1926 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիս-Կովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1939-1958 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի իր նախաձեռնությամբ կազմակերպված քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչը, միաժամանակ, 1941-1944 թվականներին՝ հանրապետական կլինիկական 1-ին հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1945-1948 թվականներին՝ ԵԲԻ բուժական ֆակուլտետի դեկան։
Աշխատանքները վերաբերում են վերին շնչառական ուղիների, քթի, կերակրափողի ֆիզիոլոգիայի, ախտաբանության և բուժման հարցերին։ Հայաստանի քիթկոկորդականջաբանների հանրապետական բժշկական ընկերության նախագահ (1940-1957)։ Հարությունյանի անունով է կոչվում ԵԲԻ քիթկոկորդականջաբանության կլինիկան։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։