Հիպոքրոմային անեմիա
Հիպոքրոմային անեմիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | hypochromia? |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
Հիպոքրոմային անեմիա, հիպոքրոմային սակավարյունություն, դալկախտ, քլորոզ (հուն․՝ χλωρός— կանաչ, կանաչադեղնավուն), սակավարյունություն՝ կապված օրգանիզմում երկաթի յուրացման խանգարումների հետ։ Պատճառները լիովին պարզաբանված չեն, ենթադրվում է, որ նշանակություն ունեն մարդու կոնստիտուցիան, սնունդը և աշխատանքային պայմանները։ Վաղ կամ պատանեկան Դալկախտ հազվադեպ է, լինում է երիտասարդ աղջիկների օրգանիզմում, սեռական հասունացման շրջանում։ Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, գիտակցության կորուստ, սրտխփոց, մաշկային ծածկույթների գունատություն, դաշտանային ցիկլի և ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումներ, ձվարանի և արգանդի թերզարգացում։ Ուշացած Դալկախտ, նախորդում է կանանց դաշտանադադարին՝ 30—40 տարեկանում։ Ախտանշանները նույնն են, ավելանում են մազաթափությունը և եղունգների դյուրաբեկությունը։
Բուժումը․ երկաթ պարունակող և հորմոնային պատրաստուկներ, վիտամիններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 264)։ |