Հարսթադ (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Հարսթադ | ||
նորվ.՝ Harstad | ||
Երկիր | Նորվեգիա | |
Համայնք | Հարսթադ | |
Հիմնադրված է | 1904 թ. | |
Մակերես | 11,15 կմ², 11,3 կմ² | |
ԲԾՄ | 3 մետր | |
Բնակչություն | 25 148 մարդ (ապրիլի 1, 2024)[1] | |
Ժամային գոտի | UTC 1 | |
| ||
Հարսթադ (նորվ.՝ Harstad), քաղաք և նույնանուն կոմունայի վարչական կենտրոն Նորվեգիայում։ Ավելի քան 20 000 բնակչով հանդիսանում է Հյուսիսային Նորվեգիայի մեծությամբ երրորդ քաղաքը։ Քաղաքը գտնվում է Հինյոյա կղզու հյուսիսարևմտյան մասում՝ Վոգս ֆյորդի երկայնքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսթադի շրջանում առաջին մշտական բնակավայրերը հայտնվել են վիկինգների ժամանակներից։ 1349 թվականին Սև մահը դատարկել է այս շրջանը[2]։ 1610 թվականին Հարսթադը Տրոնդենեսում խոշոր ֆերմա էր։ 1848 թվականին այն դարձել է ափամերձ նավակների մուտքի նավահանգիստ[3]։ 1890 թվականին այստեղ կար 72 տուն, որտեղ բնակվում էր մոտ 520 մարդ։ Քաղաքի հիմնադիրն է համարվում Ռիկարդ Կարբիոն, որը հիմնադրել է մի քանի ձեռնարկություններ և նպաստել տեղական նավագնացության ոլորտի զարգացմանը։ 1904 թվականին Հարստադը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքի բնակչությունը կազմում էր 1246 մարդ[4]։ 1964 թվականի հունվարի 1-ին քաղաքը միավորվել է Տրոնդենես և Սանտորգ համայնքներին՝ ձևավորելով նոր Հարսթադ կոմունան[4]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսթադ-Նարվիկ օդանավակայանը գտնվում է քաղաքից 44 կմ հեռավորության վրա։ Rv43 մայրուղին միավորում է Հարսթադը E10 ճանապարհի հետ (նախագիծ Լոֆասթ)։ Ամեն առավոտ Հարսթադում հանդիպում են Հուրտիրուտենի նավերը, որոնք շարժվում են հյուսիսային և հարավային ուղղություններով։ Թրոմսյոյի և Հարսթադի միջև երթևեկում են արագաերթ լաստանավերը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականից սկսած՝ ամեն տարի հունիսի կեսերին քաղաքում անցկացվում է Հյուսիսային Նորվեգիայի փառատոնը։ Հոկտեմբերին Հարսթադում անցկացվում է ամենամյա Արկտիկական կինոփառատոնը (AMIFF)[5]։
1983 թվականին բացվել է Հարսթադի համալսարանական քալեջը։ 2016 թվականին այն միավորվել է Թրոմսյոյի համալսարանի հետ և դարձել է նրա շրջանային մասնաճյուղը։
1992 թվականին բացվել է Հարսթադի մշակույթի կենտրոնը՝ խոշորագույնը Հյուսիսային Նորվեգիայում[6]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աննա Ռոգդե» երկկայմ առագաստանավ
- Գրոթենբադետ ջրաշխարհ
- Հարսթադի եկեղեցի
- Թրոնդենեսի եկեղեցի
- Թրոնդենես ամրոց
Հայտնի մարդիկ և տեղացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդ Բյորե՝ նորվեգացի լյութերական միսիոներ, Գրենլանդիայի եպիսկոպոս
- Հանս Էգեդո՝ նորվեգացի երգիչ
- Իսելին Սթեյրո՝ նորվեգացի թոփ մոդել
- Թոմ Հյոգլի՝ նորվեգացի ֆուտբոլիստ
- Մարտին Բոլինգ՝ նորվեգացի դերասան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հելսինգյոր
- Կիրովսկ
- Ումեո
- Վաասա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համայնապատկեր արևմտյան բլուրից
-
Տեսարան
-
Ձմեռային տեսարան
-
Քաղաքի հյուսիսային մասը
-
Քաղաքի կենտրոն
-
Հարսթադը ձմռանը
-
Բնապատկեր
-
Հարսթադի եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ssb.no/kommunefakta/harstad-harsttak
- ↑ «Harstadhistorien år for år» (նորվեգերեն). Lokalhistoriewiki.no.
- ↑ «Harstad» (նորվեգերեն). Store norske leksikon.
- ↑ 4,0 4,1 Juvkam, Dag Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen. — Oslo, 1999. — 90 с. — ISBN 82-537-4684-9(նորվ.)
- ↑ Arctic Moving Image & Film Festival (AMIFF)
- ↑ Harstad kulturhus «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. //Lokalhistoriewiki.no (նորվ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Simensen, S. Harstad gjennom femti år: 1903—1953. — Harstad kommune, 1953.(նորվ.)
- Steinnes, Kristian Ved egne krefter: Harstads historie 1904—2004. — 2003. — ISBN 82-996787-0-6(նորվ.)
- Karlsen, Malvin Harstad, en by blir til. — Harstad, 2009. — 108 с.(նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harstad kommune //Lokalhistoriewiki.no (նորվ.)
- Harstad //Store norske leksikon (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարսթադ (քաղաք)» հոդվածին։ |
|