Հեռահաղորդակցությունը Հայաստանում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հեռահաղորդակցությունը Հայաստանում | |
---|---|
Հեռախոսացանց (2008)։ | 650,000[1] |
Բջջային ցանց (2009)։ | 2.8 միլիոն[2] |
Ազգային դոմեն։ | .am, .հայ |
Հեռախոսային կոդ։ | 374 |
Հեռահաղորդակցությունը Հայաստանում ենթադրում է էլեկտրոնային սարքերի և ծառայությունների հասանելիություն և օգտագործում, ինչպիսիք են հեռախոսը, հեռուստատեսությունը, ռադիոն կամ համակարգիչը, հաղորդակցության նպատակով։ Հայաստանում հայտնաբերված և օգտագործվող հեռահաղորդակցության տարբեր համակարգերը ներառում են ռադիո, հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային հեռախոսներ և ինտերնետ։
Հեռախոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում գործում են երեք հեռախոսային ընկերություններ՝ «Տելեկոմ Արմենիա» (Թիմ ապրանքանիշ), որը ապահովում է Հայաստանի հիմնական ֆիքսված հեռախոսակապի և բջջային հեռախոսակապի 30%-ը, «Վիվա Արմենիա», որին պատկանում է բջջային հեռախոսակապի 70%-ը, և «Յուքոմը», որը մատուցում է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի ծառայություններ։ Թիմը ունի մոտ 550 000 բջջային կապի բաժանորդ, Վիվա Արմենիա-ն մոտ 1,8 միլիոն և Յուքոմի միայն շարժական ծառայությունների բաժանորդները՝ մոտ 300 000։
Օպերատորներ | Տեխնոլոգիա | Հեռախոսահամարների կոդեր | Բաժանորդներ | Սեփականատեր |
---|---|---|---|---|
Վիվա Արմենիա | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE | 77, 93, 94, 98 | 1,750,000 (2011, հունիս) 1,800,000 (2012, մարտ) 2,200,000 (2022, Q1) |
Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ (100%) |
Թիմ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE, LTE | 33, 43, 91, 96, 99 | 550,000[3] (2011, հունիս) 600,000 (2012, մարտ) 1,000,000 (2017, նոյեմբեր) |
Տելեկոմ Արմենիա (100%) |
Յուքոմ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE [4] | 41, 44, 55, 95 | 330,000[5] (2011, հունիս) 400,000 (2012, մարտ) 933,000 (2017, դեկտեմբեր) |
Յուքոմ (100%) |
Տվյալ պահին բոլոր ընկերությունները գտնվում են մոդեռնիզացիայի պրոցեսում՝ լայնացնելով սպասարկման տարածքները։ Յուքոմը հայրենական ընկերություն է, որը ֆիքսված ծառայություններ է մատուցում սկսած 2007 թվականից[6], իսկ 2015 թվականին ձեռք է բերել նախկինում շարժական կապի ծառայություններ մատուցող Օրանժ Արմանիա ընկերության 100% բաժնետոմսերը[7]։ 3G համակարգի ծառայություններ մատուցումը Հայաստանում առաջինը հայտարարել է ԱրմենՏել ընկերությունը 2008 թվականի ամռանը, իսկ հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նույն թվականի հոկտեմբերին։ Երկու ընկերությունների ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության 90%-ի համար։ Յուքոմի շարժական ծառայությունները հասանելի են Հայաստանի տարածքի 95%-ում։ 4G ցանցը առաջինը Հայաստանում ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Յուքոմ ընկերությունը 2016 թվականից մարտ ամսից նույնպես հայտարարել է 4G ցանցի ներդրման մասին[8], որը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 23-ին[4]։
Միջազգային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանը Վրաստանի տարածքով միացված է Անդրասիական-Եվրոպական օպտիկամանրաթելային մալուխին։ Լրացուցիչ միջազգային ծառայությունը հասանելի է միկրոալիքային ռադիոռելեի և ԱՊՀ այլ երկրների ֆիքսված կապի, Մոսկվայի միջազգային անջատիչի և արբանյակային կապի միջոցով[1]։
Հայկական ցանցերի ողնաշարը բաղկացած է E3 կամ STM-1 գծերից՝ միկրոալիքային բլոկների միջոցով ամբողջ երկրում՝ բազմաթիվ պասիվ ռելեներով։
Լարային հեռախոսային ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար Հայաստանում ֆիքսված հեռախոսակապը լավ զարգացած է։ Հեռահաղորդակցության միջազգային միության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի դրությամբ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի 505,190 բաժանորդ (բնակիչներ և բիզնես) կա կամ 100 բնակչի հաշվով՝ 17,24 բաժանորդ։ Ֆիքսված հեռախոսակապից օգտվողների թիվը զգալիորեն նվազել է նախորդ 10 տարիների համեմատ՝ 2006 թվականի 20,41-ից[9]։ Անկման հիմնական պատճառը ֆիքսված կապի փոխարինումն է բջջայինով։
Ռադիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դրությամբ Հայաստանում գործում են 9 AM և 18 FM ռադիոկայաններ։ Ռադիոկայաններին ցանցը տրամադրվում է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային կոմիտեի կողմից։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնական հոդվածը` Հեռուստատեսությունը Հայաստանում։
Հայաստանում գործում են 1 պետական և 48 մասնավոր հեռուստաալիքներ։ Հայաստանի հեռուստատեսությունը անալոգային համակարգից լիովին անցումը թվային հեռարձակման նախատեսված է եղել 2015 թվականին[10][11][12], սակայն անցումը հետաձգվել է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 20-ը[13]։
Համացանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ինտերնետից օգտագործողների թիվը հասնում է մոտ 1,5 միլիոնի, և մոտ 65,279 ինտերնետի հասցեներ[1] Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է .am, որը նախկինում օգտագործվում էր AM-ռադիոկայանների կայքէջերի համար[14]։ Հայաստանին է տրվել 1994 թվականի օգոստոսի 26-ին։
2015 թվականից հայաստանին հատկացվել է երկրորդ վերին մակարդակի ազգային դոմեյնը՝ .հայ։ Դա .am-ի հայատառ տարբերակն է։
«ԱրմենՏել» ազգային կապի ընկերությունը միայն օպտիկամալուխային միացումով միանում է համացանցին Վրաստանից (Մառնեուլի քաղաքից)[15], այնուհետև միանում է ինտերնետին Սև ծովի միջով անցնող ներգետնյա մալուխով[16]։ Հայաստանը միացված է Ասիա-Եվրոպական օպտիկական մալուխային համակարգին Վրաստանի տարածքով, որն անցնում է Փոթիից դեպի Թբիլիսի երկաթգծի շուրջ[17]։ GNC-Alfa-ն ինտերնետ և տվյալների խոշորագույն անկախ մատակարարն է Հայաստանում՝ 1500 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի ենթակառուցվածքով, որն ընդգրկում է Հայաստանի տարածքի 70%-ը[18]։
Dial-up
[խմբագրել | խմբագրել կոդը]Dial-up-ը Հայաստանում ինտերնետ կապի հիմնական տեսակներից էր մինչև 2008 թվականը, երբ «Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline TM) սկսեց գործել ADSL ցանցը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Արմենիայի հետ միասին ներկայացրեց նաև շարժական USB մոդեմներ, որոնք աշխատում են հիմնականում 3G-ով և դեռևս գործում են։ Տարածված է գյուղական վայրերում, հատկապես փոքր լեռնային գյուղերում, որտեղ լարային կապը հասանելի չէ։
Լայնաշերտ ինտերնետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարտին Հայաստանում հաշվում էր շուրջ 100,000 լայնաշերտ ինտերնետի բաժանորդ[19]։
ADSL
[խմբագրել | խմբագրել կոդը]DSL կապի մեծ մասն առաջարկում է «Տելեկոմ Հայաստան» ՓԲԸ-ն։ Որոշ այլ ISP (Արմինկո, WEB, Bionet և այլն) առաջարկում են նաև DSL կապեր։
WiMAX
[խմբագրել | խմբագրել կոդը]WiMAX-ի արագ զարգացումը գրանցվել է 2008–2010 թվականներին։ Երկու WiMAX պրովայդերներ, մասնավորապես Այքոն Քոմունիքեյշնսը և Cornet Ltd.-ն, որոնք աշխատում էին 3,6–3,8 ԳՀց տիրույթում, օգտագործելով IEEE 802.16e, հասան 2000 օգտատերերի յուրաքանչյուրը, բայց շուտով անհետացան շուկայից՝ ADSL և FTTB օպերատորների հետ ուժեղ մրցակցության պատճառով։ Cornet-ը փակվել է, իսկ Այքոն Քոմունիքեյշնսը ձեռք է բերել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
FTTH
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուքոմ ընկերությունը առաջինն է Հայաստանում ներկայացրել FTTH (Fiber to the home) ցանցը։
2011 Հայկական ինտերնետի անջատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի ապրիլին Հայաստանում ինտերնետի խափանում է տեղի ունեցել, երբ վրացի մի տարեց կին պատահաբար կտրել է ստորգետնյա մալուխը, որը տալիս է Հայաստան ինտերնետ հասանելիություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 CIA World Factbook, 2009: Armenia
- ↑ Internet Society of Armenia - Statistics
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
- ↑ 4,0 4,1 «Ucom-ն առաջին անգամ Հայաստանում ներդրեց Ericsson-ի նորագույն 4G տեխնոլոգիան». www.ucom.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Eagle Mobile». Eaglemobile.al. 2009 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28–ին-ին.
- ↑ ««ՅՈՒՔՈՄ» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ ««Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Ucom приступает к внедрению 4G/LTE сети в Армении». telecom.arka.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Statistics». www.itu.int (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 2015-ին Հայաստանում անալոգային հեռուստատեսություն չի գործելու, անցնելու ենք թվայնացվածին Արխիվացված 2016-04-22 Wayback Machine(հայ.)
- ↑ Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից Արխիվացված 2013-08-13 Wayback Machine Առավոտ օրաթերթ(հայ.)
- ↑ Անցումը թվային հեռուստատեսության մոտենում է(հայ.)
- ↑ «Հարգելի հայրենակիցներ ։ ՀՀՌՑ». tna.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Country_code_top-level_domain#Commercial_and_vanity_use
- ↑ Fiber Optic Cable Damage in Georgia, Arminco, June 5, 2008.
- ↑ ARMENIA SUFFERS WIDESPREAD INTERNET OUTAGE Արխիվացված 2008-09-04 Wayback Machine, EurasiaNet, August 7, 2006.
- ↑ «GEORGIA'S FUNCTION AS A TRANSIT COUNTRY AND SUSTAINABLE DEVELOPMENT». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Rostelecom acquires 75% minus one share stake in Armenia's GNC-ALFA». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Internet Society of Armenian - Statistics