Հարություն Թորոսյան
Արտաքին տեսք
Հարություն Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | 1933 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Հարություն Ստեփանի Թորոսյան (1933, Բեյրութ, Լիբանան), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ։ 1956 թվականին Փարիզում սովորել է Ազգային բարձրագույն գեղարվեստի դպրոցում, 1960 թվականին՝ Ժյուլենի ակադեմիայում[1][2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, կրոնական թեմաներով նկարներ, ինչպես նաև լիբանանյան կյանքը պատկերող տեսարաններով կտավներ։
- «Հիշատակ Լիբանանից»
- «Մայրական սեր»
- «Շվեդացի պարմանուհին»
- «Կանանց երազը»
- «Ծովափին»
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարնանային և աշնանային սրահներ, Կրթության նախարարություն, Բեյրութ, 1954, 1955, 1964 թթ.
- «Արվեստ առանց սահմանների» սրահ, Փարիզ, 1963 թ.
- Գեղարվեստական զարթոնք, Փարիզ, 1962 թ.
- Աշնանային ցուցադրություն, Փարիզ, 1962 թ.
- Ալեքսանդրիայի բիենալե, 1968 թ.
- Լիբանանցի նկարիչների ցուցադրություն, Galerie Le Vendôme, 1968 թ.
- Աշնանային ցուցադրություն, Sursock թանգարան, 1969 թ.
- Փարիզի բիենալե, 1969 թ.
- Համազգային սրահ, 1969 , 1971 թթ.
- Լիբանանցի նկարիչների ցուցադրություն, Բրյուսել, Բելգիա, 1969, 1970 թթ.
- Լիբանանցի նկարիչների ցուցադրություն, Քուվեյթ, 1969, 1970 թթ.
- Գարնանային և աշնանային սրահներ, Կրթության նախարարություն, 1967, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1973 թթ.
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 թ. «Չորս քամիների ակումբ», Փարիզ
- 1960 թ. «Առաջատար ուսումնառությունների կենտրոն», Բեյրութ
- 1963 թ. «Չորս քամիների ակումբ», Փարիզ
- 1963 թ. Carlton հյուրանոց, Բեյրութ
- 1965 թ. Cézanne պատկերասրահ, Մարսել
- 1967 թ. Cassia պատկերասրահ, Բեյրութ
- 1971 թ. Պատճենների ցուցադրություն, Երևան, Հայաստան
- 1974 թ. Modulart պատկերասրահ, Բեյրութ
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Խաչիկյան, Կենսասեր արվեստով։ «Հայրենիքի ձայն», 1971 թ., 21 հուլիսի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
- ↑ «Հարություն Թորոսյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Հարություն Թորոսյանի աշխատանքներից ՀԱՊ-ում