Jump to content

Հարի Հարիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Հարիսոն
Harry Harrison
Ծննդյան անունՀենրի Մաքսվել Դեմփսի
Ծնվել է1925 մարտի 12
ԾննդավայրՍթենֆորդ
Վախճանվել էօգոստոսի 15, 2012(2012-08-15) (տարիքը 87)
Վախճանի վայրԲրայթոն, Մեծ Բրիտանիա
ՄասնագիտությունԱրձակագիր
ԱզգությունԱմերիկացի
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ստեղծագործական շրջան1951–2010
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներMake Room! Make Room!?
Պարգևներ
ԱմուսինԷվելին Հարիսոն և Ջոն Մերկլեր Հարիսոն
ԶավակներԹոդ Հարիսոն և Մոիրա Հարիսոն
Կայքmichaelowencarroll.com/hh/
 Harry Harrison Վիքիպահեստում

Հարի Մաքսվել Հարիսոն (ի ծնե Հենրի Մաքսվել Դեմփսի, մարտի 12, 1925(1925-03-12)[3][4][5][…], Սթենֆորդ - օգոստոսի 15, 2012(2012-08-15)[2][3][4][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), եղել է ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող, ճանաչում է ստացել «Չժանգոտվող պողպատից առնետի» կերպարի և իր «Make Room! Make Room!» վեպի (1966) շնորհիվ։ Վերջինս հիմք է հանդիսացել «Կանաչ սոյլենթ» ֆիլմի համար (1973)։ Հարիսոնը (Բրայան Ալդիսի հետ միասին) Բիրմինգեմ Գիտական Ֆանտաստիկայի Խմբի համանախագահ։

Նախքան խմբագիր ու գրող դառնալը, Հարիսոնը սկսել է գիտաֆանտաստիկ դաշտում որպես պատկերազարդող՝ նկարազարդելով երկու գիտաֆանտաստիկ կոմիկական գրաշարեր՝ «Տարօրինակ երևակայություն» և «Տարօրինակ գիտություն»։ Այս և այլ կոմիկական գրաշարերում նա հիմնականում աշխատել է Վոլի Վուդի հետ։ Վուդը սովորաբար թանաքով ներկում է Հարիսոնի գծապատկերները և այդ երկուսը ազատ աշխատում էին տարբեր հրատարակիչների հետ տարբեր ժանրերում՝ ներառյալ կովբոյական ու սարսափ կոմիքսները։ Նա և Վուդը դադարեցրեցին իրենց համագործակցությունը 1950-ին և գնացին իրենց առանձին ուղիներով։ Հարիսոնը օգտագործել է այնպիսի գրչական կեղծանուններ, ինչպիսիք են՝ Ֆելիքս Բոյդ, Հենկ Դեմփսի, Ուեյդ Քեմպֆերտ[6]։

Նրա առաջին՝ «Ժայռի սուզորդը» պատմվածքը տպագրվել է 1951 թվականի փետրվարին «Worlds Beyond» ամսագրում՝ խմբագրված Դեմոն Նայթի կողմից[6]։ Ամսագիրը նախկինում տպագրել էր նրա պատկերազարդումները։ Լինելով Նյու Յորքում՝ նա համագործակցում է Հիդրա Ակումբի հետ, որը հանդիսանում էր Նյու Յորքի գիտաֆանտաստիկ գրողների կազմակերպությունը։ Հիդրա ակումբում ընդգրկված էին այնպիսի ակնառու դեմքեր, ինչպիսիք էին՝ Ալֆրեդ Բեսթերը, Ջեյմս Բլիշը, Էնթոնի Բաուչերը, Ավրամ Դեյվիդսոնը, Ջուդիթ Մերիլը և Թեոդոր Աթարջնը[7]։ Այնտեղ ընդգրկված էր նաև Այզեկ Ազիմովը[8]։

Հարիսոնը շատ ավելի հայտնի դարձավ իր հետագա գործերով՝ մասնավորապես իր հումորային գիտաֆանտաստիկ գործերով. ինչպես «Չժանգոտող պողպատից առնետ» և իր «Բիլլ, գալակտիկական հերոս» վեպը։

Հարի Հարիսոնը Գլասգոյում, 2005 թվական:

1950—1960-ական թվականներին նա «Ֆլեշ Գորդոն» (Flash Gordon) ամսագրի հիմնական գրողն էր[9][10]։

Հարիսոնի ոչ բոլոր ստեղծագործություններն էր եղել կոմիկ ժանրի։ Նա գրել է շատ պատմություններ լուրջ թեմաներով, որոնցից ամենահայտնին գերբնակվածություն և աշխարհի սպափվող ռեսուրսների մասին «Make Room! Make Room!» վեպն է, որը օգտագործվել է որպես հիմք 1973 թվականին «Կանաչ սոյլենթ» գիտական գեղարվեստական ֆիլմի համար (թեև ֆիլմում սյուժեն և թեման փոխվում են)։

Հարիսոնը սերտորեն կապված էր Բրայան Ալդիսի հետ։ Նրանք համագործակցել են մի շարք ծաղկաբանության նախագծերում, և շատ աշխատանք են կատարել 1970-ականներին, որպեսզի բարձրացնեն չափանիշները քննադատության դաշտում, այդ թվում «Ջոն Վ. Քեմփբելլի հուշահամալիրի մրցանակաբաշխություն լավագույն գիտաֆանտաստիկ վեպի համար» հաստատությունում[11]։

1990 թվականին Հարի Հարիսոնը պատվո հյուր էր ConFiction-ի՝ քառասունութերորդ Համաշխարհային ԳՖ-ի Կոնվենցիային Հաագայում՝ Նիդեռլանդներում, Ջո Հալդեմանի և Վոլֆգանգ Ժեսքեի հետ միասին։

Հարիսոնը ազատականության գրող էր։ Նա իր աշխատանքում համատեղում էր մարդու մտածողությունն ու մարդու ուժը, թեև մտածող մարդը հաճախ է ունենում կարիք օգտագործելու ուժը։

Հարի Հարիսոնը չի հաղթել խոշոր մրցանակ որևէ կոնկրետ գեղարվեստական աշխատանքի համար[12]։ «Գիտական Ֆանտաստիկայի փառքի սրահ» Հարիսոնը ստացել է 2004 թվականին[13] և Ամերիկայի գիտաֆանտաստիկ և ֆանտազիա գրողները ճանաչել են Հարիսոնին ԱԳՖԳ-ի գրոսմայստեր 2008 թվականին[14]։ Նա դարձել է պաշտամունքային հերոս Ռուսաստանում[15]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիսոնը (ի ծնե Հենրի Մաքսվել Դեմփսի) ծնվել է Սթամֆորդում՝ Կոնեկտիկուտում։ Նրա հայրը՝ Հենրի Լեո Դեմփսին, ով ծագումով մասամբ իռլանդացի տպագրիչ էր, փոխեց իր ազգանունը Հարիսոնի, Հարիի ծնվելուց հետո։ Հարին այդ մասին ինքն էլ չի իմացել մինչ երեսուն տարեկանը, երբ դատարանում նա փոխել է իր անունը Հարի Մաքս Հարիսոնի[16]։ Նրա մայրը՝ Ռիա Կիրջասոֆը[17] եղել է ռուս հրեա։ Նա ծնվել էր Ռիգայում՝ Լատվիայում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում[18]։ Նրա մորեղբայրը՝ Մաքս Դեյվիդ Կիրջասոֆը (1888-1923) եղել է ամերիկյան հյուպատոս Ճապոնիայում, մահացել է իր կին Ալիսի հետ 1932 թվականի Յոկոհամայի և Տոկիոյի մեծ երկրաշարժի ժամանակ[19][20][21][22][23]։

Հարիոսնը բնակվել է աշխարհի տարբեր մասերում՝ Մեքսիկայում, Անգլիայում, Իտալիայում, Դանիայում և Իռլանդիայում[24]։ Նա եղել է Էսպերանտոյի փաստաբան (որը սովորել է ռազմական ծառայության ընթացքում)։ Այդ լեզուն հաճախ է հայտնվում նրա վեպերում, մասնավորապես «Չժանգոտվող պողպատից առնետը» և «Մահվան աշխարհ» շարքերում։ Նա եղել է Իռլանդիայի Էսպերանտոյի ընկերության պատվավոր նախագահ, միևնույն ժամանակ անդամակցելով Էսպերանտոյի այլ կազմակերպությունների հետ, ինչպես՝ Էսպերանտո-ԱՄՆ և Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա, որի պատվավոր մեկենասների կոմիտեի անդամ էր։ Բացի Էսպերանտոյից, ազատ խոսել է յոթ լեզուներով[25]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ 20 լեզվով կարող է ասել. «Բերե՛ք ինձ, խդրում եմ, գարեջրի պինտա»։

1943 թվականին «Ֆորեսթ Հիլս» ավագ դպրոցն ավարտելուց հետո Հարիսոնը զինվորագրվում է ԱՄՆ-ի օդուժի բանակին Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում, որպես զենքի նշանակետի հրահանգիչ։ Փրայիսթն ասում էր, որ նա դառնում է դիպուկահար, ռազմական ոստիկան և մասնագետ համակարգչային ավտոմատացված ռումբերի ու հրացան պտուտահաստոցների բնագավառում։ Բայց բանակային փորձը նրա մոտ ատելություն է առաջացնում ռազմականի հանդեպ, որը նրան որպես գրողի հետագայում լավ ծառայություն է մատուցում[24]"[24]: Հետո նա վերադառնում է քաղաքացիական կյանքի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

1946 թվականին Հարիսոնը ցուցակագրվում է Նյու Յորքի Հանթեր քոելջում, իսկ հետագայում բացում է կոմիքսների նկարազարդումների ու գիտական ամսագրերի ստուդիա[26]

Հարիսոնը ամուսնանում է Էվելին Հարիսոնի հետ, ում ընդգրկում է մուլտֆիլմում, որը նա նկարել էր Հիդրա ակումբում 1950 թվականին։ Նրանք բաժանվում են 1951 թվականին և Էվելինը շոտով ամուսնանում է գիտաֆանտաստիկ գրող Լեսթեր դել Ռեյի հետ[27]։

Հարիսոնն ամուսնանում է Ջոան Մերկել Հարիսոնի հետ 1954 թվականին Նյու Յորքում։ Նրանց ամուսնությունը տևում է մինչև 2002 թվականը, երբ Ջոանը մահանում է քաղցկեղից։ Նրանք ունեին երկու երեխաներ՝ Թոդը (ծնված 1955 թվականին) և Մոիրան (ծնված 1959 թվականին), որոնց նա նվիրել է իր «Make Room! Make Room!» վեպը[27]

Փրայիսթը գրում է, որ Հարիսոնը շատ տնային տեղափոխություններ է կատարել արտասահմանում.

Քանի որ կոմիքսների շուկան ընդլայնվում էր, Հարիսոնը սկսում է գրել գիտաֆանտաստիկ ամսագրերի համար։ Ֆինանսական պարգևները նրան թույլ են տալիս տեղափոխվել Նյու Յորքից։ Հնարավորությունն ընձեռնվում է այն ժամանակ, երբ նա մեծ վճար է ստանում իր «Մահվան աշխարհը» երկար վեպի համար։ Նա իր ընտանիքը տեղափոխում է Մեքսիկա և այնտեղ մնում է մեկ տարի։ Դա նրա միջազգային տեղափոխումներից առաջինն է, որը դառնում է նրան բնորոշ։ Նա Մեքսիկայից մեկնում է Մեծ Բրիտանիա, հետո Իտալիա, հետո Դանիա։ Նա հավանում է Դանիան և մնում այնտեղ շուրջ յոթ տարի, համարելով այն կատարյալ վայր երեխաներին մեծացնելու համար, բայց ի վերջո նա հասկանում է, որ պետք է կատարի մեկնելու գիտակցական որոշում, հակառակ դեպքում նրանք հեշտությամբ կմնային այնտեղ ընդմիշտ։ Ընտանիքը վերադառնում է ԱՄՆ, Սան Դիեգո, Կալիֆորնիա, բայց 1970 թվականի կեսերին նա վերադառնում է Միացյալ Թագավորություն[24]

Շատ տարիների տեղափոխություններից և երեխաների մեծացնելուց հետո, նա իր հետագա տարիներն անցկացնում է բնակվելով Իռլանդիայում։ Քանի որ նրա պապաը իռլանդացի էր, նա կարողանում է ձեռք բերել քաղաքացիություն և վայելում է հարկերից ազատ կարգավիճակը[24]։ Նա նաև պահպանում է Բրայթոնի բնակարանը Անգլիայում իր հաճախակի այցելությունների համար։ Երբ 2002 թվականին Հարիի կին Ջոանը մահացավ, իր Անգլիայի տունը դարձավ մշտական։

Հարիսոնի վեբ կայքը հայտնեց նրա մահվան մասին 2012 թվականի օգոստոսի 15-ին[28][29], իր Անգլիայի տանը։

Ուսումնասիրելով նրա մահվան օրը, Հառլան Էլիսոնն ասաց. «Դա օր է, առանց աստղերի»[30]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիսոնի վեպերը
Թվական Վերնագիր Հեղինակ Շարք
1960 Մահվան աշխարհ Հարի Հարիսոն Մահմվան Աշխարհ
1961 Չժանգոտվող պողպատից առնետ Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետ
1962 ԱՆիծվածների մոլորակ Հարի Հարիսոն Բրիոն Բրանդ
1964 Վենդետա սրբի համար Լեսլի Չարթերիս
1964 Մահվան աշխարհ 2 Հարի Հարիսոն Մահվան աշխարհ
1965 Ժանտախտ տարածությունից Հարի Հարիսոն
1965 Բիլ, Գալագիտկական հերոսը Հարի Հարիսոն 'Բիլ, Գալագիտկական հերոսը
1966 Make Room! Make Room! Հարի Հարիսոն
1967 Ֆանտաստիկ սագա Հարի Հարիսոն
1968 Մահվան աշխարհ 3 Հարի Հարիսոն Մահվան աշխարհ
1969 Գերված տիեզերք Հարի Հարիսոն
1970 Դալեթ ազդեցություն Հարի Հարիսոն
1970 Չժանգոտվող պողպատից առնետի վրեժը Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1970 Տիեզերանավի բժիշկ Հարի Հարիսոն
1972 Ա6նդրատլանտյան թունել Հարի Հարիսոն
1972 Մոնտեսումայի վրեժը Հարի Հարիսոն Թոնի Հավքին
1972 Չժանգոտվող պողպատից առնետը փրկում է աշխարհը Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1972 Սթոունհենջ Հարի Հարիսոն և Լեոն Սթովեր
1973 Star Smashers of the Galaxy Rangers Հարի Հարիսոն
1974 Թագուհի Վիկտորիայի վրեժը Հարի Հարիսոն Թոնի Հավքին
1975 Կալիֆորնիա այսբերգը Հարի Հարիսոն
1976 Սքայֆոլ Հարի Հարիսոն
1977 The Lifeship Հարի Հարիսոն և Գորդոն Ռուպեր ԴԻքսոն
1978 Չժանգոտվող պողպատից առնետը ցանկանում է ձեզ Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1980 QE2-ը կարոտում է Հարի Հարիսոն
1980 Homeworld Հարի Հարիսոն Դեպի աստղերը
1981 ԱՆիվների աշխարհ Հարի Հարիսոն Դեպի աստղերը
1981 Աստղերի աշխարհ Հարի Հարիսոն Դեպի աստղերը
1981 Անվերադարձի աշխարհը Հարի Հարիսոն Բրիոն Բրանդ
1982 Ներխուժում. Երկիր Հարի Հարիսոն
1982 Չժանգոտվող պողպատից առնետը նախագահի պաշտոնում Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1983 Ապստամբը ժամանակին Հարի Հարիսոն
1984 Եդեմի արևմուտքը Հարի Հարիսոն Եդեմ
1985 Չժանգոտտվող պողպատից առնետը ծնվել է Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1986 Ձմեռը Եդեմում Հարի Հարիսոն Եդեն
1987 Չժանգոտվող պողպատից առնետը մշակվել է Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1988 Վերադարձ դեպի Եդեմ Հարի Հարիսոն Եդեմ
1989 Բիլ, Գալակտիկական հերոսը ռոբոտ ստրուկների աշխարհում Հարի Հարիսոն Բիլ, Գալակտիկական հերոսը
1990 Բիլ, Գալակտիկական հերոսը շշալցված ուղեղների աշխարհում Հարի Հարիսոն և Ռոբերտ Շեկլի Բիլ, Գալակտիկական հերոսը
1991 Բիլ, Գալակտիկական հերոսը անհամ հաճույքների աշխարհում Հարի Հարիսոն և Դավիդ Բիսչոֆ Բիլ, Գալակտիկական հերոսը
1991 Բիլ, Գալակտիկական հերոսը զոմբի վամպիրների աշխարհում Հարի Հարիսոն և Ջեք Հալդեման II Բիլ, Գալակտիկական հերոսը
1991 Բիլ, Գալակտիկական հերոսը տասը հազար բարերի աշխարհում Հարի Հարիսոն և Դավիդ Բիսչոֆ Բիլ, Գալակտիկական հերոսը
1991 Բիլ, Գալակտիկական հերոսը. Վերջնական անհարիր ճանապարհորդություն Հարի Հարիսոն և Դավիդ Հարիս Բիլ, Գալակտիկական հերոսը
1992 Շրջադարձային գործողություն Հարի Հարիսոն և Մերվին Մինսկի
1993 Մուրճը և խաչը Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ Մուրճը և խաչը
1994 Չժանգոտվող պողպատից առնետը երգում է բլյուզ Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1994[31] Մի թագավորի ճանապարհ Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ Մուրճը և խաչը
1996 Չժանգոտվող պողպատից առնետը գնում է դժոխք Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
1997 Թագավորը և կայսրը Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ Մուրճը և խաչը
1998 Աստղերը և շերտերը հավերժ Հարի Հարիսոն Աստղերը և շերտերը
1998 Վերադարձ դեպի Մահվան աշխարհ Հարի Հարիսոն և Անթ Սկալանդիս Մահվան աշխարհ
1998 Մահվան աշխարհը ընդդեմ Ֆիլիբուսթերների Հարի Հարիսոն և Անթ Սկալանդիս Մահվան աշխարհ
1999 Արարածները դժոխքից Հարի Հարիսոն և Անթ Սկալադիս Մահվան աշխարհ
1999 Չժանգոտվող պողպատից առնետը միանում է կրկեսին Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
2000 Աստղերը և Շերտերը Փերիլում Հարի Հարիսոն Աստղերը և շերտերը
2001 Մահվան աշխարհ 7 Հարի Հարիսոն և Միխայիլ Ախմանով Մահվան աշխարհ
2002 Աստղերը և շերտերը հաղթանակած Հարի Հարիսոն Ասղերը և շերտերը
2010 Չժանգոտվող պողպատից առնետը վերադառնում է Հարի Հարիսոն Չժանգոտվող պողպատից առնետը
  • Մարդը P.I.G.-ից և Մարդը R.O.B.O.T.-ից (1974)
  • Մոլորակի պատմություն (1978)

Կարճ պատմվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկու հեքիաթ և ութ վաղը (1965)
  • Պայքար ռոբոտների հետ (1967)
  • Պարզ թիվ (1970)
  • Մեկ քայլ երկրից (1970)
  • Հարի Հարիսոնի լավագույնը (1976)
  • Չժանգոտվող պողպատից տեսիլքներ (1992)
  • Գալակտիկական երազանքներ (1994)
  • 50-ից 50 (2001)
  • Մարդը P.I.G.-ից և R.O.B.O.T.-ից

Օբնիմուս հատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մահվան աշխարհ եռագրություն (1974). Մահվան աշխարհ, Մահվան աշխարհ 2 & Մահվան աշխարհ 3) (վտ. Մահվան աշխարհի օբնիմուս, 1999)
  • Չժանգոտվող պողպատից առնետի արկածները (1978)՝ օբնիմուս հավաքածու՝ Չժանգոտվող պողպատից առնետը, Չժանգոտվող պողպատից առնետի վրեժը և Չժանգոտվող առնետը փրկում է աշխարհը
  • Դեպի աստղերը (1991)՝ օբնիմուս հավաքածուն "Դեպի աստղերը" երեք վեպերը
  • Ճանապարհի ռազմիկները (1995), Ջոն Հոլմի հետ. Մուրճը և Խաչը ու Մի թագավորի ճանապարհ վեպերի օբնիմուսը
  • Չժանգոտվող պողպատից առնետի եռյակ (2002Չժանգոտվող պողպատից առնետը ծնվել է, Չժանգոտվող պողպատից առնետը մշակվել է և Չժանգոտվող պողպատից առնետը երգում է բլյուզ վեպերի օբնիմուսը
  • Պատահական Ռիք Ռոն Թըրների հետ
  • Ֆլեշ Գորդոն (19581964), արտատպված «Comics Revue»-ում
  • Չժանգոտվող պողապտից առնետը (1979–1985) հրապարակվել է «2000 AD» ամսագրի զավեշտական հատվածում Քելվին Գոսնելի կողմից, Կառլոս Էսքուերայի հետ (առևտրի նյութեր. 2010 թվականի հուլիս, ISBN 1-906735-51-4)
  • Հարի Հարիսոնի Բիլը, Գալակտիկական հերոսի կոմիքսները; 3 թողարկում
  • Դու կարող ես լինել Չժանգոտվող պողպատից առնետը. Մի Ինտերակտիվ Խաղային Գիրք 1988՝ ընտրիր քո սեփական արկածային ոճը
  • Short story։ The Return of the Stainless Steel Rat 1981 - published in Ares Magazine #10 by Simulations Publications Incorporated. The magazine issue included a solitaire paragraph game designed by Greg Costikyan

Ոչ գեղարվեստական գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժամանակի առջև, Թեոդոր Գորդոնի հետ (Կրկնակի օր, 1972)
  • Գիտական ֆանտաստիկայի հորիզոնները, Բրայան Ադլիսի հետ (Առնո Պրես, 1975), ISBN 0-405-06320-2. Լուսանկարչական հրատարակություն քննադատական ամսագրում, թողարկված 1964 և 1965 թվականներին[6]։
  • Դժողքի քարտեզագիրները. Գիտաֆանտաստիկ գրողների որոշ անձնական պատմություններ, Բրայան Ալդիսի հետ (Հարփեր և Ռոու, 1976) ISBN 0-06-010052-4.
  • Կրակի մեծ գնդակ (Փիեռոթ հրատարակություն, ISBN 0-905310-07-1; Գրոսեթ և Դունլափ, ISBN 0-448-14377-1; երկուսն էլ 1977 թվականին)[32]
  • Մեխանիզմ. Գիտական ֆանտաստիկայի ամրակցման մի պատկերազարդ ձեռնարկ (Կարդալ գրքեր, 1978) ISBN 0-89169-504-4
  • Տիեզերանավերը ըստ էության և գրականությունում, Մալքոլմ Էդվարդսի հետ (Exeter Books, 1979) ISBN 0-89673-019-0
  • Harry Harrison! Harry Harrison!. Հուշեր, (Tor, 2014) ISBN 978-0-7653-3308-7

Անթոլոգիաներ (որպես խմբագիր)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջոն Քեմփբել (1966)
  • Nebula մրցանակաբաշխության պատմություններ թիվ 2 (1967) (Բրայան Ալդիսի հետ) (vt, Նեբուլ մրցանակաբաշխության պատմություններ 1967)
  • Ափեման, տիեզերագնաց (1968) (Լեոն Սթովերի հետ)
  • Լավագույն ԳՖ։ 1967 (1968) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկա) (Բրայան Ալդիսի հետ)
  • Հրաժեշտի Ֆանտաստիկ Վեներան (1968) (abr as vt, Ամեն ինչ Վեներայի մասին, 1968)
  • ԳՖ։ Հեղինակի ընտրությունը (1968) (vt, Աստղերին ֆոնին)
  • Լավագույն ԳՖ. 1968 (1969) (rev vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 2) (Բրայան Ալդիսի հետ)
  • Անջատել պայթյունը։ ԳՖ տղաների համար (1969)
  • Չորս ապագայի համար (1969)
  • Հիացմունքի խոսքեր (1969)
  • Լավագույն ԳՖ. 1969 (1970) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 3) (Բրայան Ալդիսի հետ)
  • Նովա 1 (1970) (1976)
  • ԳՖ. Հեղինակի ընտրությունը 2 (1970)
  • 2000 թվականը (1970)
  • Լավագույն ԳՖ. 1970 (1971) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 4) (Բրայան Ալդիսի հետ)
  • Պայծառ ֆանտաստիկան (1971)
  • ԳՖ. Հեղինակի ընտրությունը 3 (1971)
  • Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, հատոր առաջին (1972) (Բրայան Ալդիսի հետ) (Հետո վերանվանվել է Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, գիրք 1 և Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, գիրք 2)
  • Ժամանակի առջև (1972)
  • Լավագույն ԳՖ. 1971 (1972) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 5) (Բրայան Ալդիսի հետ)
  • Նովա 2 (1972)
  • Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, հատոր երկրորդ (1973) (Բրայան Ալդիսի հետ)
  • Ապշեցուցիչ. Ջոն Քեմփբելլի հիշատակի անթոլոքգիան (1973) (vt, Ջոն Քեմփբելլի հիշատակի անթոլոքգիա)
  • Լավագույն ԳՖ. 1972 (1973) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան 1972) (Բրայան Ալդիսի հետ)
  • Նովա 3 (1973) (vt, Հնացած մարդը)
  • Գիտական ֆանտաստիկա կարդացող (1973) (Քերոլ Փուգների հետ)
  • Լավագույն ԳՖ. 1973 (1974) (abr vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 7) (Բրայան Ալդիսի հետ)
  • Նովա 4 (1974)
  • ԳՖ. Հեղինակի ընտրություն 4 (1974)
  • Լավագույն ԳՖ. 1974 (1975) (abr vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 8) (Բրայան Ալդիսի հետ)
  • Տասնամյակ. 1940-ականները (1975) (Բրայան Ալդիսի հետ)
  • Դժոխքի քարտեզագիրները. Գիտաֆանտաստիկ գրողների որոշ անձնական պատմություններ (1975) (Բրայան Ալդիսի հետ)
  • Գիտաֆանտաստիկ վեպեր (1975) (Ուիլլիս Մքնելիի հետ)
  • Լավագույն ԳՖ. 1975, Իններորդ տարեկանը (1976) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 9) (Բրայան Ալդիսի հետ)
  • Տասնամյակ. 1950-ականները (1976) (Բրայան Ալդիսի հետ)
  • Տասնամյակ. 1960-ականները (1977) (Բրայան Ալդիսի հետ)
  • Չի լինի պատերազմը (1991) (Բրյուս ՄքԱլիսթերի հետ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսագրություն և աշխատանքներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Հարիսոն» հոդվածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.comic-con.org/awards/inkpot
  2. 2,0 2,1 R.I.P. Harry Harrison, creator of the Stainless Steel Rat, Bill the Galactic Hero, and Soylent Green
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 Von Ruff, Al. «Հարի Հարիսոն - Summary Bibliography». Internet Speculative Fiction Database. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Alfred Bester». Library of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. Gaughan, Gavin (2012 թ․ օգոստոսի 25). «Հարի Հարիսոն։ Writer of sci-fi novels who created the popular anti-hero the Stainless Steel Rat». The Independent. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. http://edition.cnn.com/2012/08/15/showbiz/harry-harrison-obit/index.html
  10. «Հարի Հարիսոն, 1925-2012». Tor Books. 2012 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. Philmus, Robert M. (1984 թ․ նոյեմբեր). «Notes and Correspondence». Science Fiction Studies. Greencastle, Indiana: DePauw University. 11 (3) (34). ISSN 0091-7729. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. http://www.locusmag.com/SFAwards/Db/NomLit58.html#2273 Արխիվացված 2012-10-16 Wayback Machine:
  13. http://www.midamericon.org/halloffame/
  14. http://www.sfwa.org/grandmaster/
  15. Martin, Douglas (2012 թ․ օգոստոսի 17). «Harry Harrison, a Prolific Writer of Satiric Science Fiction, Dies at 87». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  16. Retrieved August 14, 2010.
  17. Report of the Board of Education of the City of Waterbury (p. 118)
  18. Interview with Harry Harrison in Moscow
  19. Yokohama Burning (p. 242)
  20. «American Jewish Year Book (p. 162)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  21. «Jewish Telegraph Agency (p. 233)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  22. Yale University Alumni Biographies (Meyer Wolf, p. 233)
  23. «Max Kirjassoff Biography». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Priest, Christopher (2012 թ․ օգոստոսի 15). «Harry Harrison obituary». The Guardian. London. Guardian Media Group. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  25. Интервью в мае 1998 года
  26. Meikle, James (2012 թ․ օգոստոսի 15). «Death of Harry Harrison, science fiction author, aged 87». The Guardian. London. Guardian Media Group. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  27. 27,0 27,1 «The Hydra Club by Harrison». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  28. The Official Harry Harrison Website, accessed August 15, 2012
  29. Martin, Douglas (2012 թ․ օգոստոսի 17). «Harry Harrison, a Prolific Writer of Satiric Science Fiction, Dies at 87». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  30. Debucquoy-Dodley, Dominique; Chris Kokenes (2012 թ․ օգոստոսի 15). «Sci-fi writer Harry Harrison, whose book inspired movie 'Soylent Green,' dies at 87». CNN. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  31. «One King's Way». Iol.ie. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  32. Slade, Joseph W. (2000). Pornography and Sexual Representation: A Reference Guide, Volume 2. Westport, Connecticut: Greenwood Press. էջ 527. «Harry Harrison identifies the sexy illustrations and magazine covers that helped to build an American audience for science fiction in Great Balls of Fire! A History of Sex in Science Fiction Illustration