Հելեն Միրեն
Հելեն Միրեն[8] (անգլ. Dame Helen Mirren, անունը ծննդյան ժամանակ Հելեն Լիդիա Միրոնոֆ (ռուս․ Еле́на Ли́дия Васи́льевна Миро́нова))[9] (անգլ. Helen Lydia Mironoff)[10][11]) հուլիսի 26, 1945[1][2][3][…], Համմերսմիթ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի դերասանուհի։ 2006 թ. դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Թագուհին» («The Queen») ֆիլմում գլխավոր դերի համար։ Հայտնի է «Կալիգուլա» («Caligula») ֆիլմում Ցեզոնայի դերակատարմամբ և թագակիր անձերի դերակատարումներով (անգլիական թագուհիներ Շառլոտա (1994 թվական), Ելիզավետա I (2005 թվական), Ելիզավետա II (2006 թվական))։
2003 թվականին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (DBE) և դարձել Բրիտանական կայսրության Դամա-Կոմանդոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա դերասանուհին ծնվել է 1945 թվականի հուլիսի 26-ին Լոնդոնի արվարձանում։ Հայրը՝ Վասիլի Պյոտրի Միրոնով (1913-1980 թվականներ), ռուս է։ Պապը՝ Պյոտր Վասիլիի Միրոնով, ռազմական ինժեներ էր և ծառայում էր Լոնդոնում Ռուսական կառավարական հանձնաժողովում, որտեղ զբաղվում էր ռուսական բանակի համար զենքի և զինվորական սարքավորումների գնումով։ Լինելով համոզված միապետական, Պյոտր Վասիևիչը չընդունեց հեղափոխությունը և մնաց Մեծ Բրիտանիայում (այլ տվյալներով փախել է Մեծ Բրիտանիա)։ Հայրական կողմից նախատատը՝ Լիդիա Անդրեյի Կամենսկայա, ֆելդմարշալ, կոմս Միխայիլ Ֆեդոտի Կամենսկու ծոռնուհին էր։ Միրենի մայրը անգլուհի էր աշխատավորի ընտանիքից, լրիվ անունը՝ Քեթլին Ալեքսանդրինա Եվա Մաթիլդա Ռոջերս (անգլ. Kathleen Alexandrina Eva Matilda Rogers, 1909-1996 թվականներ)։ Մայրական կողմից պապը մսագործ էր ծառայում թագուհի Վիկտորիայի արքունիքում։ Պյոտր Վասիլիի մահվանից հետո, 1950 թվականին, Միրենի հայրը, որը ձգտում էր Մեծ Բրիտանիային ձուլմանը, իր անունը փոխում է Բեզիլ Միրեն (անգլ. Basil Mirren), իսկ դստերը՝ Հելեն Միրեն։ 2010 թվականին Միրենը Մոսկվայում հանդիպում է իր ռուսական ազգականների հետ։ 2011 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, որտեղ Միրենը ստանում է պատվավոր մրցանակ, նա կատակում է իր ռուսական ծագման վերաբերյալ․ «Ես կիսով չափ ռուս եմ, միշտ ասում եմ, որ ստորին կեսս ռուս է»[12][13][14][15][16][17][18]։
Հելենը ավարտել է Սաութենդ օն Սի քաղաքի աղջիկների համար նախատեսված դպրոցը, որից հետո ընդունվել է Լոնդոնի դրամատիկական քոլեջը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելեն Միրենի ստեղծագործական ճանապարհը սկսվել է Օլդ Վիկիում, սակայն իրական ճանաչում նրան բերում են 1960-ական թվականների վերջերին Արքայական Շեքսպիրյան թատերախմբի բեմադրությունների դերերը։
Հելեն Միրենի կինոկարիերան նշանավորվում է առաջատար դերերով «Կալիգուլա» («Caligula», 1979 թվական, ռեժիսոր Տինտո Բրաս), «Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանը» («The Cook, The Thief, His Wife, And Her Lover», 1989 թվական, ռեժիսր Պիտեր Գրինուեյ) ֆիլմերում։ Գլխավոր դերը «Գրոհային օրագիրը» («Cal», 1984 թվական) դրամայում նրան բերում է Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն կանացի դերակատարում» անվանակարգում։ Քանզի Հելենը դասական անգլիական դպրոցի մյուս դերասանուհիներից հաճախ էր էկրանին հայտնվում մերկ[19][20], կինոքննադատները նրան անվանում են «սեքս խորհրդանիշ մտավորականների համար»։ Արթուր Կլարկի «Տիեզերական ոդիսական 2010» (1984 թվական) գիտա-ֆանտաստիկ վեպի էկրանավորումում Միրենը խաղում է խորհրդային «Լեոնով» տիեզերանավի հրամանատարի դերը։
1972 թվականից Հելենը աշխատում է ռեժիսոր Պիտեր Բրուքի հետ։ Մեկ տարվա ընթացքում նրանք շրջում են երրորդ աշխարհի երկրներով՝ բնիկների և մրգահավաքների առջև ելույթ ունենալով։
Բրիտանական հեռուստատեսությունում Հելեն Միրենը երկար տարիների ընթացքում խաղում էր ոստիկանության տեսուչ Ջեյն Թենիսոնին՝ «Գլխավոր կասկածյալը» («Prime Suspect») սերիալում (երեք BAFTA մրցանակ, 1992-1994 թվականներ)։ 2005 թվականին նկարահանվում է թագուհի Ելիզավետա I-ի դերում համանուն անգլիական հեռուստաֆիլմում («Էմմի» մրցանակ)։ 2006 թվականին Հելեն Միրենը կատարում է Ելիզավետա II թագուհու դերը «Թագուհին» («The Queen») ֆիլմում, որը ցույց է տալիս արքայական ընտանիքի արձագանքը արքայադուստր Դիանայի մահվան առնչությամբ։ Այդ վարպետական աշխատանքը արժանանում է Օսկար մրցանակի՝ «Լավագույն կանացի դերակատարման համար», ինչպես նաև, Վենետիկյան կինոփառատոնի մրցանակին։
2012 թվականին Հելեն Միրենը արժանանում է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին՝ «Միջազգային կինոյում մեծ ավանդի» պատվավոր անվանակարգում։ Մրցանակաբաշխության հանձնաժողովը «օսկարակիր» դերասանուհու ավանդը անվանում է «ականավոր»[21]։
2013 թվականի հունվարին, կինոյի զարգացման ավանդի համար, արժանանում է Աստղի Փառքի ծառուղում[22]։
2013 թվականի ապրիլին Հելեն Միրենը արժանանում է Մեծ Բրիտանիայի ամենապատվավոր թատերական մրցանակին՝ Լոուրենս Օլիվիեի մրցանակին[23]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրենը ապրել է դերասան Լիամ Նիսոնի հետ, որի հետ հանդիպել են 1981 թվականին, «Էկսկալիբոր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
1997 թվականի դեկտեմբերի 31-ին ամուսնանում է ամերիկյան ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի հետ («Սատանայի դատապաշտպանը», «Կյանքի ապացույց», «Ռեյ»), որի հետ հանդիպում էին 1980-ական թվականներից։ Նրանց հարսանեկան արարողությունը կայացել է Շոտլանդիայում։ Սա Հեքֆորդի երրորդ ամուսնությունն էր (նախկին ամուսնություններից նա ուներ երկու զավակ)։
1990 թվականին, հարցազրույցի ժամանակ, Միրենը հայտնում է, որ ինքը աթեիստ է։ 2011 թվականի օգոստոսին, «Esquire» ամսագրին տված հարցազրույցում, Միրենը նշում է․
Ես հավատում էի փերիներին։ Հավատում էի փերիներին, երբ երեխա էի։ Ես մինչ այժմ, կարծես թե, հավատում եմ փերիներին։ Եվ թզուկներին նույնպես։ Բայց ես չեմ հավատում Աստծուն։ |
2008 թվականին, «GQ» ամսագրին տված հարցազրույցում, Միրենը հայտարարել է, որ ուսանողական տարիներին նրան բռնաբարել են և երեկույթների ժամանակ նա հաճախ կոկաին է օգտագործել, որը շարունակվել է մինչև 1980-ական թվականները։
2010 թվականի մայիսի 11-ին նա մասնակցություն է ունենում Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում իր մոմե արձանիկի բացման արարողությանը։
2013 թվականի մարտին Միրենը հիշատակվում է 50 տարեկանից բարձր լավ հագնված կանանց 50-յակի ցուցակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1967 | Հարոստրատ | Herostratus | աղջիկ | Դրամա | Դոն Լևի | Մայքլ Հոթարդ, Պետր Սթիվենս, Մոնա Չին |
1968 | Ամառային գիշերվա քունը | A Midsummer Night's Dream | Հերմիա | Դրամա | Պիտեր Հոլլ | Դերեք Գոդֆրի, Իեն Հոլմ, Բարբարա Ջեֆորդ |
1969 | Չափահասություն | Age of Consent | Կորա Ռայան | Կինոկատակերգություն | Մայքլ Պաուել | Ջեյմս Մեյսոն, Ջեք Մակհորան |
1972 | Վայրենի մեսիա | Savage Messiah | Գոշ Բոյլ | Կենսագրական | Կեն Ռասսել | Դորոթի Տուտին, Սքոթ Էնտոնի |
1973 | Օ, երջանիկ | O Lucky Man! | Պատրիցիա | Կինոկատակերգություն | Լինդսեյ Անդերսոն | Մաքհոլմ Մաքդաուել |
1978 | Ինչպես է ձեզ դուր գալիս | As You Like It | Ռոզալինդա | Կինոկատակերգություն | Բասիլ Կոլեման | |
1979 | Կալիգուլա | Caligula | Ցեզոնիա | Պատմական դրամա, Էրոտիկա |
Տինտո Բրաս | Պիտեր Օ’Թուլ, Մաքհոլմ Մաքդաուել |
1980 | Երկար, կրքոտ ուրբաթ | The Long Good Friday | Հարոլդի կին Վիկտորիան | Դետեկտիվ | Ջոն Մաքենզի | Բոբ Հոսկինս, Դերեք Թոմփսոն, Դեյվ Քինգ |
1981 | Էկսկալիբուր | Excalibur | Մորգանա | ֆանտաստիկ, արկածային |
Ջոն Բարնեմ | Նեյջլ Թերրի, Լիամ Նիսոն, Նիկոլ Ուիլյամսոն |
1984 | Գրոհայինի օրագիրը | Cal | Մարսելա | Դրամա | Պետ Օ’Կոննոր | Ջոն Լինչ |
1984 | Տիեզերական ոդիսական 2010 | 2010: The Year We Make Contact | Տանյա Կիրբուկ | Ֆանտաստիկ | Պիտեր Հայամս | Ռոյ Շնայդեր, Ջոն Լիթգոու, Բոբ Բալաբան |
1985 | Սպիտակ գիշերներ | White Nights | Գալինա Իվանովա | Դրամա | Թեյլոր Հեքֆորդ | Միխայիլ Բարիշնիկով, Գրեգորի Հայնս, Ջոն Գլովեր |
1986 | Մոծակների ափ | The Mosquito Coast | Ֆոքսի մայրը | Դրամա | Պիտեր Ուիր | Ռիվեր Ֆենիքս, Հարիսոն Ֆորդ |
1989 | Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանը | The Cook, The Thief, His Wife, And Her Lover | Ջորջինա | Դրամա | Պիտեր Գրինուեյ | Ռիշար Բորենժե Մայքլ Գեմբոն Ալան Հովարդ |
1990 | Անծանոթների սփոփանքը | The Comfort Of Strangers | Քերոլայն | Դրամա, Թրիլեր |
Պոլ Շրյոդեր | Ռուպերտ Էվերետ, Նատաշա Ռիչարդսոն, Քրիստոֆեր Ուոկեն |
1990 | Բժիշկ Բեթյուն | Bethune: The Making of a Hero | դրամա | Ֆիլիպ Բորսոս | Դոնալդ Սազերլենդ, Հելեն Շեյվեր | |
1991-2006 | Գլխավոր կասկածյալը | Prime Suspect | Ջեյն Թեննիսոն | դետեկտիվ | Լինդա Լա Պլանտե | |
1991 | Այնտեղ, որտեղ հրեշտակներն էլ են վախենում հայտնվել | Where Angels Fear To Tread | Լիլիա Հերիտոն | դրամա | Չարլզ Սթարիջ | Հելենա Բոնեմ Քարտեր, Ջուդի Դևիս |
1994 | Յուտլանդիայի արքայազնը | Prince Of Jutland | Հերուդ | դրամա, արկածային |
Գաբրիել Աքսել | Գաբրիել Բիրն, Քրիստիան Բեյլ |
1994 | Գևորգ արքայի խելագարությունը | The Madness of King George | Շառլոտա թագուհի | Դրամա | Նիկոլաս Հիթներ | Նայջլ Հոթորն, Իեն Հոլմ, Ռուպերտ Էվերետ |
1996 | Որդիներ | Some Mother's Son | Քեթլին Կուիգլի | Դրամա | Թերրի Ջորջ | Ֆիոնոլա Ֆլանահան, Դևիդ Օ’Հարա, Ջոն Լինչ |
1996 | Կորցնելով Չեյզին | Losing Chase | Չեյզ | Դրամա | Քևին Բեյկոն | Կիրա Սեջվիկ, Բո Բրիջես |
1999 | Դաս տալով տիկին Թինգլին | Teaching Mrs. Tingle | միսսիս Իվ Թինգլ | Կինոկատակերգություն, Թրիլեր |
Քևին Ուիլյամսոն | Բերրի Ուոթսոն |
1999 | Էյն Ռենդի գաղտնի կիրքը | The passion of Ayn Rand | Էյն Ռենդ | Դրամա | Քրիստոֆեր Մենաուլ | Էրիկ Շտոլց, Ժյուլի Դելփի, Պիտեր Ֆոնդա |
2000 | Այգեպանը | Greenfingers | Գեորգինա Վուդհաուս | Կինոկատակերգություն | Ջոել Հերշման | Կլայվ Օուեն, Դևիդ Քեյլի |
2001 | Վերջին ցանկությունները | Last Orders | Էմի Դոդս | Դրամա | Ֆրեդ Սկեպիսի | Մայքլ Քեյն, Թոմ Կորտնի, Դևիդ Հեմինգս |
2001 | Հոսֆորդ պարկ | Gosford Park | Տիկին Ուիլսոն | Դրամա | Ռոբերտ Ուոլթմեն | Կելլի Մակդոնալդ, Էմիլի Ուոթսոն |
2003 | Օրացույցի աղջիկները | Calendar Girls | Կինոկատակերգություն | Նայջլ Քոուլ | Ջուլի Ուոլթերս, Սելիա Իմրի | |
2003 | Տիին Սթունի հռոմյան գարունը | The Roman Spring of Mrs. Stone | Կարեն Սթոուն | Դրամա | Ռոբերտ Ակերման | Օլիվիե Մարտինես, Էնն Բենկրոֆտ, Ռոդրիգո Սանտորո |
2004 | Պրայդ | The Pride | Մաչիբա | Դրամա, Կինոկատակերգություն |
Ջոն Դաուներ | Քեյթ Ուինսլեթ, Շոն Բին, Ռուպերտ Գրեյվս |
2004 | Նորաձև մայրիկ | Raising Helen | Դոմինիկ | Կինոկատակերգություն, Մելոդրամա |
Հերրի Մարշալ | Քեյթ Հադսոն, Ջոան Կյուսակ, Ջոն Կորբետ |
2004 | Հաշվարկ | The Clearing | Էյլին Հեյես | Դրամա Թրիլեր |
Պետեր Յան Բրյուգե | Ռոբերտ Ռեդֆորդ, Ուիլեմ Դեֆո |
2005 | Ավտոստոպով տիեզերքով | The Hitchhiker’s Guide to the Galaxy | Deep Thought | Արկածային, | Հարթ Ջենինգս | Մարտին Ֆրիմեն, Մոս Դեֆ, Ջոն Մալկովիչ |
2005 | Ելիզավետա I | Elizabeth I | Թագուհի Ելիզավետա I | Պատմական | Թոմ Հուպեր | Ջերեմի Այրոնս, Հյու Դենսի, Թոբի Ջոնս |
2005 | Ստվերների պատերազմ | Shadowboxer | Ռոզա | Դետեկտիվ | Լի Դենիելս | Վանեսա Ֆերլիտո, Քյուբա Գուդինգ, Մեյսի Գրեյ |
2006 | Թագուհի | The Queen | Թագուհի Ելիզավետա II | Պատմական | Սթիվեն Ֆրիրզ | Մայքլ Շին |
2007 | Ազգի գանձերը․ Գաղտնիքների գիրք | National Treasure: Book of Secrets | Էմիլի Էփլթոն Գեյթս | Արկածային, Մարտաֆիլմ |
Ջոն Թյորթելտաուբ | Նիկոլաս Քեյջ, Ջաստին Բարտա, Դայան Քրյուգեր |
2008 | Թանաքե սիրտ | Inkheart | Էլինոր | Արկածային | Իեն Սոֆթլի | Բրենդան Ֆրեյզեր, Էլիզա Բեննետ, Փոլ Բեթանի |
2009 | Մեծ խաղ | State of Play | Քեմերոն Լինն | Դետեկտիվ, Թրիլեր |
Քևին Մակդոնալդ | Բեն Աֆլեք, Ռասսել Քրոու, Ռոբին Ռայթ |
2009 | Վերջին հարությունը | The Last Station | Սոֆյա Անդրեևնա Տոլստայա | Պատմական, Մելոդրամա |
Մայքլ Հոֆֆման | Քրիստոֆեր Պլամեր, Աննա Մարի Դաֆո |
2010 | Ռեդ | RED | Վիկտորիա | Մարտաֆիլմ, Թրիլեր |
Ռոբերտ Շվենտկե | Բրյուս Ուիլիս, Մորգան Ֆրիմեն, Ջոն Մալկովիչ |
2010 | Գիշերային պահակների առասպելները | Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole | Նայրա | Ֆանտաստիկա | Զաք Սնայդեր | Էմիլի Բարկլայ, Ջեֆրի Ռաշ |
2010 | Բրայտոնյան սառնաշաքար | Brighton Rock | Իդա | Դետեկտիվ | Ռոուեն Ջոֆֆ | Սեմ Ռայլի, Էնդի Սերքիս, Ջոն Հերտ, Շոն Հարրիս |
2010 | Հատուցում | The Debt | Ռեյչել Սինգեր | Դրամա, Թրիլեր |
Ջոն Մեդեն | Ջեսիկա Չեսթեյն Կիարան Հայնդս, Թոմ Ուիլկինսոն |
2010 | Փոթորիկ | The Tempest | Պրոսպերա | Կինոկատակերգություն, Ֆենտեզի |
Ջուլի Թեյմոր | Ֆելիսիթի Ջոնս, Բեն Ուիշոու |
2010 | Սիրո ագարակը | Love Ranch | Գրեյս Բոնտեպո | Դրամա, Կինոկատակերգություն |
Թեյլոր Հեքֆորդ | Ջո Պեշի, Թերին Մենինգ, Ջինա Գերշոն |
2011 | Արթուր․ Իդեալական միլլիոներ | Arthur | Լիլիան Հոբսոն | Կինոկատակերգություն, Մելոդրամա |
Ջեյսոն Ուայներ | Ռասել Բրենդ, Ջենիֆեր Գարներ Գրետա Գերվիգ |
2013 | Հիչքոք | Hitchcock | Ալմա Ռևիլ | Կենսագրական | Սաշա Ջերվասի | Էնթոնի Հոփքինս |
2013 | Հրեշների համալսարան | Monsters University | դեկան Թերզալես | Կինոկատակերգություն | Դեն Սկանլոն | Ջոն Գուդմեն, Բիլլի Կրիստալ |
2013 | Ֆիլ Սպեկտոր | Phil Spector | Լինդա Քեննի Բադեն | Կենսագրական | Դևիդ Մամետ | Ալ Պաչինո, Ջեֆրի Թեմբոր |
2013 | Ռեդ 2 | RED 2 | Վիկտորիա | Կինոկատակերգություն, Մարտաֆիլմ |
Դին Պարիզո | Բրյուս Ուիլիս, Ջոն Մալկովիչ, Քեթրին Զետա-Ջոնս, Էնթոնի Հոփքինս |
2014 | Համեմունք և կիրք | The Hundred-Foot Journey | Տիկին Մելորի | Մելոդրամա | Լասսե Հալսթրյոմ | Օմ Պուրի, Մանիշ Դայալ, Շառլոտա Լեբոն |
2015 | Կինը ոսկում | Woman in Gold | Մարիա Ալթման | Դրամա | Սայմոն Կերտիս | Ռայան Ռեյնոլդս, Դանիել Բրյուլ, Քեյթի Հոլմս |
2015 | Տրամբո | Trumbo | Հեդդա Հոփպեր | Դրամա | Ջեյ Ռոչ | Բրայան Քրենսթոն |
2015 | Ամենատես աչքը | Eye in the Sky | Գնդապետ Քեթրին Փաուել | Դրամա, | Գևին Հուդ | Ահարոն Պողլ |
2016 | Թափանցիկ գեղեցկություն | Collateral Beauty | Բրիջիթ/«Մահ» | Հումորային դրամա, | Դեյվիդ Ֆրենկել | Ուիլ Սմիթ |
2017 | Ֆորսաժ 8 | The Fate Of The Furious | Մագդալինա Շոու | Մարտաֆիլմ | Ֆելիքս Հերի Գրեյի | Վին Դիզել |
2018 | Վինչեսթեր | Winchester | Սառա Վինչեսթեր | Սարսափ ֆիլմ | Մայքլ և Փիթեր Սպիրիգներ | Ջեյսոն Քլարկ |
2018 | Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները | The Nutcracker and the Four Realms | Մայր Կոճապղպեղ, Չորրորդ թագավորության կառավարի | Ֆենթեզի | Լասե Հալսթրյոմ | Մաքենզի Ֆոյ |
2018 | Աննա | Anna | Օլգա | Մարտաֆիլմ | Լուկ Բեսոն | Կիլիան Մերֆի |
2019 | Լավ ստախոս | The Good Liar | Բեթի Մաքլիշ | Դրամա | Բիլ Կոնդոն | Իեն Մակկելեն |
2019 | Ֆորսաժ. Հոբս և Շոու | Hobbs & Shaw | Մագդալինա Շոու | Մարտաֆիլմ | Դեյվիդ Լեյչ | Ջեյսոն Սթեթհեմ |
2019 | Հ/Ս Եկատերինա II | Catherine the Great | Եկատերինա II | պատմական դրամա | Ֆիլիպ Մարտին | |
2020 | Ֆորսաժ 9 | Fast & Furious 9 | Մագդալինա Շոու | Մարտաֆիլմ | Ջասթին Լին | Վին Դիզել |
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ/Սերիալ/Բեմադրություն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1995 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Գևորգ արքայի խելագարությունը | Առաջադրված |
2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Հոսֆորդ պարկ | Առաջադրված | |
2007 | Լավագույն կանացի դերակատարում | Թագուհի | Հաղթանակ | |
2010 | Լավագույն կանացի դերակատարում | Վերջին հարություն | Առաջադրված | |
BAFTA | 1985 | Լավագույն կանացի դերակատարում | Գրոհայինի օրագիրը | Առաջադրված |
1996 | Լավագույն կանացի դերակատարում | Գևորգ արքայի խելագարությունը | Առաջադրված | |
2002 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Հոսֆորդ պարկ | Առաջադրված | |
2007 | Լավագույն կանացի դերակատարում | Թագուհի | Հաղթանակ | |
2013 | Լավագույն կանացի դերակատարում | Հիչքոք | Առաջադրված | |
2014 | BAFTA Academy Fellowship Award | Հաղթանակ | ||
BAFTA TV | 1992 | Լավագույն կանացի դերակատարում | Գլխավոր կասկածյալը | Հաղթանակ |
1993 | Լավագույն կանացի դերակատարում | Գլխավոր կասկածյալը 2 | Հաղթանակ | |
1994 | Լավագույն կանացի դերակատարում | Գլխավոր կասկածյալը 3 | Հաղթանակ | |
1996 | Լավագույն կանացի դերակատարում | Գլխավոր կասկածյալը 4․ Կորած երեխան | Առաջադրված | |
1997 | Լավագույն կանացի դերակատարում | Գլխավոր կասկածյալը 5․ Դատական սխալներ | Առաջադրված | |
2004 | Լավագույն կանացի դերակատարում | Գլխավոր կասկածյալը 6․ Վերջին վկան | Առաջադրված | |
Ոսկե Գլոբուս | 1997 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Կորցնելով Չեյզին | Հաղթանակ |
2000 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Էյն Ռենդի գաղտնի կիրքը | Առաջադրված | |
2002 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հոսֆորդ պարկ | Առաջադրված | |
2003 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Դուռ դռան մեջ | Առաջադրված | |
2004 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Տիկին Սթոունի հռոմյան գարունը | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի կինոկատակերգությունում կամ մյուզիքլում | Օրացույցի աղջիկները | Առաջադրված | ||
2007 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Գլխավոր կասկածյալը 7․ Վերջին գործը | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Ելիզավետա I | Հաղթանակ | ||
Լավագույն դերասանուհի դրամայում | Թագուհի | Հաղթանակ | ||
2010 | Լավագույն դերասանուհի դրամայում | Վերջին հարություն | Առաջադրված | |
2013 | Լավագույն դերասանուհի դրամայում | Հիչքոք | Առաջադրված | |
2014 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Ֆիլ Սպեկտոր | Առաջադրված | |
2015 | Լավագույն դերասանուհի կինոկատակերգությունում կամ մյուզիքլում | Համեմունք և կիրք | Առաջադրված | |
Emmy Awards | 1993 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Գլխավոր կասկածյալը 2 | Առաջադրված |
1994 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Գլխավոր կասկածյալը 3 | Առաջադրված | |
1996 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Գլխավոր կասկածյալը 4․ Մթության բույրը | Հաղթանակ | |
1997 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Գլխավոր կասկածյալը 5․ Դատական սխալներ | Առաջադրված | |
1999 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Էյն Ռենդի գաղտնի կիրքը | Հաղթանակ | |
2003 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Դուռ դռան մեջ | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Տիկին Սթոունի հռոմյան գարունը | Առաջադրված | ||
2004 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Գլխավոր կասկածյալը 6․ Վերջին վկան | Առաջադրված | |
2006 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Ելիզավետա I | Հաղթանակ | |
2007 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Գլխավոր կասկածյալը 7․ Վերջին գործը | Հաղթանակ | |
2013 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում | Ֆիլ Սպեկտոր | Առաջադրված | |
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | 2000 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Էյն Ռենդի գաղտնի կիրքը | Առաջադրված |
2002 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հոսֆորդ պարկ | Հաղթանակ | |
2003 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Դուռ դռան մեջ | Առաջադրված | |
2004 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Տիկին Սթոունի հռոմյան գարունը | Առաջադրված | |
2007 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Ելիզավետա I | Հաղթանակ | |
Լավագույն դերասանուհի | Թագուհի | Հաղթանակ | ||
2010 | Լավագույն դերասանուհի | Վերջին հարություն | Առաջադրված | |
2013 | Լավագույն դերասանուհի | Հիչքոք | Առաջադրված | |
2014 | Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Ֆիլ Սպեկտոր | Հաղթանակ | |
Տոնի | 1995 | Լավագույն կանացի դեր պիեսում | Ամիսը գյուղում | Առաջադրված |
2002 | Լավագույն կանացի դեր պիեսում | Մահվան պարը | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://web.archive.org/web/20190718190706/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2007.66.0.html
- ↑ https://web.archive.org/web/20191209170720/https://www.europeanfilmacademy.org/2012.329.0.html
- ↑ «DBEs and CBEs». Би-би-си. 13 июня 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Огонек: Хелен, она же Елена Васильевна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Lahr, John (2006 թ․ հոկտեմբերի 2). «COMMAND PERFORMANCE». The New Yorker. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916-2005.; at ancestry.com
- ↑ Helen Mirren «Ich sollte ein Buch über Sex schreiben» - интервью немецкой газете «Zeit», февраль 2010
- ↑ Актриса Хелен Миррен: «Мой дед бежал из России после революции» - интервью газете «Известия», 9 ноября 2006
- ↑ Хелен Миррен получила на ММКФ приз за актерское мастерство - РИА Новости, 02/07/2011
- ↑ Почетный приз ММКФ достанется актрисе Хелен Миррен - Вести.ру, 02.07.2011
- ↑ Pyotr Vasilievich Mironov Collection: The Russian Government Committee in London (1914-1939) - архив библиотеки Университетского колледжа Лондона
- ↑ Helen Mirren. Visit to Moscow Արխիվացված 2011-09-21 Wayback Machine - пресс-релиз Британского совета, November 29, 2010
- ↑ Helen Mirren and the epic secret that links her to Russia’s greatest author Leo Tolstoy - Mail Online, 7th March 2010
- ↑ Helen Mirren naked in Savage Messiah
- ↑ «ПОЛИТ.РУ \ СТАТЬИ \ Хелен Миррен грязно выругалась при вручении статуэтки «Эмми»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Хелен Миррен получила премию
- ↑ «Звезду Хелен Миррен открыли на голливудской "Аллее славы"». РИА Новости. 4 января 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Հելեն Միրենը Լոուրենս Օլիվիեի մրցանակ է ստացել
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդիաֆայլեր Հելեն Միրեն թեմայով Վիքիպահեստում:
- Сайт Хелен Миррен Արխիվացված 2012-01-15 Wayback Machine (անգլ.)
- Хелен Миррен (անգլ.) Internet Movie Database կայքում
- Интервью русской редакции BBC Արխիվացված 2013-04-19 archive.today
- видео - Shakespeare’s «As You Like It», end of play - «Как вам это понравится», акт V, сцена 4 (строки 108 - финал), Хелен Миррен - Розалинда; Джон Молдер-Браун - Гименей, (съёмки 30 мая-16 июня 1978 нп3|Замок Гламз|в замке Гламз||Glamis Castle, Шотландия) // YouTube
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Միրեն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի աթեիստներ
- Բրիտանացի արվեստագետներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի կինոռեժիսորներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Աուդիոգիրք կարդացողներ