Հե Ցզյանկույ
Հե Ցզյանկույ չինարեն՝ 贺建奎 | |
---|---|
Ծնվել է | 1984[1] Xinhua County, Q10943820?, Հունան, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտություն | կենսաբան, biomedical engineer, ֆիզիկոս և գենետիկ |
Հաստատություն(ներ) | գիտության տեխնոլոգիայի Հարավային համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաֆիզիկա, Գենետիկական ճարտարագիտություն և CRISPR-Cas method? |
Ալմա մատեր | Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (2006), Ռայսի անվան համալսարան (2010) և Սթենֆորդի համալսարան (2012) |
Տիրապետում է լեզուներին | Մանդարին և անգլերեն |
Գիտական ղեկավար | Michael W. Deem? |
Ազդվել է | Stephen Quake?[2] |
Պարգևներ | |
He Jiankui Վիքիպահեստում |
Հե Ցզյանկույ ( չինարեն հեշտ. 贺建奎 , պինին: Hè Jiànkuí; 1984[1], Xinhua County, Q10943820?, Հունան, Չինաստան), չինացի կենսաբան և կենսաֆիզիկ։ 2018 թվականի նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ CCR5 գենի վրա ազդելու միջոցով օգնել է ստեղծելու աշխարհում առաջին մարդկանց, ովքեր կունենան արհեստականորեն փոփոխված գեներ. այդ ճանապարհով ծնված երեխաները երկվորյակ աղջիկներ են՝ Լուլուն և Նանան, ովքեր, ենթադրվում է՝ անընկալունակ են ՄԻԱՎ-ի նկատմամբ[4][5][6][7]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2006 թվականներին սովորել է Չինաստանի գիտատեխնիկական համալսարանում, հետո ընդունվել է Ռայսի համալսարանի ասպիրանտուրա և 2010 թվականին կենսաֆիզիկայի բնագավառում պաշտպանեց դիսերտացիան։ Հետո ստաժավորում է անցել Սթենֆորդի համալսարանում՝ Սթիվեն Քուեյկի ղեկավարությամբ։
2012 թվականին վերադառնալով Չինաստան՝ Շենժենի Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանաում լաբորատորիա ստացավ և կենսատեխնոլոգիայի բնագավառում մի քանի ստարտափեր հիմնեց։
Արձագանք՝ գիտափորձի մասին հայտարարությանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանի ղեկավարությունը հայտարարեց, որ չի իմացել իր աշխատակցի փորձերի մասին և մտադիր է հետաքննություն սկսել։ Բացի այդ, նրանց կողմից հրապարակվեց մի հայտարորություն, որում հերքվում է համալսարանի՝ ցանկացած տեսակ մասնակցությունը գիտափորձին, եթե այդպիսին անց է կացվել։ Ինչպես նաև հաստատվում է, որ 2018 թվականի փետրվարից Հե Ցզյանկույը գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ, սաղմերի հետ նրա փորձերն չեն անցել համալսարանի տարածքում կամ համալսարանի կողմից վճարվող ժամերին, և որ այդ փորձերի մասին ոչինչ հայտնի չի եղել ո՛չ համալսարանի ղեկավարությանը, ո՛չ կենսաբանության վարչական դեկանատին։
Հետազոտողի՝ հրապարակային քննադատությունից հետո, հայտնվեցին տվյալներ, որ Հե Ցզյանկույը կորել է, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ[8]։
2019 թվականի հունվարի 21-ին[9] Չինաստանի իշխանությունները հաստատեցին աշխարհում առաջին փոփոխված գենոմով ծնված երեխաների ծննդյան փաստը[10][11], ինչպես նաև հայտարարեցին այն մասին, որ գիտափորձի հեղինակ Հե Ցզյանկույի նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ https://science.sciencemag.org/content/365/6452/430.full
- ↑ Gibney E., Callaway E., Cyranoski D., Tollefson J., Maher B., Castelvecchi D., Else H. Nature's 10: Ten people who mattered in science in 2018 // Nature / M. Skipper — NPG, Springer Science Business Media, 2018. — Vol. 564, Iss. 7736. — P. 325—335. — ISSN 1476-4687; 0028-0836 — doi:10.1038/D41586-018-07683-5 — PMID:30563976
- ↑ Marchione M. Chinese researcher claims first gene-edited babies// Associated Press, 26.11.2018
- ↑ Учёные сообщили о рождении первых детей с искусственно измененной ДНК // ТАСС, 26.11.2018
- ↑ Ryan J. Scientists in China claim to have created first gene-edited human babies // CNET, 26.11.2018
- ↑ Белкин Н. В Китае родились первые в мире генетически модифицированные близнецы // Вести.ру, 26.11.2018
- ↑ «Whereabouts of Gene-Editing Doctor He Jiankui Unknown». Time. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ В Китае подтвердили рождение генетически модифицированных детей Китайские власти подтвердили рождение генетически отредактированных детей и еще одну беременность
- ↑ Власти Китая подтвердили рождение генетически модифицированных детей
- ↑ В Китае подтвердили рождение генетически модифицированных детей
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official WebSite/Jiankui He
- Faculty profile Արխիվացված 2018-12-01 Wayback Machine at SUSTech
- He Jiankui's talk with slides, panel discussion, and audience questions
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հե Ցզյանկույ» հոդվածին։ |
|