Հավերժ Բեթմենը
«Հավերժ Բեթմենը» (անգլ.՝ Batman Forever), ֆիլմ Բեթմենի մասին։ Ռեժիսորը Ջոել Շումախերն է։ Ֆիլմի երկու նախորդ հատվածների՝ «Բեթմեն» և «Բեթմենը վերադառնում է» ֆիլմերի ռեժիսորը Թիմ Բարթոնն էր։ Ֆիլմում Բեթմենի դերակատարը Վել Քիլմերն էր, նա փոխարինում էր Մայքլ Կիտոնին։ Ֆիլմում առաջինը հանդես է գալիս Ռոբբինը, որի դերակատարը Քրիս Օ Դոննելլն էր։ Ֆիլմում նկարահանվում էին նաև Թոմի Լի Ջոնսը, Ջիմ Քերրին, Դեբի Մեյզարը, Դրյու Բերիմորը և Նիկոլ Քիդմանը։
Ֆիլմը ներկայացնում է Բեթմենի և Ռոբինի արկածների մասին։
Ֆիլմի ոճը տարբերվում է մյուս երկու ֆիլմերից։ Մռայլ տեսարանները փոխարինել են առավել պայծառ և լուսավոր տեսարաններով։ Ֆիլմը նախատեսված է առավել երիտասարդ հանդիսատեսի համար։ Դա հաշվի առնելով են ընտրել երաժշտությունը, դիզայնը և դերասաններին։
«Հավերժ Բեթմենը» ֆիլմը ստացավ իրարից տարբերվող մեկնաբանություններ, բայց բավականին հաջողության հասավ կինոթատրոններում։
Գովազդային կարգախոս` Courage now, truth always… (Տղամարդկություն հիմա, ճշմարիտ է միշտ…)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը սկսվում է նրանով, որ Բեթմենը շտապում է Երկդիմիի մոտ։ Երկդիմին նույն ինքը Հարվի Դենտը բանկում էր պահում մարդկանց, որպես պատանդ։ Նա հույս ուներ, որ այդ կերպ Բեթմենը կընկնի իր մահացու թակարդի մեջ։ Բայց Բեթմենը փրկում է պատանդին, սակայն Երկդիմիին հաջողվում է փախչել։
Էդվարդ Նիգման (Ջիմ Քերրի) աշխատում էր «Wayne Enterprises»–ում։ Նա միտք ուներ ստեղծել մի սարք, որը հնարավորություն էր տալիս հեռուստատեսության հաղորդումները փոխհաղորդել անմիջապես մարդու ուղեղ։ Բրյուս Ուենը դա անիմաստ համարեց, բայց չնայած դրան Նիգման գիշերներ շարունակ աշխատում էր այդ ուղղությամբ։ Երբ ֆիրմայի աշխատակից՝ Ֆրեդ Ստիկլին, բացահայտում է դա, Նիգմաին հեռացնում են աշխատանքից։ Նիգման առևանգում է Ստիկլիին, որ նրա վրա անցկացնի իր փորձը։ Նիգմայի փորձի արդյունքում Ստիկլիի ինտելեկտը մեծանում է։ Փորձից հետո Նիգման սպանում է Ստիկլիին։ Ապա նա կեղծում է թաքնված տեսախցիկների տեսանյութերը և ամեն բան դասավորում է այնպես, որ բոլորը կարծեն, թե նա ինքնասպանություն է գործել։ Բայց նրանից հոտո հանելուկ է թողնում։
Նիգման գտնում է Ուեյնի տունը և նոր հանելուկ է թողնում։ Բրյուս Ուեյնը գալիս է հոգեբան Չեյս Մրիդիանի մոտ և խնդրում նրնա օգնել իրեն հանելուկները լուծելու հարցում, որից հետո հրավիրում ՝ նրան կրկես։ Ներկայացման ժամանակ ներս է մտնում Երկդիմին իր օգնականների հետ և կրկեսում ռումբ է տեղադրում։ Նա մեղադրում է Բեթմենին նրանում, որ իրեն այդպիսին է դարձրել և սպառնում է պայթեցնել ռումբը, եթե չհայտնվի Բեթմենը և չհանի իր դիմակը։ Ուեյնը փորձում է խոստովանել և բացահայտել իր էությունը, բայց աղմուկի պատճառով ոչինչ չէր լսվում։ Այդ ընթացքում ակրոբատների ընտանիքը փորձում էին վնասազերծել ռումբը։ Ակրոբատներից ամենափոքրը առաջ է անցնում իր ընտանիքից, դուրս է մղում ռումբը և գցում այն գետի մեջ։ Երբ տղան վերադառնում է կրկես տեսնում է, որ Երկդիմին սպանել է իր ընտանիքին և փախուստի է դիմել։ Ուեյնը պատասխանատվության զգացում է ունենում այդ տղայի՝ Դիքի հանդեպ և հրավիրում է նրան ապրել իր դղյակում։ Դիքը հայտնում է իր վրեժ լուծելու ցանկության մասին։ Երբ Դիքը իմանում է, որ Ուեյնը հենց ինքը Բեթմենն ե, ցանկանում է դառնալ նրա օգնականը։ Դիքը վստահ էր որ Բեթմենի օգնությամբ կհասնի իր նպատակին։ Ուեյնը համաձայնվում է։ Դիքը ծառայապետի խորհուրդով վերցնում է «Ռոբին» անունը (անգլ.՝ Robin)։
Էդվարդ Նիգման շատ է ոգեշնչվում Երկդիմիի հարձակումով և իր համար նոր ոճ է հորինում։ Նա որոշում է ստեղծել մի սրարք, որը հնարավորություն կտա ազդանշաններ ուղարկել մարդու ուղեղից, որի շնորհի հնարավոր կինի տելեպատիկ կերպով ղեկավարել հեռուստատեսային ծրագրերը։ Այս սարքավորման օգտագործման հետևանքով նա կարողանում էր կարդալ ուրիշ մարդկանց մտքերը և նրանց հաշվին մեծացնել իր ինտելեկտը։ Ռիդլերը (Էդվարդ Նիգման) միանում է Երկդիմիի հետ այն պայմանով, որ կօգտագործի այդ սարքավորումը Բեթմենին դիմակազերծելու համար։ Երկդիմին փորձում է սպանել Բեթմենին, սակայն ակրոբատի համազգեստ հագաց Դիքը խաբանում է նրա պլանները։ Նիգմանը պայթեցնում է Բեթմենի գաղտնի թաքստոցը և թողնում է իր վերջին հանելուկը, իսկ Երկդիմին առևանգում է աղջկան։ Բեթմենը շտապում է Չեյս Մերիդիանին փրկելու։
Բեթմենը լուծում է գլուխկոտրուկը և միայնակ շտապում է հյուրանոց՝ ավազակների մոտ, բայց նրան մոտենում է Դիքը համազգեստով։ Բեթմենը և Դիքը գտնում են նիգմանի թաքստոցը։ Նրանք հարձակվում են ավազակների վրա։ Ռոբինը հաղթում է Երկդիմիին, բայց թույլ չի տալիս, որ նա մահանա։ Բայց Երկդիմին նրան գերի է վերցնում։ Երբ Բեթմենը բացահայտում է թե որտեղ են պահում Ռոբիին և Չեյս Մերիդիանինն, նրա առջև ընտրության խնդիր է ծագում։ Սակայն նրան հաջողվում է փրկել երկուսին։ Նիգմանի ստեղծած սարքավորումը ոչնչացնում են և դրանից Նիգմանը խելքը կորցնում է։ Գոտեմարտի ժամանակ Երկդիմին փորձում է սպանել Բետմենին և Ռոբինին, սակայն նրան դա չի հաջողվում։ Նա ընկնում է հանքահորի մեջ և մահանում։
Բեթմենը շոկի մեջ գտնվող Նիգմեին ասում է, որ նա միառժամանակ և՜ Բրյուս Ուեյն էր և՜ Բեթմենը։
Հանելուկասացին պահում են Arkham Asylum հոգեբուժարանում, իսկ նրա վիճակին հետևում էր բժիշկ Մերիդիանը։ Նիգմանը հոգեբուժարանում անդադար կրկնում էր, որ նա Բեթմենն է։ Չեյս Մերիդիաննը Ուեյնին վստահեցնում է, որ նրա գաղտնիքի մասին ոչ ոք չի իմանա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Վել Քիլմեր | Բեթմեն |
Թոմի Լի Ջոնս | Երկդիմանի |
Ջիմ Քերրի | Հանելուկասաց |
Քրիս Օ'Դոննելլ | Դիք Գրեյսոն / Ռոբին |
Մայքլ Գոֆ | ծառայապետ Ալֆրեդ Պեննիուորտ |
Պեթ Հիգլ | կոմիսար Ջեյմս Գորդոն |
Նիկոլ Քիդման | բժիշկ Հոգեբան, Չեյս Մերիդիան |
Էլիզաբեթ Սանդերս | բամբասկոտ Գերթի |
Դրյու Բերիմոր | Ձյունիկ |
Դեբի Մեյզար | Երկդիմանիի սիրուհին |
Էդ Բեգլի | Ստիկլի |
Ռեմսի Էլլիս | Բրյուս Ուեյն |
Ջորջ Ուոլես | Գոտեմի նախարար |
Դիտեք նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Batman Forever (Sega) – խաղ
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար» 1996
- Անվանակարգեր (3)
- «Լավագույն օպերատորի աշխատանք» (Սթիվեն Գոլդբլադդ)
- «Լավագույն ձայն» (Դոնալդ Միտչել, Մայքլ Հերբիք, Ֆրենկ Մոնտանո,Պետուր Լիդալ)
- «լավագույն ձայնի մոնտաժ» (Ջոն Լավեկ և Բրյուս Ստեմբլեռ)
- Անվանակարգեր (3)
- մրցանակ «MTV» 1996
- Անվանակարգում (6)
- «Ամանացանկալի տղամարդ» (Վել Կլիմեր)
- «Ամենացանկալի կինը» (Նիկոլ Քիդման)
- «Լավագույն չարագործ» (Թոմի Լի Ջոնս)
- «Լավագույն չարագործ» (Ջիմ Քերրի)
- «Լավագույն երգ» «Kiss From a Rose»
- «Լավագույն երգ» «Hold Me, Thrill Me, Kiss Me, Kill Me»
- Անվանակարգում (6)
- «Սատուրն» 1996
- Անվանակարգում (4)
- «ավագույն ֆենտեզի ֆիլմ»
- «Լավագույն համազգեստեր»
- «Լավագույն Էֆեկտները»
- «Լավագույն գրիմը»
- Անվանակարգում (4)
- «Ոսկի գլոբուս» 1996
- Անվանակարգում (1)
- «Լավագույն երգ» «Hold Me, Thrill Me, Kiss Me, Kill Me»
- Անվանակարգում (1)
- Անվանակարգում (1)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0112462/
- ↑ http://www.metacritic.com/movie/batman-robin
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=12858.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=batmanforever.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=20792&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://stopklatka.pl/film/batman-forever
- ↑ http://www.filmaffinity.com/en/film161835.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.metacritic.com/movie/batman-forever
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 http://www.imdb.com/title/tt0112462/fullcredits
- ↑ 11,0 11,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հավերժ Բեթմենը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավերժ Բեթմենը» հոդվածին։ |
|
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ջոել Շումախերի ֆիլմեր
- Ֆիլմեր Բեթմենի մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- 1995 ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Օրեգոնում նկարահանված ֆիլմեր