Jump to content

Հավկիթի աղցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավկիթի աղցան
Ենթատեսակաղցան և կերակուր
 Egg salad Վիքիպահեստում

Հավկիթի աղցան, կտրտած պինդ եփած հավկիթից կամ կաթնաձվածեղից, մանանեխից և մայոնեզից պատրաստված ուտեստ, հաճախ պարունակում է այլ բաղադրիչներ, ինչպես օրինակ՝ նեխուրը։

Այն պատրաստվում է խոտաբույսերի, համեմունքների և այլ բաղադրիչների խառնուրդով՝ համեմված մայոնեզով։ Այն նման է հավի աղցանին, խոզապուխտի աղցանին, մակարոնի աղցանին, թունա ձկով աղցանին, օմարի աղցանին և ծովախեցգետնի աղցանին[1]։ Ձվի աղցանը պարունակում է հետևյալ բաղադրիչները՝ կտրատված խաշած հավկիթ, մայոնեզ, մանանեխ, մանրացված նեխուր, սոխ, աղ, սև պղպեղ և աղացած պղպեղ։ Այն հաճախ օգտագործվում է որպես միջուկ՝ ձվի սենդվիչների համար։ Հաճախ սրանով են լցոնվում նաև կանաչ աղցանները[2]։

Ձվի աղցանով սենդվիչների ամենավաղ հայտնի տպագիր բաղադրատոմսը հրապարկվել է Բոստոնի Խոհարարական դպրոցի 1896 թվականի Խոհարարության գրքում, որը գրվել է Ֆաննի Ֆարմերի կողմից[3]։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաիլանդական կծու աղցան՝ տապակած ձվով

Ձվի աղցանը կարելի է պատրաստել ցանկացած քանակի այլ սառը մթերքների հավելումով։ Բեկոնը, բուլղարական պղպեղը, կապարը, պանիրը, վարունգը, սոխը, հազարը, թթու դրած համեմունքները, թթու դրած վարունգը և կետչուպը հիմնական ավելացվող բաղադրիչներն են[4][5][6][7]։

Սենդվիչների համար ամենալավ լցոնը ձվի մայոնեզն է, որի մեջ միայն պինդ խաշած կտրատված հավկիթ է՝ մայոնեզով խառնած[8]։

Ռուսաստանում և նախկին խորհրդային պետություններում հայտնի տարատեսակը օլիվիե աղցանն է[9]։

Հրեական խոհանոցում այն պատրաստվում է շմալցով, սոխով և երբեմն էլ սնկով (իդիշ՝ גריבענעס, [ˈɡrɪbənəs])։ Այն կարելի է մատուցել հալայի հետ՝ որպես Շաբաթվա ընթիրքի առաջին ուտեստի մաս, կամ մացայի հետ[10]։ Մինչև 1980 թվականներն այս ուտեստը անվանվում էր նաև «Հրեական հավկիթ»[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Egg Salad Sandwich - Culinary Encyclopedia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «The Nibble: Egg Salad». www.thenibble.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  3. Russo, Susan (2010). The Encyclopedia of Sandwiches.
  4. «Something comforting, special about egg salad | Pacific Daily News | guampdn.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  5. «Cucumber-Basil Egg Salad». 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  6. «Classic Egg Salad Sandwich With Cheese - What to Expect». Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  7. «HEINZ Classic Egg Salad Sandwich Recipe». Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  8. «Egg Mayonnaise Sandwich Recipe - Egg Salad Sandwich Recipe». 2009 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  9. «Russian Salad (Olivier)». EnjoyYourCooking. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  10. Schwartz, Arthur. Arthur Schwartz's Jewish Home Cooking: Yiddish Recipes Revisited. էջ 4.
  11. «How "Jewish eggs" regained their place in Hungary's kitchens». Tablet. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավկիթի աղցան» հոդվածին։