Հանես Սիգուրդսոն
Քաղաքացիությունը | Իսլանդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 1983[1][2][3] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հանես Թորստեյն Սիգուրդսոն (իսլ.՝ Hannes Þorsteinn Sigurðsson,ապրիլի 10, 1983[1][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում՝ ֆուտբոլիստ, հարձակվող։ Գերմանական «Վակեր» ակումբի գլխավոր մարզիչ: Հանդես է եկել Իսլանդիայի ազգային հավաքականում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է իսլանդական «Հաբնարֆյորդյուր» ակումբում։ 2001 թվականին նրա կազմում խաղացել է 11 խաղ և խփել է մեկ գոլ՝ նվաճելով Իսլանդիայի առաջնության բրոնզե մեդալները և հասել լիգայի գավաթի եզրափակիչ։ Այնուհետև հանդես է եկել նորվեգական «Վիկինգում» և անգլիական «Սթոք Սիթիում»։ 2006 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել Դանիայի ֆուտբոլի առաջնության «Բրոնդբյու» ակումբի հետ։ Առաջնությունում նորամուտն է նշել սեպտեմբերի 9-ին «Օլբորգի» հետ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով առաջին րոպեներից[4]: Սեպտեմբերի 24-ին խփել է առաջին գնդակը Դանիայում՝ 16-րդ րոպեին բացելով հաշիվը «Օդենսեի» հետ խաղում[5]: «Բրոնդբյուի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2 անգամ, որից հետո վերադարձել է նորվեգական «Վիկինգ», որի հետ 2007 թվականին նվաճել է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալները: 2008 թվականի մարտին տեղափոխվել է Շվեդիայի առաջնություն՝ պայմանագիր կնքելով «Սունդսվալի» հետ[6]: Ապրիլի 7-ին «Համարբյուի» հետ նորամուտի խաղում երկու գոլ է խփել, սակայն դա չի փրկել իր թիմին 3:5 հաշվով պարտությունից[7]: Մրցաշրջանի արդյունքներով «Սունդսվալը» զբաղեցրել է տասնհինգերորդ տեղը և ուղղակիորեն անցել է Սուպերէթան: 2010 թվականի վերջին Հանեսը հեռացել է շվեդական ակումբից՝ վերադառնալով հարազատ «Հաբնարֆյորդյուր»։ Հուլիսի կեսերին փորձաշրջան է անցել Նալչիկի «Սպարտակում»[8], որի հետ, ի վերջո, պայմանագիր է կնքել[9]: Օգոստոսի 21-ին Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղում նորամուտն է նշել Ռուսաստանի առաջնությունում՝ Սերգեյ Պիլիպչուկի փոխարեն դուրս գալով 74-րդ րոպեին[10]: Թիմից հեռացել է 2011 թվականի դեկտեմբերին[11]: 2012 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել Ղազախստանի «Ատիրաու» ակումբի հետ[12]:
Հավաքականներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Իսլանդիայի բոլոր տարիքի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: Պատանեկան հավաքականների կազմում մասնակցել է 2000 թվականին Իսրայելում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության և 2002 թվականին Նորվեգիայում կայանալիք որակավորման խաղերին: 2001 թվականի հոկտեմբերի 11-ին Անդորրայի հետ խաղում Հաննեսը աչքի է ընկել հեթ-տրիկով[13]: Երիտասարդական հավաքականում նորամուտն է նշել 2002 թվականի օգոստոսի 21-ին Ֆրանսիայի հասակակիցների հետ ընկերական խաղում[14]: 2005 թվականի մարտի 30-ին տեղի է ունեցել Սիգուրդսոնի նորամուտը ազգային հավաքականում։ Պադուայում իտալացիների հետ ընկերական խաղում 86-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Օլաֆուր Սկուլասոնի փոխարեն[15]: Նույն թվականի հոկտեմբերի 7-ին Լեհաստանի հավաքականի հետ ընկերական խաղի 38-րդ րոպեին խփել է իր առաջին և միակ գնդակը Իսլանդիայի հավաքականի կազմում[16]:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսլանդիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2001
- Իսլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2001
- Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2007
Հանդիպումներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Գոլեր | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 2005 մարտի 30 | «Եվգանեո», Պադովա, Իտալիա | Իտալիա | 0:0 | - | Ընկերական հանդիպում |
2 | 2005 հունիսի 8 | «Ռոսունդա», Ստոկհոլմ, Շվեդիա | Մալթա | 4:1 | - | 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղ |
3 | 2005 հոկտեմբերի 7 | «Լեհաստանի Զորքեր», Վարշավա, Լեհաստան | Լեհաստան | 2:3 | 1 | Ընկերական հանդիպում |
4 | 2005 հոկտեմբերի 12 | «Ռոսունդա», Ստոկհոլմ, Շվեդիա | Շվեդիա | 1:3 | - | 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղ |
5 | 2006 փետրվարի 28 | «Լոֆտուս Ռոուդ», Լոնդոն, Անգլիա | Տրինիդադ և Տոբագո | 0:2 | - | Ընկերական հանդիպում |
6 | 2006 օգոստոսի 15 | «Ռոսունդա», Ստոկհոլմ, Շվեդիա | Իսպանիա | 0:0 | - | Ընկերական հանդիպում |
7 | 2006 սեպտեմբերի 2 | «Ուինձոր Պարկ», Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | 3:0 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ 2008 |
8 | 2006 հոկտեմբերի 7 | «Սկոնտո», Ռիգա, Լատվիա | Լատվիա | 0:4 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ 2008 |
9 | 2006 հոկտեմբերի 11 | «Ռոսունդա», Ստոկհոլմ, Շվեդիա | Շվեդիա | 1:2 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ 2008 |
10 | 2007մարտի28 | «Օնո», Պալմա դե Մալյորկա, Իսպանիա | Իսպանիա | 0:1 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ 2008 |
11 | 2007 Հունիսի 2 | «Ռայնպարկ», Վադուց, Լիխտենշտեյն | Լիխտենշտեյն | 1:1 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ 2008 |
12 | 2007 հունիսի 6 | «Ռոսունդա», Ստոկհոլմ, Շվեդիա | Շվեդիա | 0:5 | - | Եվրոպայի առաջնության ընտրական խաղ 2008 |
13 | 2008 մայիսի 28 | «Ռոսունդա», Ստոկհոլմ, Շվեդիա | Ուելս | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ «AaB — Brøndby IF 1:1. Match report» (դանիերեն). Официальный сайт ФК «Брондбю». 2006-09-09. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «OB — Brøndby IF 2:2. Match report» (դանիերեն). Официальный сайт ФК «Брондбю». 2006-09-24. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Hannes Sigurðsson. Spielerprofil» (գերմաներեն). WeltFussball.de. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Hammarby vs. GIF Sundsvall 5:3. Match report» (անգլերեն). Soccerway.com. 2008-04-07. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Спартаку-Нальчик» интересен экс-нападающий «Сток Сити»» (ռուսերեն). Чемпионат.com. 2011-07-14. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Спартак-Нальчик» заявил нападающего Ханнеса Сигурдссона» (ռուսերեն). Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2011-08-19. Վերցված է 2011-12-06-ին.(չաշխատող հղում)
- ↑ Протокол матча «Спартак» (Нальчик) — «Спартак» (Москва) 1:1
- ↑ «Футболист Пилипчук покинул нальчикский «Спартак» - Ташуев» (ռուսերեն). РИА Новости. 2011-12-07. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2011-12-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Сигурдссон стал «нефтяником»(չաշխատող հղում)
- ↑ «Andorra U19 vs. Ísland U19 0:6. Match report» (իսլանդերեն). Официальный сайт KSI. 2001-10-11. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Frakkland U21 vs. Ísland U21 2:1. Match report» (իսլանդերեն). Официальный сайт KSI. 2002-08-21. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ítalía vs. Ísland 0:0. Match report» (իսլանդերեն). Официальный сайт KSI. 2005-03-30. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Pólland vs. Ísland 3:2. Match report» (իսլանդերեն). Официальный сайт KSI. 2005-10-07. Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-12-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 10 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռեյկյավիկ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սթոք Սիթիի ֆուտբոլիստներ
- Վիկինգի ֆուտբոլիստներ
- Բրոնդբյուի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Նալչիկի ֆուտբոլիստներ
- Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսլանդացի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ