Հորթոն (մուլտֆիլմ)
Հորթոն անգլ.՝ Horton Hears a Who! | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ և գրքերի էկրանավորում |
Հիմնված է | Փիղ Հորթոնը ինչ-որ մեկին լսում է |
Ռեժիսոր | Ջիմմի Հեյվորդ և Սթիվ Մարտինո |
Սցենարիստ | Սինքո Փոլ |
Հնչյունավորում | Այլա Ֆիշեր[1], Ջեսսի ՄակՔարթնի[1], Ջիմ Քերրի[1], Էմի Փոլեր[1], Քերոլ Բերնետ[1], Սթիվ Քարել[1], Ջեյմի Փրեսլի[1], Սեթ Ռոգեն[1], Ուիլ Արնետ[1], Դեն Ֆոլգեր[1], Սելենա Գոմես[1], Ջոնա Հիլ[1], Մեդիսոն Փեթիս[1], Ջոյ Լին Քինգ[1], Բիլ Ֆարմեր[1], Լարեյն Նյուման[1], Արիել Ուինթեր[1], Ջիմմի Հեյվորդ[1], Իզաբելլա Ակրես[1], Կարեն Դիշեր[1], Սամանթա Դրոք[1], Մեդիսոն Դևենփորթ[1] և Նիսի Նեշ[1] |
Պրոդյուսեր | Bruce Anderson? |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Blue Sky Studios և 20th Century Animation |
Դիստրիբյուտոր | ներքին կապ, Նեթֆլիքս և Դիսնեյ |
Տևողություն | 86 րոպե |
Թվական | 2008 և մարտի 13, 2008[2] |
Շահույթ | 297 100 000 $[3] |
blueskystudios.com/films/horton/(անգլ.) |
«Հորթոն», 2008 թվականին նկարահանված անիմացիոն ֆիլմ ըստ գրող և մուլտիպլիկատոր «Horton Hears a Who!» մանկական գրքի մոտիվների։
Մուլտֆիլմի կարգախոսն է. «Կարևոր չէ, թե ինչ չափերի ես դու, այլ կարևոր է` արդյո՞ք դու գոյություն ունես»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորթոն անունով փիղը գտնում է մի փետուրով ծաղիկ, որի ներսում, ինչպես պարզվում է, կար մի ամբողջ քաղաք, որտեղ ապրում էին փոքրիկ արարածներ, իսկ այդ քաղաքի ղեկավարը խելառ քաղաքապետն էր, ով ուներ 96 դուստր և միայն մեկ որդի։ Հորտոնը որոշում է նրանց համար ապահով տեղ գտնել, այնպիսին, ինչպիսին ջունգլին է, տարբեր կենդանիներով, որոնք սիրում են ծաղիկ ուտել։ Փիղն այս պատմության մասին պատմում է մի քանի երեխաների։ Դրան դեմ էր միշտ փնթնփնթան կենգուրու Սուրին, ով միշտ մտածում է, թե ինքն ճիշտ է և միշտ կռվում է բարեհոգի Հորթոնի հետ, իր երեխա Ռուդիին մենակ է մեծացնում և չի թողնում նրան փղի մոտ։ Այդ ժամանակ քաղաքապետը իմանում է մի նորահայտ վտանգի մասին։ Հորթոնը ճանապարհ է ընկնում դեպի բարձր լեռան գագաթ, որտեղ աճում է արևածաղիկ և որտեղ, ըստ նրա, քաղաքն անվտանգ կլինի։ Սուրը, ով հասկացել էր, որ պարզապես չի կարող ստիպել Հորթոնին ծաղիկը դեն նետել, սկսում է նրա դեմ դավեր նյութել։ Նա վարձում է վատ համբավ ունեցող անգղ Վլադին, որ նա ծաղիկը գողանա։ Այս մասին իմանում է մկնիկ Մորտոնն ու վտանգի մասին տեղյակ է պահում փղին։ Վլադն ընկնում է փղի հետևից և կարողանում է ծաղիկը խլել` այն նետելով ծաղիկների անսահման դաշտ։ Հորտոնը փորձում է գտնել փետուրով ծաղիկը։ Միայն քաղելով շատ ծաղիկներ` նա գտնում է հենց այդ ծաղիկը և շարունակում է ուղևորությունը։ Սուրը, լսելով այդ մասին, որոշում է այլ կերպ վարվել. նա համոզում է անտառի բնակիչներին, որ Հորթոնը վտանգավոր է և նա թունավորում է երեխաների ուղեղները հեքիաթներով։ Դրանից հետո նրանք շատ արագ գտնում են Հորթոնին և բռնում։ Սուրն առաջարկում է փղին, որ նա կամ կմնա իր կարծիքին և կընկնի վանդակը, կամ էլ կխոստովանի, որ ինքը ճիշտ է և ազատ կմնա։ Հորթոնը որոշում է չհամաձայնվել, և նրան փակում են վանդակում, երբ նա հասցնում է ասել բնակիչներին, որ պետք է աղմկել։ Աղմուկը չի կարող դուրս գալ փետուրով ծաղկից դուրս, որը հիշեցնում է խիտ ամպեր կամ բամբակի ամպիկ։ Ծաղիկը փորձում են վառել կաթսայի մեջ, տաք յուղով և միայն քաղաքապետի տղան հասցնում է ճեղքել ամպը, նախքան ծաղիկը կընկներ կաթսայի մեջ։ Կենդանիները հասկանում են, որ Հորթոնը ճիշտ էր։ Նրան ազատում են, բայց փիղը, լինելով բարեհոգի, ներում է կենգուրուին։ Վերջում կենդանիները Հորթոնի գլխավորությամբ բարձրանում են սար։
Դերերի հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Քերրի-Հորթոն
- Սթիվ Քէրել-քաղաքապետ Նեդ
- Այլա Ֆիշեր- Բժիշկ Մերի Լու Լարու
- Քերոլ Բերնետ — Կենգուրու Սուր
- Ուիլ Արնետ — Գիշանգղ Վլադ
- Սետ Ռոգեն — Մորտոն
- Ջոնա Հիլ — Տոմմի
- Ջեյմի Պրեսլի — Տիկին Կվալիգան
- Ջեսի Մակարտնի— Ջոջո
- Դեն Ֆոգլեռ — Խորհրդի անդամ
- Չառլս Օսգուդ — Հեքիաթասաց
- Բիլ Ֆարմեր — Արջ Վալի
- Իզաբելա Ակրես — Երկրորդական անդամներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հորթոն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորթոն (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
|