Jump to content

Հյուսիսային Աֆրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Աֆրիկա
Տեսակտարածաշրջան և մշակութային շրջան
ՄայրցամաքԱֆրիկա
Կազմված էԱլժիր[1], Եգիպտոս[1], Լիբիա[1], Մարոկկո[1], Սուդան[1], Թունիս[1], EH[1] և Սեուտա
Մասն էԱֆրիկա[2] և Middle East and North Africa?
Աշխարհագրական տեղադրությունԱֆրիկա
Քարտեզ
Քարտեզ

Հյուսիսային Աֆրիկա (արաբերեն՝ شمال أفريقيا, կաբիլերեն՝ Tafriqt ugafa), աֆրիկյան մայրցամաքի ամենահյուսիսային և ամենալայն մասը։ Հավանաբար այս փաստի հետ է կապված երկրամասի բոլոր պետութունների հիմնականում մեծ տարածք ունենալը։ Դրանց շարքում միայն մի քանի երկիր 1 միլիոն կմ²-ից մեծ են, իսկ Սուդանը և Ալժիրը ավելի քան 2 միլիոն կմ² են։ Հյուսիսային Աֆրիկայի երկրներն են՝

Որոշ գիտնականներ Հյուսիսային Աֆրիկային նաև վերագրում են Եթովպիան, Էրիթրեան, Մադեյրան և Կանարյան կղզիները։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Աֆրիկան ունի երեք աշխարհագրական առանձնահատկություններ. հարավում Սահարա անապատն է, արևմուտքում՝ Ատլասի լեռները, իսկ արևելքում Նեղոս գետն ու դելտան։ Ատլասի լեռները տարածվում է հյուսիսային Ալժիրի, Մարրոկոյի և Թունիսի վրա։ Ատլասի լեռները ծալքավոր լեռնային համակարգի մի մասն է, որը անցնում է Հարավային Եվրոպայի մեծ մասով։

Ատլասի լեռներից հարավ գտնվում է Սահարա անապատը՝ աշխարհի ամենամեծ անապատը։ Տեղ-տեղ անապատը կտրված է անկանոն ջրահոսքերով, որոնք կոչվում են վադիներ, որոնք հոսում են միայն անձրևներից հետո։

Մաղրիբի և Սահարայի շրջանների բնակչության մեծ մասը խոսում է արաբերենով և հետևում է իսլամին։ Արաբերեն և բերբերական լեզուները միմյանցից հեռու են կապված, երկուսն էլ աֆրոասիական լեզվաընտանիքի անդամներ են։

Տարիների ընթացքում բերբերների վրա ազդել են այլ մշակույթների՝ եգիպտացիների, հույների, հռոմեացիների, վանդալների, արաբների, եվրոպացիների և աֆրիկացիների հետ շբումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]