Հանգստի հովիտ
Հանգստի հովիտ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Էվերեթ Միլլե[1] |
տարի | 1850 |
բարձրություն | 102,9 սանտիմետր[2] |
լայնություն | 172,7 սանտիմետր[2] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Vale of Rest by John Everett Millais Վիքիպահեստում |
«Հանգստի հովիտ» (անգլ.՝ The Vale of Rest), պրեռաֆայելիստ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի նկարը։ Նկարիչը կտավը վրձնել է 1858 թվականին։ Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում:
Նկարահիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է գերեզմանատան տեսարան՝ դանդաղորեն մոտեցող մթնշաղի պահին։ Գերեզմանոցի ցանկապատից անդին երևում է ոչ բարձր ժամատան զանգակատունը՝ կախված զանգով։ Առաջին պլանում նկարիչը երկու կաթոլիկ միանձնուհիների է նկարել։ Նրանցից մեկը նստած է տապանաքարերից մեկի վրա։ Խաչաձև դրված մատներով բռնել է վարդարանը։ Նա կարոտագին հայացքով դիտում է նկարին հետևողին՝ դիտողին։ Երկրորդ միանձնուհին կանգնած է քիչ հեռու։ Երկու ձեռքերում բահ է գտնվում, որով փորում է գերեզմանը ու թափում է հողը։ Կողքին քլունգ կա դրված։ Նկարում երևում է, որ ծանր հողի ազդեցությունից միանձնուհու նախաբազուկներն ու մարմինն ամբողջությամբ լարված վիճակի մեջ են գտնվում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտ-քննադատ Թոմ Լյուբբոկը նկարի մասին այսպես է արտահայտվել.
Գերեզմաններ։ Մթնշաղ։ Ցանկապատ։ Ծառերի սահմռկեցուցիչ ուրվագծեր։ Միանձնուհիներ։ Կաթոլիկներ (այն էլ Անգլիայում, որը ցայսօր հույժ կասկածանք է հարուցում)։ Սեռական կարկառուն խտրականություն։ Կրոնականություն։ Տիրուհի և աղախին, տիրական փոխհարաբերություններ, խորը արտահայտված հուզական ստրկական վիճակ։ Կնոջ աշխատանք։ Ինչ-որ մեկին հուղարկավորում են կամ էլ արտաշիրիմում։ Երկու ծաղկեպսակներ։ Խորն ու թունդ գույնի հող։ Դիակներ, գաղտնիքներ,դավադրություն, վախ։ Այս նկարն ի դերև է հանում բոլոր սահմանափակումները[3]։ - Թոմ Լյուբբոկ
|
Նկարն ըստ էության, համարվում է անգլիացի նկարչուհի-հումորիստ Ֆլորենց Կլակստոնի ծաղրապատճենումներից մեկը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Art UK — Art UK.
- ↑ 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/millais-the-vale-of-rest-n01507
- ↑ Lubbock, Tom (29 августа 2008). «Millais Everett, Sir John: The Vale Of Rest (1858-9)» (անգլերեն). The Independent on Sunday. Արխիվացված է օրիգինալից 9 марта 2011-ին.
- ↑ Cooper, Suzanne Fagence Pre-Raphaelite art in the Victoria and Albert Museum. — V&A, 2003. — P. 113. — 176 p. — ISBN 1851773932
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հանգստի հովիտը»(անգլ.) Թեյթ բրիտանական պատկերասրահ-ի պաշտոնական կայքում
- Analyse door kunstcriticus Tom Lubbock (անգլ.)
- Het schilderij op website Tate Gallery(անգլ.)
- Het schilderij op KhanAcademy(անգլ.)
- Het schilderij op VictorianWeb, ziek ook hier(անգլ.)
- Het schilderij op Preraphaelitepaintings(անգլ.)
- Het schilderij op SmartHistory Արխիվացված 2014-03-16 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հանգստի հովիտ կատեգորիայում։ |
|