Jump to content

Հավայան այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավայան այբուբեն
Տեսակլատինատառ այբուբեն
ԼեզուներՀավայերեն
Ստեղծման վայրՀավայի
ՏարածքՀավայի
Գրելաձևըձախից աջ
Ժամանակաշրջան19-րդ դարի սկիզբ-առ այսօր
Ստեղծվել է19-րդ դարի սկիզբ

Հավայան այբուբեն (հավայերեն ka pī‘āpā Hawai‘i) անգլերենից ադապտացված այբուբեն է, որը ներդրվել է 19-րդ դարի սկզբին ամերիկացի բողոքական միսիոներների կողմից։

1822 թվականին գրելու համակարգը, որը հիմնված է նմանատիպ նորզելանդական համակարգի վրա, մշակվել և տպագրվել է ամերիկացի բողոքական միսիոներ Էլիշա Լումիսի կողմից[1]։ Բնօրինակ այբուբենը ներառում էր հինգ ձայնավոր (a, e, i, o, u) և տասներկու բաղաձայն (b, d, h, k, l, m, n, p, r, t, v, w)[1]։ Այն տպագրվել է ութ էջանոց գրքույկում, որը հայտնի է որպես «Pi-a-pa», որը բացի այբուբենից ներառում էր ուղղագրության դասեր և ընթերցանության հավաքածու[1][2]։

Ժամանակակից այբուբեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պաշտոնական Հավայան այբուբենը ներառում է 13 տառ՝ 5 սովորական ձայնավոր՝ Aa, Ee, Ii, Oo, Uu և 8 բաղաձայն՝ Hh, Kk, Ll, Mm, Nn, Pp, Ww, ʻokina (փոխանցում է գլոտալ կանգառ)։ Կան նաև 5 փոփոխված տառեր (մակրոններով), որոնք օգտագործվում են երկար ձայնավորները ներկայացնելու համար՝ Āā, Ēē, Īī, Ōō, Ūū:

Արտասանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշան Նշանի անվանում ՄՀԱ
Aa /æ/
Ee /e/
Ii /i/
Oo /o/
Uu /u/
Āā 'ākō /aː/
Ēē 'ēkō /eː/
Īī 'īkō /iː/
Ōō 'ōkō /oː/
Ūū 'ūkō /uː/
Hh /h/
Kk /k/
Ll /l/
Mm /m/
Nn /n/
Pp /p/
Ww /ʋ/
ʻ ʻokina /ʔ/
Երկբարբառներ
Երկբարբառներ Արտասանություն Օրինակներ
ai /ai/ Kai՝ ծովի ջուր
ae /ae/ Maeʻola՝ չմարող, չթուլացող
ao /ao/

Kaona՝ թաքնված իմաստ

au /au/ Au՝ ես
ei /ei/ Lei՝ ծաղկաշղթա
eu /eu/ ʻEleu՝ պայծառ, աշխույժ
iu /iu/ Wēkiu՝ ամենակարևորը
oe /oe/ ʻOe՝ դու
oi /oi/ Poi՝ Հավայան ուտեստ «պոյ»
ou /ou/ Kou՝ ձեր
ui /ui/ Hui՝ միասին, թիմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Walch, David B. The Historical Development of the Hawaiian Alphabet(անգլ.) // Journal of the Polynesian Society : journal. — 1967. — Т. 76. — С. 353—366. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2018.
  2. Ballou Howard M., George R. Carter (1908) The History of the Hawaiian Mission Press With a Bibliography of Earlier Publications. // Papers of the Hawaiian Historical Society. Honolulu, Paradise of the Pacific Print., p. 10.