Հանա Հեգերովա
Հանա Հեգերովա | |
---|---|
Բնօրինակ անուն | Hana Hegerová[1] |
Ի ծնե անուն | սլովակ.՝ Carmen Mária Štefánia Farkašová[1] |
Նաև հայտնի է որպես | Hana Hegerová[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1931[2][3][4][…] Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն[5][6] |
Երկիր | Չեխոսլովակիա, Սլովակիա և Չեխիա |
Մահացել է | մարտի 23, 2021[7][8][9] (89 տարեկան) Պրահա, Չեխիա[10] |
Ժանրեր | շանսոն և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Supraphon?, Philips Records, Դեկա Ռեկորդս և Sony Music Entertainment |
Պարգևներ | |
Hana Hegerová Վիքիպահեստում |
Հանա Հագերովա (հոկտեմբերի 20, 1931[2][3][4][…], Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն[5][6] - մարտի 23, 2021[7][8][9], Պրահա, Չեխիա[10]), սլովակ երգիչ և դերասանուհ։ Հաճախ անվանվում է Չեխոսլովակիայի շանսոնի թագուհի, նրան ճանաչում են հիմնականում որպես շանսոն երգչուհի։ Հեգերովան ճանաչում է ձեռք բերել հատկապես գերմանախոս երկրներում։ Ապրում է Չեխիայի Պրահա քաղաքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանան 1937 թվականից մինչև 1942 թվականը Սլովակիայի ազգային թատրոնին կից բալետի դպրոց է հաճախել։ 1950 թվականին Կոմարնոյում տարրական կրթությունը ավարտելուց հետո աշխատել է Սկոդա Վորկս գործարանում և որպես ուսուցիչ մասնագիտական դպրոցում։ 1951-1953 թվականներին Հեգերովան մասնակցել է պետական թատերական կոնսերվատորիայի մասնագիտական դասընթացներին, ապա 1957 թվականին միացել է Ժիլինաում Պետեր Յիլեմնիցկու թատրոնի թատերախմբին։
1954 թվականին Հենգովան «Ֆրոնայում» ֆիլմի գլխավոր դեր է խաղացել Հանա Չելկովի անունով։ Պրահա ժամանելուց հետո չեխ նշանավոր դերասան Յան Վերիխը նրան առաջարկել է անդամակցել ABC թատրոնին, սակայն հրաժարվել է[14]։ 1958 թվականից մինչև 1961 թվականը նա ելույթ է ունեցել Պրահայի Ռոկոկո թատրոնում, իսկ 1961-1966 թվականներին սեմաֆոր թատրոնում, որտեղ հանդես է եկել ջազային օպերայում։ Հեգերովայի երգացանկում եղել են չեխ և սլովակ հեղինակների բազմաթիվ երգեր ինչպիսիք են Էդիթ Պիաֆի («ԻմՊարոն»), Ժակ Բրելի («Ne me quitte pas»), Կուրտ Վայլի («Surabaya Johnny») և այլ երգիչների երգերի չեխերեն տարբերակները: 1967 թվականին Հանա Հեգերովան Փարիզի Օլիմպիայում երգել է Ժակ Բրելի և Շառլ Ազնավուրի երգերը։ Նաև հանդես է եկել Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում։ 1977-1981 թվականներին Չեխոսլովակիայի կարգավորման ժամանակ Հեգերովան ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը արտասահմանում, և նրա համերգային գործունեությունը նույնպես սահմանափակված էր Չեխոսլովակիայում։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է ավելի հաճախ ելույթ ունենալ հանրության առջև։ Այդ ժամանակ ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, օր.Պլատինե սկավառակ 1992 թվականին, իսկ չեխական Գրեմին՝ 1996 թվականին։ 2002 թվականին Հանա Հեգովան Չեխիայի նախագահ Վացլավ Հավելի կողմից արժանացել է պատվո մեդալի[15]։
2011 թվականի օգոստոսին ազգային մամուլը հայտարարել է, որ Հանան որոշել է հեռանալ երաժշտական միջավայրից՝ ասելով MusicServer-ին «Ես որոշեցի, որ այլևս չեմ ուզում դա։ Ես չեմ ուզում երգել,ես չեմ ուզում դուրս գալ հանրության առաջ։ Ես ուզում եմ ազատվել սթրեսից:Ես ուզում եմ վայելել իմ խաղաղ օրերը իմ շան հետ»[16]։
2014 թվականի դեկտեմբերին նրան հիվանդանոց են տեղափոխվել սրտի լուրջ խնդիրներով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | |
---|---|---|
Բնօրինակ | Հայերեն | |
1954 | Frona | Ֆրոնա |
1957 | Tam na konečné | Վերջնական կանգառում |
1960 | Přežil jsem svou smrt | Ես հավատարիմ մահ եմ ապրել։ |
Policejní hodina | Ոստիկանի ժամը | |
1962 | Zhasněte lampióny | Անջատեք Լույսերը |
Neděle ve všední den | Աշխատանքային Օր Կիրակի | |
1963 | Naděje | Հույս |
Konkurs | Լսումներ | |
1965 | Kdyby tisíc klarinetů | Եթե հազար քառյակ է |
1966 | Dobře placená procházka | Լավ Վարձատրվող Զբոսանք |
1967 | Ta naše písnička česká | Սա Մեր Չեխական Երգն Է |
Sedm žen Alfonse Karáska | Ալֆոնս Կարասեկի յոթ կանայք | |
1974 | Třicet případů majora Zemana | Մայոր Զեմանի երեսուն դեպք |
1988 | Lovec senzací | |
1989 | Fabrik der Offiziere | Գործարանի Աշխատակից |
1991 | Poslední motýl | Վերջին Թիթեռը |
2006 | Kde lampy bloudí | Որտեղ լամպերը թափառում են |
2008 | Nestyda | Տհաճ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Evidence zájmových osob StB
- ↑ 7,0 7,1 7,2 Zemřela první dáma českého šansonu Hana Hegerová (չեխերեն)
- ↑ 8,0 8,1 8,2 Zemřela Hana Hegerová. Na odchod Paní se nešlo připravit, říká Malásek (չեխերեն)
- ↑ 9,0 9,1 9,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 10,0 10,1 10,2 Zemřela první dáma českého šansonu Hana Hegerová (չեխերեն) // iDNES.cz — 2021.
- ↑ https://www.prezident.sk/page/vyznamenania/
- ↑ https://www.teraz.sk/slovensko/prezident-andrej-kiska-osobnosti-vyzname/175061-clanok.html?combinedGlobalTab_zamestnajsa=1
- ↑ VIDEO: Boris Kollár udelil siedmim laureátom cenu J. M. Hurbana (словацк.) — 2021.
- ↑ «Interview BBC». www.bbc.co.uk. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Hana Hegerová - official page» (Czech). hanahegerova.cz. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Hana Hegerová končí se zpíváním». musicserver.cz. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.