Հասսան Դիաբ
Հասսան Դիաբ արաբ․՝ حسان دياب | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Լիդսի քաղաքային համալսարան, Սուրեյի համալսարան և University of Bath? |
Մասնագիտություն | ճարտարագետ, պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Education and Higher Education?, Լիբանանի վարչապետ և Լիբանանի վարչապետ |
Hassan Diab Վիքիպահեստում |
Հասսան Դիաբ (արաբ․՝ حسان دياب հունիսի 1, 1959, Բեյրութ, Լիբանան), լիբանանցի ինժեներ և գիտնական, 2011-2014 թվականներին եղել է Լիբանանի կրթության նախարարը։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանի կողմից ընտրվել է վարչապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիաբը ծնվել է Բեյրութում՝ 1959 թվականին սովորել է Լիդսի քաղաքային համալսարանում, այնուհետև՝ Սուրեյի համալսարանում։ 1985 թվականին Բաթի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում՝ համակարգչային գիտությունների ոլորտում[1]։ Նույն թվականից համակարգչային ճարտարագիտություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 2006 թվականին դարձել է այդ համալսարանի փոխնախագահը և տարածաշրջանային ծրագրերի արտաքին հարաբերությունների ղեկավարը։
2011 թվականին նշանակվել է Լիբանանի կրթության նախարար[2]։
2019 թվականին Լիբանանում սկսված զանգվածային բողոքի ցույցերի և հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո Լիբանանի նախագահ Միշել Աունը խորհրդարանական խմբակցությունների հետ երկար խորհրդակցություններից հետո սուննի մտավորական Հասսան Դիաբին վստահեց երկրի վարչապետի պաշտոնը և դեկտեմբերի 19-ին խորհրդարանի պատգամավորների 69 ձայների շնորհիվ Դիաբն ընտրվեց երկրի վարչապետ[3]։ Դիաբի համախոհներից էին նաև շիա մուսուլմաններին միավորող Հեզբոլլահ կուսակցության, «Ամալ» շարժման և մարոնիական «Ազատ հայրենասիրական շարժման» կողմնակիցները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chloe Cornish (2019 թ․ դեկտեմբերի 19). «Hassan Diab appointed Lebanon PM with Hizbollah backing» (անգլերեն). Financial Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Who is Hassan Diab, Lebanon's new PM?» (անգլերեն). Gulf News. 2019 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ LLC, VIP Studio. «69 Քուէ ստանալով Հասսան Տիապ Լիբանանի վարչապետ նշանակուեցաւ». arevelk.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Lebanon protests: University professor Hassan Diab nominated to be PM» (անգլերեն). BBC News. 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասսան Դիաբի լուսանկարը tass.ru կայքում
- «СМИ: экс-министр образования Хасан Диаб может возглавить правительство Ливана». ТАСС. 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասսան Դիաբ» հոդվածին։ |
|