Jump to content

Հարոլդ Գրեգորի Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարոլդ Գրեգորի Մուր
անգլ.՝ Harold Gregory Moore Jr.
փետրվարի 13, 1922(1922-02-13)[1][2] - փետրվարի 10, 2017(2017-02-10)[3][1] (94 տարեկան)
ԾննդավայրBardstown, Կենտուկի, ԱՄՆ[1][2]
Մահվան վայրՕբերն, Լի շրջան, Ալաբամա, ԱՄՆ[3][1][2]
ԳերեզմանFort Moore Main Post Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ բանակ և United States Cavalry?
Կոչումlieutenant general?
Հրամանատարն էր7th Cavalry Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Կորեական պատերազմ, Վիետնամի պատերազմ և Battle of Ia Drang?
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան (1964)[1], ԱՄՆ Ռազմական ակադեմիա (1945)[1] և Naval War College? (1964)[1]
Պարգևներ
Խաչ «նշանակալի ավանդի համար»[1] Բրոնզե աստղ Օդային մեդալ և Պատվո լեգիոնի շքանշանակիր

Հարոլդ Գրեգորի Մուր կրտսեր (անգլ.՝ Harold Gregory Moore Jr., փետրվարի 13, 1922 ֊ փետրվարի 10, 2017), ԱՄՆ բանակի սպա, որն աչքի է ընկել Վիետնամի պատերազմում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդ Մուրը (առավել հայտնի որպես Հել Մուր) ծնվել է Կենտուկի նահանգի Բարդսթաուն քաղաքում։ Ավարտել է Վաշինգտոնի դպրոցներից մեկը, որից հետո 2 տարի սովորել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության։ 1945 թվականին ավարտել է Վեսթ Փոյնթը։

Մասնակցել է Կորեական պատերազմին, որի ժամանակ վաշտի հրամանատար էր։ Երբ 1965 թվականին վերաձևավորվեց 1-ին հեծելազորային դիվիզիան, փոխգնդապետ Մուրը գլխավորեց դրա կազմում գտնվող գումարտակը (3-րդ դիվիզիայի բրիգիդայի կազմի մեջ գտնվող 7-րդ հեծելազորային գնդի 1-ին վաշտ)։ Մուրի վաշտը աչքի ընկավ Վիետնամի պատերազմի ամենահայտնի մարտերից մեկում՝ Յա Դրանգ հովտի մարտում։ 1965 թվականի նոյեմբերի 14-16-ը նա X-Ray վայրէջքի գոտում պաշտպանական մարտ էր վարում հյուսիսվիետնամական բանակի գերազանցող ուժերի դեմ և լիակատար ոչնչացման եզրին էր, որը սակայն տեղի չունեցավ։ Արդյունքում նա դարձավ 3-րդ բրիգադայի հրամանատարը։ Այս պաշտոնում մի քանի խոշոր գործողություն է իրականացրել, այդ թվում՝ «Մաշեր» գործողությունը։

Վիետնամի պատերազմին մասնակցելու համար Մուրն արժանացել է ԱՄՆ բանակի իր նշանակալիությամբ երկրորդ ռազմական մրցանակի՝ «Խաչ՝ ականավոր ներդրման համար»։ Թոշակի է անցել 1977 թվականին՝ գեներալ-լեյտենանտի կոչումով։

1992 թվականին Մուրը լրագող Ջոզեֆ Հելոուեի հետ գրել է «Մենք զինվորներ էինք․․․ և երիտասարդ» գիրքը, որը նվիրել է Յա Դրանգ հովտում տեղի ունեցած մարտին։ Այս գրքի հիման վրա 2002 թվականին նկարահանվել է «Մենք զինվորներ էինք» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Մուրի դերը կատարել է Մել Գիբսոնը։

2009 թվականի հունիսին 87-ամյա Մուրը մասնակցել է Կոլումբուսի (Ջորջիա) հետևազորի ազգային թանգարանի բացմանը։ Թանգարանի ցուցանմուշներից մեկը X-Ray վայրէջքի գոտու տրամանկարն է՝ Յա Դրանգ հովտի մարտի ժամանակ[4][5]։

Հարոլդ Մուրն ունեցել է 5 երեխա[6] և 12 թոռ[7]։ Կինը՝ Ջուլիա Քոմփթոն Մուրը, մահացել է 2004 թվականին[5]։ Նրանց երկու որդիները կադրային սպաներ են, մեկը թոշակի անցած փոխգնդապետ, մյուսը՝ գնդապետ[8]։

Մուրը մահացել է 2017 թվականի փետրվարի 10-ին ծննդյան 95-ամյակից 3 օր առաջ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Smith H. Hal Moore, Army general memorialized in book and film ‘We Were Soldiers,’ dies at 94 // The Washington Post / M. MurrayWashington: Fred Ryan, 2017. — ISSN 0190-8286; 2641-9599
  2. 2,0 2,1 2,2 2,3 Roberts S. Lt. Gen. Harold Moore, Whose Vietnam Heroism Was Depicted in Film, Dies at 94 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 http://www.oanow.com/news/local/we-were-soldiers-hero-passes-the-celebrated-life-story-of/article_0717084e-f08a-11e6-9fcb-636a74eceacb.html
  4. Williams, Chuck, «Infantry Museum’s '100 Yards' Exhibit Touches Veterans Արխիվացված 2009-06-21 Wayback Machine», Columbus Ledger-Enquirer, June 19, 2009.
  5. 5,0 5,1 Galloway, Joseph L. (1990 թ․ հոկտեմբերի 29). «Vietnam story: The word was the Ia Drang would be a walk. The word was wrong». U.S. News & World Report. Վերցված է 2007 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Julia Compton Moore». obit. Columbus Ledger-Enquirer. 2004 թ․ ապրիլի 21. Վերցված է 2007 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Gathering of Eagles biography». Gathering of Eagles. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  8. Moore and Galloway (2008), pp. 220–221
  9. Turner, Troy (2017 թ․ փետրվարի 11). «We Were Soldiers' hero passes; the celebrated life story of a soldier, a leader, a father». oanow.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]