Jump to content

Հաքան Շուքյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաքան Շուքյուր
թուրքերեն՝ Hakan Şükür
Քաղաքացիությունը  Թուրքիա
Մականուն Բոսֆորյան ցուլ[1]
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1971(1971-09-01)[2][3][4][…] (53 տարեկան)
Ծննդավայր Ադափազար, Թուրքիա
Հասակ 191 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1981-1987 Թուրքիա Սակարյասպոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987-1990 Թուրքիա Սակարյասպոր 42 (10)
1990-1992 Թուրքիա Բուրսասպոր 54 (11)
1992-1995 Թուրքիա Գալաթասարայ 90 (54)
1995-1996 Իտալիա Տորինո 5 (1)
1996-2000 Թուրքիա Գալաթասարայ 156 (119)
2000-2001 Իտալիա Ինտերնացիոնալե 24 (5)
2001-2002 Իտալիա Պարմա 15 (3)
2002-2003 Անգլիա Բլաքբըրն Ռովերս 9 (2)
2003-2008 Թուրքիա Գալաթասարայ 146 (55)
1987-2008 Ընդհանուր 541 (260)
Ազգային հավաքական
1987 Թուրքիա Թուրքիա (մինչև 16) 6 (1)
1987-1988 Թուրքիա Թուրքիա (մինչև 18) 13 (2)
1990-1992 Թուրքիա Թուրքիային երիտասարդների առաջնություն (մինչև 21 ) 25 (5)
1991-1993 Թուրքիա Թուրքիա (միչև 23) 5 (4)
1992-2008 Թուրքիա Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքական 112 (51)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հական Շուքյուր[5](թուրքերեն՝ Hakan Şükür; սեպտեմբերի 1, 1971(1971-09-01)[2][3][4][…], Ադափազար, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, հարձակվող։ Երկար տարիներ (որոշ ընդմիջումներով) խաղացել է ստամբուլյան «Գալաթասարայ» թիմում։ Երկրպագուները նրան տվել են «Բոսֆորյան ցուլ» և «թագավոր» մականունները[6][7][8][9]։ 2008 թվականին չի երկարաձգել պայմանագիրը «Գալաթասարայի» հետ և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Դրանից հետո սկսել է քաղաքական կարիերան։

Հական Շուքյուրը ծնվել է 1971 թվականի հուլիսի 29-ին Սաքարյայի մարզի Ադափազար քաղաքում[10]։ Ունեցել է ալբանական արմատներ։ Նրա հայրը՝ Սերմետ Շուքյուրը արտագաղթել էր Պրիշտինայից (Սերբիա), իսկ մայրը՝ Ներմին Շուքյուրը՝ Սկոպյեից (Մակեդոնիա)[11][12][13][14]։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է բասկետբոլի թիմի կազմում։ Հոր ազդեցությամբ 10 տարեկանից սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով։ Ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի քաղաքում՝ «Սակարյասպոր» թիմի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուքյուրը 2008 թվականին

Մինչև 2008 թվականը հանդես է եկել «Գալաթասարայ» ակումբի կազմում, որտեղ խաղացել է ավելի քան 10 տարի։ 2000 թվականին տեղափոխվել է միլանյան «Ինտերնացիոնալե», այնուհետև խաղացել է «Պարմա» և անգլիական «Բլաքբըրն Ռովերս» թիմերի կազմում։ 2003 թվականին վերադարձել է ստամբուլյան ակումբ։ 2008 թվականին ավարտել է ֆուտբոլային կարիերան (ֆուտբոլից հեռանալու մասին լուրը նա հայտնել էր դեռևս 2007 թվականի նոյեմբերին)։

2002 թվականին Թուրքիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Թիմը կարողացել է հասնել մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է աշխարհի ապագա չեմպիոն Բրազիլիայի հավաքականին։ Հարավայի Կորեայի ազգային հավաքականի հետ խաղի ժամանակ նա խփել է աշխարհի առաջնության ամենաարագ գոլը՝ խաղը սկսելուց 9.8 վայրկյան անց[15]։

Նրա հայտնիությունը Թուրքիայում այնքան մեծ էր, որ 1995 թվականին նրա հարսանիքը ցույց են տվել հեռուստացույցով՝ ուղիղ եթերով[16]։

Հետագայում աշխատել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերությունում որպես ֆուտբոլային փորձագետ[17]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլից հեռանալուց հետո սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 2013 թվականի դեկտեմբերից դարձել է Արդարություն և զարգացում կուսակցության անդամ[18]։ 2011 թվականին ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ[19]։ 2015 թվականի դեկտեմբերին մեղադրվել է գյուլենիստների հետ կապ ունենալու մեջ և հեռացել Թուրքիայից[20][21]։ 2016 թվականին մեղադրվել է թվիթերում նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար[22]։ Ներկայումս ապրում է Վաշինգտոնում, որտեղ աշխատում է որպես տաքսիստ և վաճառում է գրքեր[23]։

Թիմային

Թուրքիա Սակարյասպոր

  • Թուրքիայի գավաթ, 1987-1988[24]

Թուրքիա Գալաթասարայ[25]

  • Թուրքիայի չեմպիոն (8), 1992-1993, 1993-1994, 1996-1997, 1997-1998, 1998-1999, 1999-2000, 2005-2006, 2007-2008
  • Թուրքիայի գավաթ (6), 1987-1988, 1992-1993, 1995-1996, 1998-1999, 1999-2000, 2004-2005
  • ՈւԵՖԱ-յի գավաթ (1), 1999-2000
  • TSYD գավաթ (1), 1995

Իտալիա Պարմա

Թուրքիա Թուրքիայի հավաքական

Անձնական

  • Արծաթե կոշիկ (1998 թվական)
  • Աշխարհի լավագույն ռմբարկու (FİFA, 1997 թվական)
  • Աշխարհի լավագույն հարձակվող (FİFA,1997 թվական)
  • Ասիայի լավագույն ֆուտբոլիստ (1994 թվական)
  • Թուրքիայում հիսունամյակի լավագույն ֆուտբոլիստ (1954-2003 թվականների ընթացքում)
  • 1998 թվականին որպես լավագույն հարձակվող Ֆիֆայի կողմից արժանացել է մրցանակի
  • Թուրքիայի առաջնության լավագույն ռմբարկու (1996-1997, 1997-1998, 1998-1999 թվականներ)
  • Թուրքական սուպերլիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
  • Ընդհանուր առմամբ խփել է 400 գոլ
  • Թուրքիայի հավաքականի կազմում մասնակցել է ավելի քան 100 ֆուտբոլայի հանդիպումների
  • Աշխարհի առաջնությունների պատմության մեջ խփել է ամենաարագ գոլը (խաղը սկսելուց 9.8 վայրկյան անց)
  • Թուրքիայի հավաքականի ամենաարդյունավետ խաղացող (112 հանդիպումներում խփել է 51 գոլ)
  • Ազգային առաջնություններում լավագույնս հանդես գալու համար արժանացել է IFFHS մրցանակի (1997 թվական)[29]

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Տարի Լիգա Գավաթ[30] Եվրոգավաթներ[31] Այլ[32] Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սակարյասպոր 1987/88 3 0 2 1 0 0 0 0 5 1
1988/89 12 5 1 0 0 0 0 0 13 5
1989/90 27 5 1 0 0 0 0 0 28 5
Արդյունքում 42 10 4 1 0 0 0 0 46 11
Բուրսասպոր 1990/91 27 4 2 3 0 0 0 0 29 7
1991/92 27 7 6 2 0 0 1 1 34 10
Արդյունքում 54 11 8 5 0 0 1 1 63 17
Գալաթասարայ 1992/93 30 19 6 3 6 2 2 1 44 25
1993/94 27 16 5 3 9 0 4 2 45 21
1994/95 33 19 7 0 8 5 2 0 50 24
Արդյունքում 90 54 18 6 23 7 8 3 139 70
Տորինո 1995/96 5 1 0 0 0 0 0 0 5 1
Արդյունքում 5 1 0 0 0 0 0 0 5 1
Գալաթասարայ 1995/96 25 16 7 2 0 0 0 0 32 18
1996/97 32 38 1 0 4 4 3 4 40 46
1997/98 34 32 8 2 7 0 1 0 50 34
1998/99 33 19 7 1 7 6 2 1 49 27
1999-2000 32 14 3 1 17 10 2 0 54 25
Արդյունքում 156 119 26 6 35 20 8 5 225 150
Ինտերնացիոնալե 2000-2001 24 5 1 0 9 1 1 0 35 6
Արդյունքում 24 5 1 0 9 1 1 0 35 6
Պարմա 2001-2002 15 3 2 0 1 0 0 0 18 3
Արդյունքում 15 3 2 0 1 0 0 0 18 3
Բլաքբըրն Ռովերս 2002-2003 9 2 0 0 0 0 0 0 9 2
Արդյունքում 9 2 0 0 0 0 0 0 9 2
Գալաթասարայ 2003-2004 28 12 1 0 9 6 0 0 38 18
2004-2005 33 18 3 4 0 0 0 0 36 22
2005-2006 31 10 4 2 2 1 0 0 37 13
2006-2007 26 4 0 0 6 1 1 0 33 5
2007-2008 28 11 4 1 9 2 0 0 41 14
Արդյունքում 146 55 12 7 26 10 1 0 185 72
«Գալաթասարայ»/ի կազմում 392 228 56 19 84 37 17 8 549 292
Ընդհանուր կարիերայի արդյունքում 541 260 71 25 94 38 19 9 725 332

Աղբյուրներ:

  • «Hakan Şükür». Mackolik.com (թուրքերեն). Վերցված է 2016-2007/12-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brazil vs. Turkey: Semi-final. BBC Sport
  2. 2,0 2,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=22411
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. Ճիշտ է համարվում նաև Շյուքյուր տարբերակը։
  6. «Kral'ın vasiyeti» [The king's legacy]. Hürriyet (թուրքերեն). 1998 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  7. Çakır, Ahmet (2015 թ․ մարտի 24). «Hakan Şükür'e FIFA'dan kral ödül» [Hakan Şükür king of FIFA award]. Zaman (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  8. Çakır, Ahmet (2013 թ․ նոյեմբերի 17). «Hakan Şükür'e çağrı: O kitabı yayınlayalım» [The calling of Hakan Şükür: I will publish a book]. Zaman (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  9. «Hakan Şükür'den spor dünyasını sarsacak sözler» [Şükür promises to shake the world of sports up] (թուրքերեն). Samanyolu Haber TV. 2014 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  10. Որպես ծննդյան ամսաթիվ է նշվում նաև 1971 թվականի սեպտեմբերի 1-ը
  11. https://www.ntv.com.tr/id/25424415/(չաշխատող հղում)
  12. https://telegrafi.com/thaci-priti-legjenden-sukur/
  13. https://web.archive.org/web/20140202144509/http://www.fanatik.com.tr/hakan-sukur-ben-turk-degilim_3_Detail_27_298363.htm
  14. «Hakan Şükür: Ben Türk değilim» [Hakan Şükür: I'm not Turkish]. Fanatik (թուրքերեն). 2013 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  15. " Hakan Sukur Biography & Football Interviews or Soccer News, Video & Photos<!// Заголовок добавлен ботом //> Արխիվացված 2010-06-21 Wayback Machine
  16. May, John (2002 թ․ հունիսի 26). «Bull on the horns of a dilemma». BBC Sport. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  17. «Hakan Şükür İstanbul Milletvekili» [Hakan Şükür Istanbul deputy] (թուրքերեն). TBMM. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  18. Прокуратура выдала ордер на арест экс/депутата и бывшего игрока сборной Турции по футболу Хакана Шукюра(չաշխատող հղում)
  19. The Turkey and Galatasaray legend has been elected as an MP as part of the ruling AK Party(չաշխատող հղում)
  20. Թուրքիայի իշխանությունները ֆուտբոլի հավքականի նախկին ֆուտբոլիստ Հական Շուքյուրին մեղադրել են ահաբեկչության մեջ(չաշխատող հղում)
  21. «Turkey coup: Ex-footballer Hakan Sukur sought over Gulen links». BBC. 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  22. Former Turkish football star charged with insulting President Erdoğan
  23. Ex/futebolista turco foge do regime de Erdogan e agora conduz um Uber em Washington(չաշխատող հղում)
  24. «Kupanın 'EN'leri!» [Cup hot shots!]. Habertürk (թուրքերեն). 2010 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  25. The Greatest Ever (2014). Greatest Ever Footballers. Headline. էջեր 2006–2007. ISBN 978-1-4722-2705-8.
  26. «Coppa Italia 2001/02» [Italian Cup 2001/02] (իտալերեն). My Juve. 2002 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  27. Buratti, Simone (2018 թ․ օգոստոսի 28). «Nel 2002 il Parma Calcio vince la sua terza Coppa Italia contro la Juventus al Tardini; Carmignani trionfa in panchina» [In 2002 Parma Calcio win their third Italian Cup against Juventus at the Tardini; Carmignani makes it on the bench] (իտալերեն). Il Parmense. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  28. «Super Lazio» (իտալերեն). Rai Sport. 2000 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  29. [https:--web.archive.org-web-20180615214702-https:--iffhs.de-former-results- «IFFHS - The World's best top division goal scorer»]. Արխիվացված է [http:--www.iffhs.de-former-results- օրիգինալից] 2018-2006-15-ին. Վերցված է 2015-2001-2009-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն); Check |url= value (օգնություն)
  30. Թուրքիայի գավաթ, Իտալիայի գավաթ
  31. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթ, ՈւԵՖԱ գավաթի հաղթողների գավաթ.
  32. Թուրքիայի սուպերգավաթ, Իտալիայի սուպերգավաթ, TYSD գավաթ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաքան Շուքյուր» հոդվածին։