Jump to content

Հովիվների երկրպագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիվների երկրպագություն

Հովիվների երկրպագություն (եբրայերեն՝ סגידת הרועים‎), Սուրբ ծննդի դրվագ, որը նկարագրված է Նոր կտակարանում։

Ավետարանչական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիվների երկրպագությունը նորածին Քրիստոսին բոլոր ավետարանիչներից նկարագրել է միայն Ղուկասը։ Նոր Կտակարանի այս դրվագը ընդունված է բաժանել երկու մասի՝ ավետիս հովիվներին և բուն երկրպագությունը։

Ավետիս հովիվներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիվներն Ավետարանում առաջին անգամ հայտնվում են, երբ Մանկան ծնունդից քիչ անց, նրանց հայտնվում է հրեշտակը և հայտնում Մեսիայի ծննդի մասին․

Այդ տեղանքում հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում։ Հանկարծ Աստծո հրեշտակը կանգնեց նրանց առաջ, ու Աստծո փառքը լուսավորեց նրանց շուրջը։ Հովիվները շատ վախեցան։ Բայց հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը բոլոր մարդկանց է սպասում։ Դավթի քաղաքում այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը։ Սա ձեզ համար նշան լինի. դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրված և մսուրի մեջ պառկած»։ Եվ հանկարծ այն հրեշտակի հետ երկնային զորքի մի բազմություն հայտնվեց, որ գովաբանում էր Աստծուն։
- Ղուկաս 2:8-14

Ըստ ուղղափառ ավանդույթի՝ հովիվներին լուրն ավետում է Գաբրիել հրեշտակապետը[1]։ Նա չի ուղեկցում հովիվներին, այլ միայն նշան է տալիս, որին հետևելով էլ վերջիններս ուղևորվում են Բեթղեհեմ։

Կերպարվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կտակարանի «Ավետիս հովիվներին» տեսարանը հազվադեպ է հանդիպում հաստոցային գեղանկարչության և որմնանկարչության մեջ, սակայն չափազանց տարածված է մանրանկարչության մեջ։ «Մոգերի երկրպագություն»-ը սովորաբար պատկերվում է «Սուրբ ծննդի» տեսարանի հետ, սակայն գոյություն ունեն նաև առանձին պատկերումներ։ Նմանատիպ պատկերումները չափազանց շատ էին տարածված և հաճախ միախառնված են «Սուրբ ծննդին»։

Ավետարանիչ Ղուկասը, խոսելով հայտնված հրեշտակների մասին, չի գրում երաժշտական երգչախմբի մասին, սակայն սովորաբար նրանց պատկերում են հենց այսպես։ Հովիվների ձեռքի զարդատախտակների ու ժապավենների վրա սովորաբար գրված է․ «Ես ձեզ մեծ ուրախություն եմ ավետում»։

Հովիվների քանակ Սուրբ գրքում չի նշվում, սակայն սովորաբար պատկերում են 3 մարդ, նույնքան էլ մոգ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Собор Архангела Гавриила». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]