Հովհաննես Գյոդակյան
Արտաքին տեսք
Հովհաննես Գյոդակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1909[1] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 19, 1955[1] (46 տարեկան) |
Բնակության վայր(եր) | Մոսկվա[1] և Իրան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ[1] և Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | Ագրոօդերևութաբանություն[1] |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1932)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հովհաննես Արսենի Գյոդակյան (հուլիսի 12, 1909[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 19, 1955[1]), հայ խորհրդային ագրոօդերևութաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը (1932 թվականին)։ Դասախոսել է Մոսկվայի տարբեր ինստիտուտներում (1938-1943)։ 1943 թվականին եղել է Իրանում, որպես հիդրոօդերևութաբանական արշավախմբի պետ։ 1948- 1952 թթ. ՀՍՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, 1952-1954 թթ.՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՏԻ-ի տնօրեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 111)։ |