Jump to content

Հայ-լիտվական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-լիտվական հարաբերություններ
Հայաստան և Լիտվա

Հայաստան

Լիտվա

Հայ-լիտվական հարաբերություններ (լիտ.՝ Armėnų-lietuvių santykiai), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների միջև։

Հայաստանի և Լիտվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերի 21-ին[1]։ Հայաստանը և Լիտվան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության անդամներ են։

Հայաստանի և Լիտվայի արտաքին հարաբերությունները ամրապնդվել են Խորհրդային Միության տարիներին։

Երևանում գործում է Լիտվայի, իսկ Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատուն։ Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել Լիտվայի վիզայի համար Լիտվայի դեսպանատուն Հայաստանում։

2011 թվականի հոկտեմբերի 19-ին Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

2013 թվականի հունիսի 7-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին։ 2005 թվականի նոյեմբերին Լևոն Սաղաթելյանը նշանակվել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության պատվավոր հյուպատոս։

Ներկայումս Լիտվայի Հանրապետությունը ինչպես հարևան Լատվիան ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանության ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվա խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լիտվա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. Lithuania Parliament Resolution, դեկտեմբեր 15, 2005