Jump to content

Հիստամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիստամին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₅H₉N₃
Մոլային զանգված1,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան83,5 °C և 182,3 ℉ °C
Եռման ջերմաստիճան209,5 °C և 409,1 ℉ °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար51-45-6
PubChem774
EINECS համար200-100-6
SMILESC1=C(NC=N1)CCN
ЕС200-100-6
ChEBI753
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիստամին, , հյուսվածքային հորմոն։ Առաջանում է հիստիդինից՝ դեկարբօքսիլացման միջոցով։ Ոչ ակտիվ, կապված վիճակում մեծ քանակությամբ պարունակվում է մարդու և կենդանիների լյարդում, թոքերում, մաշկում, թրոմբոցիտներում ու լեյկոցիտներում։ Ազատ ձևի է անցնում անաֆիլակտիկ շոկի, բորբոքային, ալերգիկ ռեակցիաների ժամանակ։ Այն բարձրացնում է մազանոթների թափանցելիությունը, սեղմում խոշոր անոթները, խիստ ուժեղացնում է ստամոքսում աղաթթվի արտազատումը շրջադիր բջիջներից։ Ազատ վիճակի անցնելիս այն առաջացնում է մաշկի կարմրություն, քոր, այրոց, բուշտեր և այլն։ Հիստամինը քայքայվում է հիստամինազ ֆերմենտով՝ հիմնականում աղիքներում ու երիկամներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիստամին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 424