Հովհաննես Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Դանիելյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1974 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | Օգոստոսի 3, 2016 |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
Կոչում | Գրոսմայստեր (1999) Միջազգային վարպետ (1994) |
Առավելագույն վարկանիշ | 2530 (2009, ապրիլ) |
365chess | Oganes_Danielian |
Chesstempo համար | 45172 |
ICCF համար | 45172 |
Հովհաննես Յուրիի Դանիելյան (1974, հունվարի 3, Երևան - 2016, օգոստոսի 3, Մոսկվա[1]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1999)։
Շախմատիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 և 1990 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնության եզրափակիչներին։ 1992-1993 թվականներին Հայաստանը երեք անգամ ներկայացրել է պատանիների աշխարհի առաջնություններին։ Առավելագույն հաջողության հասել է 1992 թվականին, Դույսբուրգում (Գերմանիա), որտեղ նվաճել է մինչև 18 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։ Նույն թվականին 4-րդ տեղն է զբաղեցրել Բուենոս Այրեսում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
1992 թվականի վերջին - 1993 թվականի սկզբին Վլադիմիր Գեորգիևի հետ 2-րդ տեղն է բաժանել Շվեդիայի Հալսբերգ քաղաքում կայացած պատանեկան մրցաշարում (հաղթող՝ Ալեքսանդր Օնիշչուկ)։ 1993 թվականին Կաննում կայացած անցումային մրցախաղում 3½ - 2½ հաշվով հաղթել է ֆրանսիացի շախմատիստ Էլուա Ռելանժին, ինչի շնորհիվ մասնակցել է Ռուսաստանի Պրոտվինո քաղաքում կայացած աշխարհի առաջնության նախնական փուլերից մեկին՝ 10 մասնակիցների մեջ զբաղեցնելով 6-րդ տեղը։
1998 թվականին հաղթել է Մոսկվայում կայացած շրջանային մրցաշարում՝ առաջ անցնելով, մասնավորապես, Եվգենի Նայերից և Միխայիլ Սալտաևից։
Սկսած 2000 թվականից ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել է հազվադեպ[2]։ Մասնակցած եզակի մրցաշարերից մեկում՝ 2003 թվականին, 2-րդ տեղն է զբաղեցրել Մոսկվայում, իսկ 2008 թվականին 3-րդ տեղն է բաժանել Մուչովոյի (Ռուսաստան) մրցաշարում։
Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2009 թվականի ապրիլին (2530)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Այդ վարկանիշը նա պահպանել է մինչև կյանքի վերջ։
Կյանքի 43-րդ տարում անժամանակ վախճանվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին[1]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1991 | 2315 | 2315 | 2315 | |||||||||||
1992 | 2315 | 2310 | 2315 | 2310 | ||||||||||
1993 | 2440 | 2460 | 2460 | 2440 | ||||||||||
1994 | 2445 | 2435 | 2445 | 2435 | ||||||||||
1995 | 2455 | 2450 | 2455 | 2450 | ||||||||||
1996 | 2450 | 2435 | 2450 | 2435 | ||||||||||
1997 | 2435 | 2420 | 2435 | 2420 | ||||||||||
1998 | 2450 | 2490 | 2490 | 2450 | ||||||||||
1999 | 2521 | 2521 | 2521 | 2521 | ||||||||||
2000 | 2521 | 2521 | 2521 | 2521 | 2521 | |||||||||
2001 | 2521 | 2521 | 2521 | 2521 | 2521 | 2521 | ||||||||
2002 | 2521 | 2521 | 2521 | 2521 | 2521 | |||||||||
2003 | 2521 | 2511 | 2511 | 2518 | 2521 | 2511 | ||||||||
2004 | 2518 | 2518 | 2518 | 2518 | 2518 | 2518 | ||||||||
2005 | 2518 | 2518 | 2518 | 2518 | 2518 | 2518 | ||||||||
2006 | 2518 | 2515 | 2515 | 2515 | 2518 | 2515 | ||||||||
2007 | 2515 | 2515 | 2514 | 2514 | 2515 | 2514 | ||||||||
2008 | 2514 | 2514 | 2514 | 2519 | 2519 | 2514 | ||||||||
2009 | 2519 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2519 | |||||||
2010 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | ||||||
2011 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | ||||||
2012 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | |||
2013 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 |
2014 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 |
2015 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 |
2016 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 | 2530 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Կյանքից անժամանակ հեռացել է գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Հովհաննես Դանիելյանի մրցելույթների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Դանիելյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Հովհաննես Դանիելյանի պարտիաները (անգլ.)
- Հովհաննես Դանիելյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
|