Հինգերորդ ալիք (Ռուսաստան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հինգերորդ ալիք (այլ կիրառումներ)
«„Պետերբուրգ“ հեռուստառադիոընկերություն» ԲԲԸ | |
---|---|
🌐 | www.5-tv.ru |
Երկիր | Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ |
Հեռարձակման գոտի | Ռուսաստան |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1938 |
Նախկին անվանում | «Ленинградское Телевидение» (1938 — 1991) «Петербург — Пятый канал» (1991 — 1998) ТРК «Петербург» (1998 — 2004) «Петербург — Пятый канал» (2004 — 2010) «Пятый канал»(2010 թ. մարտի 15-ից) |
Սեփականատեր | Ազգային Մեդիա խումբ |
Հինգերորդ ալիք (ռուս.՝ Пятый канал, Պյատիյ կանալ), ռուսական դաշնային հեռուստաալիք, հեռարձակման կենտրոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Հեռարձակումը կատարվում է SECAM D/K գունային համակարգով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թ. հուլիսի 7-ին եթեր դուրս եկավ առաջին բեմադրվող հաղորդումը, իսկ օգոստոսից սկսվեցին պարբերական հաղորդումները։ 1957 թ. սեպտեմբերի 1-ին եթեր հեռարձակվեց Լենինգրադի հեռուստատեսության առաջին՝ լրատվական «Վերջին տեղեկություններ» թողարկումը[1]։
1992 թ. հունվարի 15-ին ՌԴ նախագահի РФ № 47 հրամանով Սանկտ Պետերբուրգի պետական հեռուստառադիոընկերությունը լուծարվեց, և իր բազայի վրա հիմնվեց «Պետերբուրգ» Ռուսական պետական հեռուստառադիոընկերությունը[2]։
1993 թ. ապրիլի 9-ին ՌԴ նախագահի РФ № 437 հրամանով նույն հեռուստաալիքը վերածվեց «Պետերբուրգ - Հինգերորդ ալիք» դաշնային հեռուստառադիոընկերության[3]։
Մինչ 1997 թ. նոյեմբերը հեռուստաալիքի հեռարձակումը սփռվում էր Ռուսաստանի Եվրոպական մասում, Ուրալում և Արևելյան Սիբիրում, ինչպես և Ղազախստանի, Բելառուսի և Մերձբալթյան երկրների զգալի մասում։ 1997 թ. նախագահ Բորիս Ելցինի № 919 հրահանգով հեռուստաալիքի դաշնային ցանցերը փոխանցվեցին նորաստեղծ Կուլտուրա հեռուստաալիքին, իսկ Հինգերորդ ալիքը պահպանեց միայն Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում հեռարձակվելու հաճախականությունները։
2006 թ. հոկտեմբերի 1-ին հեռուստաալիքը վերականգնեց համազգային հեռարձակության իրավունքը, և այժմ իր եթերը տարածում է Ռուսաստանի 83 վարչական տարածքներում[4], մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլթիհամալիրի մեջ, հեռարձակվելով DVB-T2 ֆորմատով[5]։
2010 թ. մարտի 15-ից ալիքը ներկայացրեց եթերի նոր ֆորմատով, ըստ որի հրաժարվել է սեփական հեռուստատեսային արտադրանքից, սերտորեն համագործակցելով այլ մեդիաընկերությունների արտադրություններից։ Սեփական հաղորդումներից պահպանվել են միայն տեղեկատվական-վերլուծական բաժանմունքի հաղորդումները[6][7]։
2013 թ. հուլիսի 7-ին կլրանա հեռուստաալիքի 75-ամյակը։
Սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ. դրությամբ «Ազգային Մեդիա Խումբ» ԲԲԸ-ը պատկանում է «„Պետերբուրգ“ ՀՌԸ» ԲԲԸ-ն բաժնետոմսերի հիմնական փաթեթը՝ 72,425%.[8]
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր տնօրեններ
- Բորիս Պետրով (1990 - 1991 թթ., 1997 - 1999 թթ.)
- Վիկտոր Յուգին (1991 - 1992 թթ.)
- Բելլա Կուրկովա (1992 - 1995 թթ.)
- Օլեգ Ռուդնով (1995 - 1997 թթ.)
- Իրինա Պրուդնիկովա (1999 - 2002 թթ.)
- Իրինա Տյորկինա (2002 - 2003 թթ.)
- Իգոր Իգնատյև (2003 թ.)
- Մարինա Ֆոկինա (2003 - 2008 թթ.)
- Վլադիմիր Տրոյեպոլսկի (2008 - 2009 թթ.)
- Արկադի Սոլովյև (2009 - 2010 թթ.)
- Ալեքսեյ Բրոդսկի ( 2010 թ.)
Պատկերանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1994
-
1994 - 1998
-
1998 - 2000
-
2004 - 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Телевизионная журналистика. Телевизионные передачи в Ленинграде Արխիվացված 2012-12-26 Wayback Machine(ռուս.)
- ↑ 15.01.92 Ռուսաստանի նախագահի № 47 հրամանը «Պետերբուրգ» Ռուսական պետական հեռուստառադիոընկերություն ստեղծելու մասին(ռուս.)
- ↑ УКАЗ ПРЕЗИДЕНТА РФ И ПОЛОЖЕНИЯ О ГОСУДАРСТВЕННОЙ ТЕЛЕРАДИОКОМПАНИИ «ПЕТЕРБУРГ — 5 КАНАЛ» Արխիվացված 2015-06-14 Wayback Machine(ռուս.)
- ↑ Полный список городов, в которых Пятый канал имеет лицензию на вещание(ռուս.)
- ↑ Филиал РТРС «Санкт-Петербургский РЦ»; Цифровое телевидение Արխիվացված 2013-03-25 Wayback Machine(ռուս.)
- ↑ Переформатирование по-московски(ռուս.)
- ↑ «Пятый канал» исключил географическую привязку в названии(ռուս.)
- ↑ Информация взята из «Списка аффилированных лиц» ОАО «ТРК „Петербург“» на 31 декабря 2010 года(ռուս.)