Հիսուսի ձերբակալություն
Հիսուսի ձերբակալություն, առանցքային իրադարձություն քրիստոնեության մեջ, որը հիշատակվում է կանոնական գրականության մեջ։ Հիսուսը, որին քրիստոնյաները համարում են Աստծու որդին, ձերբակալվել է Սինեդրիոնի պահակախումբի կողմից Գեթսեմանի այգում։ Իրադարձությունը տեղի է ունեցել Վերջին ընթրիքից քիչ անց (որի ընթացքում Հիսուսը տվել է իր վերջին քարոզը) և Հուդայի համբույրից անմիջապես առաջ, որը ավանդաբար համարվում է դավաճանական գործողություն, քանի որ Հուդան Հիսուսին ձերբակալելու գործարք էր կնքել քահանայապետների հետ։ Ձերբակալության արդյունքում, ըստ Ավետարանի, Հիսուսը ենթարկվում է խաչելության[1]։
Ձերբակալության անմիջապես հետո Սինեդրիոնի առջև տեղի ունեցավ դատավարություն, որի ընթացքում Հիսուսը դատապարտվում է մահվան, իսկ հաջորդ առավոտ նրան հանձնել են Պիղատոսին[2]։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ Վերջին ընթրիքից մինչև Հիսուսի խաչելություն և հարություն ընկած ժամանակահատվածը համարվում է Հիսուսի չարչարանքներ։
Նոր կտակարանում բոլոր 4 ավետարաններն էլ ավարտվում են Հիսուսի ձերբակալության, դատավարության, խաչելության, հուղարկավորության և հարության երկար պատմություններով։ Յուրաքանչյուր ավետարանում Հիսուսի կյանքի այս 5 իրադարձությունները ավելի լուսաբանված են քան նրա կյանքի այլ ժամանակահատվածներ։ Գիտնականները նշում են, որ կարդացողը այս իրադարձությունների ժամանակ կատարվող դեպքերի մասին ստանում են ժամ առ ժամ նկարագրություն[3]։
Աստվածաշնչյան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կանոնական ավետարանի՝ Վերջին ընթրիքից հետո Հիսուսը և նրա առաքյալները գնում են Գեթսեմանի այգի, որը գտնվում էր Կեդրոնի հովտում։ Գիտնականները կարծում են, որ այն եղել է ձիթենիների պուրակ։ Հայտնվելով այնտեղ՝ Հիսուսը թողել է խումբը, որպեսզի աղոթի մենակության մեջ[4][5]։
Ըստ Սինոպտիկ ավետարանների՝ Հիսուսը Աստծուն խնդրել է վերցնել «բեռը» իր վրայից և թույլ տալ իրենց չանցնել այն իրադարձությունների միջով, որոնք իրեն սպասվում էին՝ վերջին որոշում կայացնելը թողնելով Աստծուն։ Ղուկասի ավետարանը հաղորդում է, որ հրեշտակ է հայտնվել և գոտեպնդել Հիսուսին, որը դրանից հետո վերադարձել է իր առաքյալների մոտ։ Սինոպտիկ ավետարանները հաղորդում են, որ Հիսուսի հետ այնտեղ գտնվող երեք առաքյալները քնով են տարվել, ինչի պատճառով Հիսուսը քննադատել է նրանց այն բանի համար, որ նրանք չեն կարող արթուն մնալ նույնիսկ մեկ ժամ՝ առաջարկելով նրանց աղոթել, որպեսզի խուսափեն քնելու գայթակղությունից[5]։
Այդ պահին Հուդան համբուրում է Հիսուսին․ դա նախապես պայմանավորված նշան էր նրանց համար, ովքեր ուղեկցում էին Հուդային, որպեսզի նրանք հասկանան, թե որ մեկն է Հիսուսը[5][6]։ Հայտնի է, որ սպաները ձերբակալել են Հիսուսին, թեև Հիսուսի աշակերտներից մեկը ցանկացել է կանգնեցնել նրանց՝ հանելով իր սուրը և կտրելով Հիսուսին ձերբակալողներից մեկի ականջը[5][6]։ Հովհաննեսի ավետարանը հաղորդում է, որ Սիմոն Պետրոսն է կտրել Մալքոսի՝ Իսրայելի քահանայապետ Կայիափանի ծառայի ականջը[5][6]։ Ղուկասն ավելացնում է, որ Հիսուսը բուժել է այդ վերքը։ Հովհաննեսը, Մատթեոսը և Ղուկասը պնդում են, որ Հիսուսը քննադատել է բռնի գործողությունները՝ ասելով՝ «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն»[5][6][7]։
Հովհաննեսի ավետարանում նկարագրված դեպքերը տարբերվում են մնացածից․ միայն նրա ավետարանում է գրված, որ հռոմեացի զինվորներն օգնել են իրականացնել ձերբակալությունը։ Հուդան առաջնորդում էր ձերբակալողներին, սակայն ոչ թե Հուդան է մատնացույց արել նրան, այլ հենց Հիսուսը, «իմանալով այն բոլոր բաները, որ պատահելու էին իրեն», հարցնում է նրանց, թե ում են փնտրում։ Երբ նրանք պատասխանում են «Հիսուս Նազովրեցուն», նա պատասպանում է. «Ես եմ», ինչից հետո զինվորները հետ-հետ են գնում և ընկնում գետնին[5][6]։
Միայն Հիսուսի ձերբակալության ամենավաղ տարբերակում՝ Մարկոսի ավետարանում (14:51-52), կա մի մերկ երիտասարդի մասին հիշատակություն։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Մաեստայից», նկարիչ՝ Դուչչո, 1308-1311թվականներ
-
նկարիչ՝ Դիրկ Բաուտս, մոտ 1450-1460 թվականներ
-
«Քրիստոսի ձերբակալությունը», նկարիչ՝ Ջերարդ Դոուֆետ, մոտ 1620 թվական
-
Բրուքլինի թանգարան, Մալքոսի ականջը (L'oreille de Malchus)
-
Պետրոսի՝ Մալքոսին հարվածելը (մոտ 1520, Musée des Beaux-Arts de Dijon)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիսուսի ձերբակալություն կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bible Gateway passage: Matthew 26:14-16 - New International Version». Bible Gateway.
- ↑ «Bible Gateway passage: Mark 15 - New International Version». Bible Gateway.
- ↑ Powell, Mark A. Introducing the New Testament. Baker Academic, 2009. 978-0-8010-2868-7
- ↑ The Synoptics: Matthew, Mark, Luke by Ján Majerník, Joseph Ponessa, Laurie Watson Manhardt 2005 1-931018-31-6 page 169
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 The Bible Knowledge Commentary: New Testament edited by John F. Walvoord, Roy B. Zuck 1983 978-0-88207-812-0 pages 83-85
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 The Bible Knowledge Background Commentary: Matthew-Luke, Volume 1 by Craig A. Evans 2003 0-7814-3868-3 page 487-500
- ↑ Մաթեոս, 26․52
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Raymond E. An Introduction to the New Testament Doubleday 1997 0-385-24767-2
- Brown, Raymond E. et al. The New Jerome Biblical Commentary Prentice Hall 1990 0-13-614934-0
- Kilgallen, John J. A Brief Commentary on the Gospel of Mark Paulist Press 1989 0-8091-3059-9
- Miller, Robert J. Editor The Complete Gospels Polebridge Press 1994 0-06-065587-9