Jump to content

Հիդրազոմիացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրազոնի կառուցվածքը

Հիդրամիացություններ, օրգանական միացություններ, պարունակում են ածխաջրածնային երկու ռադիկալի հետ կապված հիդրազոխումբ՝ - NH-NH-։ Գործնական նշանակություն ունեն արոմատիկ Հիդրամիացություններ՝ ArNHNHAr, որոնք հիմնային թույլ հատկություններով բյուրեղային նյութեր են։ Անլուծելի են ջրում, լուծելի՝ սպիրտում, եթերում, բենզոլում։ Արոմատիկ Հիդրամիացություններ. ստանում են հիմնային միջավայրում նիտրոմիացությունները վերականգնելով (օրինակ, ցինկի Փոշիով), մեծ քանակությամբ (որպես միջանկյալ նյութեր)՝ բենզիդինի և դրա ածանցյալների (տոլիդինի, դիանիզիդինի ևն) արտադրության մեջ, որոնք ազոներկանյութերի ստացման արժեքավոր ելանյութ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388