Հայոց գրերի երթ (արտ-ռելիեֆ նախագիծ)
Հայոց գրերի երթ | |
---|---|
«Հայոց գրերի երթ» | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Շինարարության ավարտ | 2016 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Հայոց գրերի երթ», արտ-ռելիեֆ նախագիծ Երևանի կենտրոնում՝ Մատենադարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտա 51 հասցեից մինչև Սարմենի փողոցին հատվող մասում գտնվող պատի վրա։ Իրականացվել է 2016 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծն իրականացրել է «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորը։ Նախագծի համար ընտրվել է Մատենադարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտա 51 հասցեից մինչև Սարմենի փողոցին հատվող մասում գտնվող պատը։
«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի նպատակներն են ժամանակակից արվեստի միջոցով բարելավել քաղաքային միջավայրը, ստեղծել քաղաքի ժամանակակից խորհրդանիշեր, նպաստել զբոսաշրջության զարգացմանը և հանրայնացնել ազգային արժեքները։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակն է նկարիչ, դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը
- «Հայոց գրերի երթ» նախագծի հեղինակն է Գայանե Մանուկյանը
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառերը չժանգոտվող մետաղից են, դրանք պարուրող հայկական զարդանախշերը`արույրից։ Պատի խորշերից յուրաքանչյուրում կա այբուբենի մեկ կամ երկու տառ, իսկ երեկոյան ժամերին պատն ամբողջությամբ լուսավորվում է[2]։ Նախագծի շրջանակում պատի վրա տեղադրվել են նաև տեսահսկող համակարգեր և անվճար wi-fi[3]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծ. հայոց գրերը նոր մեկնաբանությամբ». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Հայոց գրերի երթ» Մատենադարանի հարևանությամբ
- ↑ «Հայոց գրերի երթ» նախագիծը նպատակ ունի խթանել զբոսաշրջության զարգացումը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց գրերի երթ (արտ-ռելիեֆ նախագիծ) կատեգորիայում։ |