Հայկ Բալյան
Հայկ Բալյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 11, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0050202 |
Հայկ Բալյան (հոլ.՝ Haig Balian, սեպտեմբերի 11, 1954, Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդահայ կինոպրոդյուսեր և Ամստերդամի կենդանաբանական այգու յոթերորդ տնօրենը 2003-2017 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալյանի հայրական պապերը հայեր էին, որոնք Թուրքիայից փախել էին Եգիպտոս։ Նրա հայրը ծնվել է Եգիպտոսում։ Նա ոսկու առևտուր է արել, ամուսնացել է հոլանդացի կնոջ հետ։ Նիդերլանդներում նա գլխավորել է կինոյի վարձույթի ընկերություն[2]։
1972-1974 թվականներին Բալյանը սովորել է կենդանաբանություն, բայց այդ մասնագիտությամբ գիտական աստիճան չի ստացել։ 1975 թվականից աշխատել է կինոարտադրության ոլորտում։ Բալյանը եղել է Movie Film Productions-ի, Polygram-ի, Canal -ի և Studio Canal-ի տնօրենների խորհրդի անդամ։ Նա Քրիս Բրոուերի հետ ստեղծել է պրոդյուսերական հայտնի երկյակ և թողարկել այնպիսի հաջողակ ֆիլմեր, ինչպիսիք են «Շիկակարմիր մազերով աղջիկը» (1981), «Սիրեցյալները» (1984), «Մայրիկը զայրանում է» (1986), «Վերադարձ Էգստգեստ» (1987) և «Ջոնսոնները» (1992)։ 1997 թվականին Բալյանը դարձել է Minerva կինոթատրոնների ցանցի համատնօրեն, որը 2010 թվականին վաճառվել է Pathé-ին[2]։
2003 թվականին Բալյանը Ամստերդամի կենդանաբանական այգու՝ «Արտիսի» տնօրենի պաշտոնում փոխարինել է Մարտեն Ֆրանկենհեյսին։ Նրա նշանակվելու պահին կենդանաբանական այգին վնասաբեր էր և ուներ բացասական կապիտալ։ Բալյանը վերակազմակերպել է հաստատությունը և ֆինանսական իրավիճակը կրկին կարգավորել։ Բացի այդ, ավելացել են այցելուների քանակը և «Արտիսի» կենդանիների թիվը։ Նրա նախորդի՝ Մարտեն Ֆրանկենհեյսի օրոք սկսված հիմնանորոգման խոշոր նախագծերի շարքը շարունակվել է արավամերիկյան Պամպայի (2004), նոր ինսեկտարիումի (2005) և Լեմուրենլենդի (2008) կառուցմամբ և փասիանարիումի, թռչունների և կապիկների տների վերանորոգմամբ (2010-2011)[2]։ Բացի այդ, Բալյանը ներկայացրել է կենդանաբանական այգու թալիսմանը՝ Artis de Partis-ը՝ հին գուլպայի տեսքով արարածը։ Բազմացման ծրագրերը ֆինանսավորվել են թավշե այս խաղալիքի վաճառքից ստացված հասույթով։
2017 թվականին տնօրենի պաշտոնում Բալյանին հաջորդել է Ռեմբրանդտ Սուտորիոսը[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Բալյանը եղել է ամուսնացած, ունի երկու զավակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2023-27787.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Artis-directeur Balian: 'Ik heb me niet geliefd gemaakt' - EW». EWmagazine.nl (հոլանդերեն). 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Smit, Maxime (2017 թ․ հուլիսի 17). «Artisdirecteur Haig Balian: 'Mijn plan is bijna klaar'». Het Parool (հոլանդերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
|