Հերմես Եռամեծ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերմես (այլ կիրառումներ)Հերմես Եռամեծ
հուն․՝ Ἑρμῆς ὁ ΤρισμέγιστοςՄասնագիտություն փիլիսոփա և աստղագուշակ Տիրապետում է լեզուներին հին հունարեն Hermes Trismegistus Վիքիպահեստում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերմես (այլ կիրառումներ)
Հերմես Եռամեծ (հունարեն՝ Έρμής ο Τρισμέγιστος, լատիներեն՝ Mercurius ter Maximus), հնավանդ իմաստասերի անվանում կամ տիտղոս, որը համարվում էր եգիպտական իմաստության աստված Թոթի և հունական Հերմես աստծու մարմնավորումը։ Պլատոնի համաձայն Հերմեսը ստեղծել է թվաբանությունը, երկրաչափությունը, աստղագուշակությունը և գիրը։ Քրիստոնեական աստվածաբան և գրող Կղեմենտ Ալեքսանդրացին համարում էր Հերմես Եռամեծին աստղաբանական-տիեզերագիսական և դավանաբանական բովանդակության 42 աշխատությունների հեղինակ։ Հերմես Եռամեծի անունից էլ առաջացել է հերմետիզմ թերմինը։
«Հերմետիկ» ստեղծագործությունների ժողովածուները հունարեն և լատիներեն լեզուներով թվագրվում են մ.թ.1-ից-4-րդ դարերով, և քիչ հավանական է, որ նրանք մեկ հեղինակի գրվածքներ լինեն։ Նրանք գրված են պլատոնյան երկխոսությունների տեսքով և բաժանվում են 2 հիմնական խմբերի՝ "գործնական" կամ "հանրամատչելի" հերմետիզմ՝ աստղագուշակության, ալքիմիայի, մոգության և այլ գաղտնագիտությունների վերաբերյալ և "բարձր" կամ "գիտական" հերմետիզմ, որը տալիս էր աստվածաբանական և իմաստասիրական հարցերի մեկնությունը։ Այս երկու ուղղությունները սերտորեն կապված են եղել և մշտապես փոխազդել։ Առավել վաղ հերմետիկ ստեղծագործությունները նվիրված էին աստղաբաշխությանը, այնուհետև նրանց միացան ալքիմիական և բժշկական, իսկ ավելի ուշ՝ փիլիսոփայական աշխատությունները։ Հերմեսի աստվածաբանական ստեղծագործությունները ներառված են 17 աշխատությունների մեջ՝ Corpus Hermeticum, Ստոբեի լայնածավալ հատվածներում և Ասկլեպիոսի լատինական թարգմանություններում, որոնք պահպանված են Ապուլեոսի մոտ։ Ուշ միջնադարում առավելապես սիրված և տարածված էր Հերմես Եռամեծի Զմրուխտե քառասալիկը (կամ Tabulae Smaragninae), որի հնագույն տարբերակներից մեկը պահվում է Երևանի Մատենադարանում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия мистических терминов. М.։ ЛОКИД МИФ, 1998, с.146-148.
- Ф. Йейтс. Гермес Трисмегист Արխիվացված 2008-03-17 Wayback Machine // Йейтс Ф. Джордано Бруно и герметическая традиция. М.։ НЛО, 2000, с. 10-59
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմես Եռամեծ» հոդվածին։ |
|