Հայդարաբադի նիզամ
Հայդարաբադի նիզամ ուրդու՝ نظام-ال-ملک وف حیدرآباد | |
---|---|
Նիզամ | |
Հայդարաբադի զինանշան | |
Իշխանություն | 1720-1948 |
Լրիվ անուն | Հայդարաբադի նիզամ ալ Մուլք |
Հաջորդող | Վերջին Նիզամ Միր Օսման Ալի Խանը (1886-1967) |
Տոհմ | Ասաֆ Ջահ դինաստիա |
Հավատք | իսլամ, սուննի |
Հայդարաբադի նիզամ կամ Հայդարաբադի նիզամ ալ Մուլք, կրճատ՝ Նիզամ ալ Մուլք կամ Նիզամ (թելուգու՝ నిజాం-ఉల్-ముల్క్ అఫ్ హైదరాబాద్, ուրդու՝ نظام-ال-ملک وف حیدرآباد, մարաթհի՝ निझाम-उल-मुल्क ए हैदराबाद, կան. ನಿಜ್ಯಮ್-ಉಲ್-ಮುಲ್ಕ್ ಆಫ್ ಹೈದರಾಬಾದ್, պարս.՝ نظام-ال-ملک اف حیدرآباد - միապետական իշխանության կարգ), տիտղոս, Հնդկաստանի Հայդարաբադ իշխանական պետության միապետ, տիրակալ։ Տիտղոսը միապետ նշանակությամբ գործածության մեջ է եղել 1720-1948 թվականներին՝ սկիզբ առնելով Ասաֆ Ջահ դինաստիայից և ավարտվելով վերջին նիզամին գահընկեց անելով և Հայդարաբադ իշխանական պետությունը Հնդկաստանի միության մեջ ընդգրկվելով[1]։
Հայդարաբադի Նիզամի իշխանական պետությունը Հնդկաստանի ամենամեծ և առավել բարեկեցիկ իշխանական պետությունն է եղել։ Նիզամի իշխանությունը տարածվել է Դեկանի սարահարթում՝ ընդգրկելով Հյուսիսային Հնդկաստանի Մալվայից ընդհուպ մինչև Հնդկաստանի հարավ՝ Տիրուչիրապպալլի։ 82,698 մղոն² (214,190 կմ²) տարածքում Նիզամի իշխանության տակ եղել է 16.34 մլն բնակիչ (ըստ 1941 թվականի մարդահամարի), որոնք մեծ մասամբ (85%) հինդուներ էին։
Այդ պետությունն այժմ բաժանված է մի քանի մասերի, որոնցից մի մասը Հայդարաբադ քաղաքի հետ միասին Թելանգանա և Անդհրա-Պրադեշ նահանգների, Հայդարաբադ-Կառնատական կաննադախոսներով՝ Կառնատակայի և Մարաթվադա մարզը մարաթհախոսներով՝ Մահարաշտրայի միջև։
Հայդարաբադի վերջին Նիզամը՝ Միր Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ը (1886-1967), որը Բրիտանական կառավարության կողմից ստացել է Ձերդ Բարձրագույն Մեծություն (His Exalted Highness, կրճատ՝ HEH) կոչումը, ըստ Ֆորբս ամսագրի 2008 թվականի հարուստների ցանկի՝ հինգերորդ ամենահարուստ մարդն է մարդկության պատմության մեջ իր US $10.8 մլրդ կարողությամբ[2][3]։
Տիտղոսի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիզամ ալ Մուլք տիտղոսն առաջին անգամ օգտագործվել է Ուրդուում շուրջ 1600 թվականին, որը նշանակել է ամբողջ կայսրության մարզպետ կամ պատգամավոր։ Բառը գալիս է արաբերենից, Աբու Ալի Հասան իբն Ալի Թուսիից (1018 ապրիլի 11 - 1092 հոկտեմբերի 14), ով առավելապես հայտնի է եղել Նիզամ ալ-Մուլք պատվավոր տիտղոսով (արաբ نظامالملک, Order of the Realm՝ թագավորական կարգ), Nizām (نظام), որ նշանակում է կարգ, դիրք։ Նիզամը կոչվել է Ալա Հադրաթ / Ալա Հազրաթ (Shah Abdul Wahhab) կամ Նիզամ Սարկար, որը նշանակում Ձերդ Մեծություն։
Իրականում Հայդարաբադի վերաբերյալ կիրառվում էր պարզապես Նավաբ տիտղոսը։
Նիզամ, որ կրճատվել է Նիզամ ալ Մուլք, պարսկերենից թարգմանաբար նշանակում է Անշարժ գույքի կառավարիչ, Հայդարաբադ պետության տիրակալների տիտղոս, Հնդկաստանի գլխավոր Արքայազն։ Տիտղոսն առաջացել է 1724 թվականից Ասաֆ Ջահ դինաստիայով (1720-1948)։
Ասաֆ Ջահ դինաստիայի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասաֆ Ջահ դինաստիան սկզբնավորվել է Քամար ադ դին Խանից, նա Դեկանի փոխարքա նշանակվել է Մողոլների կայսրության կողմից 1713-1721 թվականներին։ 1707 թվականին Աուրենգզեբի մահից հետո Մողոլների նշանակմամբ Քամար ադ դին Խանը պարբերաբար եղել է Դեկանի կառավարիչ։ 1712 թվականին Մեծ Մողոլների կայսր Ֆարուկ Սիյարը Քամար ադ դին Խանին նշանակեց Դեկանի փոխարքա և նրան տվեց «Նիզամ ալ Մուլք» տիտղոսը։ Մողոլների կայսրությունն աստիճանաբար փլուզվում էր և Քամար ադ դին Խանը գործնականում անկախ էր կառավարում Հայդարաբադը սկսած 1724 թվականից և 1725 թվականին կայսրից ստացավ «Ասաֆ Ջահ» տիտղոսը, որը Մեծ Մողոլական կայսրության ամենաբարձր տիտղոսն էր համարվում։ Մողոլական կայսրության հսկողության թուլանալուց հետո, Ասաֆ Ջահը Հայդարաբադն անկախ հայտարարեց՝ իր գլխավորությամբ։
Մողոլների հզորության թուլացմանը զուգընթաց Դեկանի տարածաշրջանում ամրապնդվեց Մարատհական կայսրությունը։ Նիզամն ինքը բազմաթիվ անգամներ տուժել էր Մարաթհաների արշավներից 1720-ական թվականներին. Մարաթհաների և Նիզամի միջև եղած Պալքեդի, Բհոպալի, Ռակշասբհուվանի և Քարդայի բոլոր խոշոր ճակատամարտերում Նիզամը պարտություն է կրել[4][5]։ Իսկ երբ Բաջիռաո I-ը նվաճեց Դեկանի սարահարթը, Նիզամը դարձավ Մարաթհաների հարկատու բոլոր առումներով, ինչը հանգեցրեց նրան, որ Նիզամը սկսեց կանոնավոր հարկ՝ չոուտ (Chauth կամ քառորդ) վճարել Մարաթհաների կայսրությանը[6]։
1805 թվականին Անգլո-մարատհական երկրորդ պատերազմում Բրիտանիայի հաղթանակից հետո Հայդարաբադի Նիզամը մտել է Բրիտանական Արևելյան Հնդկաստանի ընկերության պաշտպանության ներքո[7]։
1903 թվականին Բերար մարզն առանձնացվեց և միացվեց Բրիտանական Հնդկաստանի կենտրոնական նահանգներին՝ ձևավորելով Կենտրոնական նահանգներ և Բերար նահանգը (անգլ.՝ Central Provinces and Berar)։
1947 թվականին Հնդկաստանի բաժանման ժամանակ Մեծ Բրիտանիան ենթամայրցամաքի 565 Իշխանական պետություներին առաջարկեց միավորվել Հնդկաստանի կամ Պակիստանի կազմում, կամ մնալ անկախ։
Հայդարաբադն ամենամեծ և առավել բարեկեցիկ իշխանական պետությունն էր ամբողջ Հնդկաստանում։ Այն ընդգրկում էր 82,698 մղոն² (214,190 կմ²) բավական միատարր տարածք 16.34 մլն մարդ բնակչությամբ (ըստ 1941 թվականի մարդահամարի), որոնք մեծ մասամբ (85%) հինդուներ էին։ Հայդարաբադ իշխանական պետությունն ուներ իր բանակը, ավիաընկերությունը, հեռահաղորդակցման համակարգը, երկաթուղային ցանցը, փոստային համակարգը, արժույթը և ռադիոհեռարձակումը։ Չնայած ճնշող մեծամասնությունը հինդի էր, բայց կառավարությունում, ոստիկանության և ռազմական ուժերում նրանք փոքրամասնություն էին կազմում։ Պետական բանակի 1765 սպաներից 1268-ը մուսուլմաններ էին, 421-ը հինդուներ, 121-ը տարբեր քրիստոնյաներ, պարսեր և սիկհիներ։ Ամսական 600-1200 ռուփի աշխատավարձ ստացող պաշտոնյաներից 59-ը մուսուլմաններ էին, 5-ը հինդուներ և 38-ը տարբեր կրոնների ներկայացուցիչներ։ Նիզամը և նրա ազնվականները, որոնք հիմնականում մուսուլմաններ էին, իշխում էին հողերի 40% -ին։
Նիզամը որոշեց Հայդարաբադն անկախ հայտարարել, ի տարբերություն այլ իշխանությունների, որոնց մեծ մասը կամավոր միացավ Հնդկաստանին կամ Պակիստանին։ Նոր Հնդկաստանի միության առաջնորդները չէին ուզում, որ անկախ, և, հնարավոր է, որ թշնամի նահանգը պետության սրտում լինի և համարում էին, որ Հայդարաբադը պետք է Հնդկական Միությանը միանա, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ ուժով միացնելու վճռականությամբ։ 1948 թվականի սեպտեմբերին Հնդկական բանակը «Պոլո օպերացիայով» մտավ Հայդարաբադ, տապալեց Նիզամին և Հայդարաբադը կցեց Հնդկական Միությանը[8][9]։
Երկու դարերի ընթացքում՝ մինչև 1947 թվականը, յոթ նիզամներ են ղեկավարել Հայդարաբադ իշխանական պետությունը։ Ասաֆ Ջահի ղեկավարները հովանավորել են գրականությունը, արվեստը, ճարտարապետությունը, մշակույթը և հարուստ խոհանոցը։ Նիզամները հովանավորել են պարսկական հասարակության տեսակետները, որոնք պատճենահանված էին Մեծ Մողոլների կայսրության իրենց թուրք-մոնղոլ տիրակալներից, և որը դարձել է Հայդարաբադի մուսուլմանների ձևավորման առանցքային գործոն։
Վերջին նիզամը՝ Ասիֆ Ջահ VII-ը եղել է իր ժամանակի ամենահարուստ մարդն աշխարհում[3]։ Նիզամները նաև զարգացրել են երկաթուղային տրանսպորտը և էլեկտրականություն են ներդրել, զարգացրել են ճանապարհները, օդային ուղիները, ոռոգումը և ջրամբարները։ Ըստ էության, Հայդարաբադի բոլոր խոշոր հասարակական շենքերը կառուցվել են Բրիտանական տիրապետության ներքո եղած ժամանակաշրջանում։ Այն ընթացք է տվել կրթությանը, գիտությանը և հիմնադրել է Օսմանյան համալսարանը։
Նիզամների իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին Նիզամն իշխել է Մողոլների անունից։ Աուրենգզեբի (1618-1707) մահից հետո, նիզամներն առանձնացել են Մողոլներից՝ որպես ինքնուրույն թագավորություն։ Երբ անգլիացիները Հնդկաստանի գերակայության (Paramountcy) հասան, նիզամությանը թույլ տվեցին, որ շարունակեն ղեկավարել իրենց իշխանությունները որպես փոխտիրակալներ։ Նիզամությունը պահպանեց իր իշխանությունը Հայդարաբադում մինչև 1948 թվականի սեպտեմբերի 17-ը, մինչև Հայդարաբադն ինտեգրվեց նոր՝ Հնդկական Միությանը։
Ասաֆ Ջահի դինաստիան միայն յոթ տիրակալներ է ունեցել, սակայն առաջին նիզամի իշխանությունից հետո եղել է մի ժամանակաշրջան, երբ 13 տարի կառավարել են նրա երեք որդիները (Նասիր Ջանգ, Մուզաֆար Ջանգ և Սալաբաթհ Ջանգ)։ Նրանք պաշտոնապես չեն ճանաչվել որպես կառավարիչներ և «Նիզամ» տիտղոսը պաշտոնապես չեն կրել, քանի որ այն չեն ստացել կայսրից։ 1858 թվականին Մեծ Մողոլների կայսրության վերացումից հետո բրիտանացիները «նիզամ» են անվանել Հայդարաբադի բոլոր տիրակալներին։
Ըստ ավանդույթի, ոչ մի նիզամ երբեք չի լքել Հնդկաստանը, որքան էլ լուրջ են եղել իրադրությունները, ինչպես ասվում է. «տիրակալը չափազանց թանկ է իր ժողովրդի համար, որ երբևէ լքի Հնդկաստանը»։
Նիզամի ընտանիքից հետո, հաջորդ ազնվական ընտանիքը ըստ հիերարխիայի, Փայգահ ընտանիքն է եղել։ Թագավորական ընտանիքն ամուսնական կապեր ուներ միայն նրանց հետ, և նիզամության ժամանակահատվածում ազնվականների ամենամտերիմ ընտանիքն է եղել։
Ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիզամի իշխանության ժամանակաշրջանում Հայդարաբադն անչափ հարստացել է։ Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ը և նրա ընտանիքը, այդ թվում Սալար Ջունգ I-ը, ում ուսուցանել են Նավաբ Սարվար ալ Մուլքը և Աղա Միրզա Բաիգ Բահադուրը, որը նրա քաղաքական խորհրդականն էր[10], հնդկական պետությունների (Princely state) շրջանում գլխավորել է Հրավառական պետությունը։ Այն ձգվում էր 223,000 կմ2 (86,000 sq mi) Դեկանի սարահարթում, որտեղ իշխում էր Ասաֆ Ջահի դինաստիան։ Կայսերական գաղութային բրիտանական կառավարության կողմից Նիզամը ստացել է «Վսեմագույն Մեծություն» (Exalted Highness) և «Բրիտանական Կառավարության հավատարիմ դաշնակից» կոչումները Մանսուրի Տիպու Սուլթանի դեմ պատերազմներում և Հնդկաստանի անկախության 1857-1858 թվականների առաջին պատերազմում համագործակցության համար, դառնալով միակ հնդկական արքայազնը, որն արժանացել է այդ երկու տիտղոսներին[2]։
Նիզամի իշխանության ժամանակ Հայդարաբադը մշակութային և տնտեսական վերելք է ապրել։ Նիզամի հարստության օրինակներից են Նիզամի թանկարժեք քարերը (Jewels of the Nizams), ինչը միջազգային զբոսաշրջության գրավչության առարկա է, երբեմն ցուցադրվում է Սալար Ջունգ թանգարանում։ 1948 թվականին Հայդարաբադի բնակչությունը հասնում էր մոտ 17 միլիոնի (1.7 կռոր), և տարեկան եկամուտը գնահատվել է £90,029,000[3]։ Մինչև 1951 թվականը պետությունն ունեցել է սեփական արժույթը, որը հայտնի էր որպես Հայդարաբադի ռուփի[11]։
Վերջին նիզամը՝ Միր Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ն իր հարստությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր 1937 թվականին։ Նա նաև հայտնի էր իր գծուծությամբ։ Նրա հարստությունը գնահատվում էր ₹660 կռոր ռուփի (մոտավորապես US$2 մլրդ. այն ժամանակվա փոխարժեքով)[12]։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ 2008 թվականի հարուստների ցանկում Նիզամ Միր Օսման Ալի Խանը հինգերորդ ամենահարուստ մարդն է մարդկության պատմության մեջ իր US$210.8 մլրդ կարողությամբ, ըստ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի այդ ժամանակահատվածի և ներկայիս դոլարի՝ հնդկական ռուփիի նկատմամբ փոխարժեքի աճի։
Նիզամները տոհմի համար ստեղծել են բազմաթիվ ինստիտուտներ, այդ թվում՝ հիվանդանոցներ և դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ, որտեղ ուսուցումը եղել է ուրդուերենով։ Ներշնչվելով Հնդկական քաղաքացիական ծառայությամբ (Indian Civil Service), նիզամները ստեղծել են իրենց սեփական, տեղական՝ Հայդարաբադի քաղաքացիական ծառայությունը։ Նրանք մեծ ինժեներներ են եղել. օրինակ, նրանք կառուցել են մեծ ջրամբարներ։ Այդ ընթացքում սկսել են Նագարջունա Սագար ամբարտակի հետազոտական աշխատանքները, թեև փաստացի աշխատանքներն իրականացվել են Հնդկաստանի Կառավարության հովանու ներքո, 1969 թվականին[13][14]։
Հայդարաբադի Նիզամների ցանկ (1724-1948)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Տիտղոսի անուն | Անձնական անուն | Ծնունդ | Նիզամության սկիզբ | Նիզամության ավարտ | Մահ |
---|---|---|---|---|---|---|
Նազիր ալ Մուլք Ասաֆ Ջահ I Nizam-ul-Mulk, Asaf Jah I نظامالملک آصف جاہ |
Միր Քամար ադ դին Խան Mir Qamar-ud-din Khan |
1671 օգաստոսի 20 | 1724 հուլիսի 31 | 1748 հունիսի 1 | ||
Նազիր Ջունգ Nasir Jung نصیرجنگ |
Ամիր Ահմադ Ալի Խան Mir Ahmed Ali Khan |
1712 փետրվարի 26 | 1748 հունիսի 1 | 1750 դեկտեմբերի 16 | ||
Մուսաֆար Ջանգ Muzaffar Jung مظفرجنگ |
'Միր Հիդայաթ Մուհի ադ դին Սահադուլահ Խան'Mir Hidayat Muhi-ud-din Sa'adullah Khan | ? | 1750 դեկտեմբերի 16 | 1751 փետրվարի 13 | ||
Սալաբադ Ջանգ Salabat Jung صلابت جنگ |
Միր Սայիդ Մուհամմադ Խան Mir Sa'id Muhammad Khan |
1718 նոյեմբերի 24 ժ | 1751 փետրվարի 13 | 1762 հուլիսի 8 (գահընկեց) |
1763 սեպտեմբերի 16 | |
Նիզամ ալ Մուլք Ասաֆ Ջահ II Nizam-ul-Mulk, Asaf Jah II نظامالملک آصف جاہ دوم |
Միր Նիզամ Ալի Խան Mir Nizam Ali Khan |
1734 մարտի 7 | 1762 հուլիսի 8 | 1803 օգոստոսի 6 | ||
Շիկանդար Ջահ Ասաֆ Ջահ III Sikander Jah, Asaf Jah III سکندر جاہ ،آصف جاہ تریہم |
Միր Ակբար Ալի Խան Mir Akbar Ali Khan |
1768 նոյեմբերի 11 | 1803 օգոստոսի 6 | 1829 մայիսի 21 | ||
Նազիր ադ Դաուլա Ասաֆ Ջահ IV Nasir-ud-Daula, Asaf Jah IV ناصر الدولہ ،آصف جاہ چارہم |
Միր Ֆարքունդա Ալի Խան Mir Farqunda Ali Khan |
1794 ապրիլի 25 | 1829 մայիսի 21 | 1857 մայիսի 16 | ||
Աֆզալ ադ Դաուլա Ասաֆ Ջահ V Afzal-ud-Daula, Asaf Jah V افضال الدولہ ،آصف جاہ پنجم |
Միր Թահնիյաթ Ալի Խան Mir Tahniyath Ali Khan |
1827 հոկտեմբերի 11 | 1857 մայիսի 16 | 1869 փետրվարի 26 | ||
Ասաֆ Ջահ VI Asaf Jah VI آصف جاہ شیشم |
Միր Մահբուդ Ալի Խան Mir Mahbub Ali Khan |
1866 օգոստոսի 17 | 1869 փետրվարի 26 | 1911 օգոստոսի 29 | ||
Ասաֆ Ջահ VII Asaf Jah VII آصف جاہ ہفتم |
Միր Օսման Ալի Խան Mir Osman Ali Khan |
1886 ապրիլի 6 | 1911 օգոստոսի 29 | 1948 սեպտեմբերի 17 (գահընկեց) |
1967 փետրվարի 24 |
Վերջին նիզամի՝ Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ի ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին Նիզամը՝ Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ը ունեցել է 28 որդի և 44 դուստր։ Ասաֆ Ջահի դինաստիան հետևել է տղամարդկանց առաջնաժառանգ գերակա կարգին, անկախ մոր ունեցած ընտանեկան դրությանը կամ դասային աստիճանի։ Նրա երեխաներից Ազամ Ջահը՝ Բերարի իշխանը (1907 փետրվարի 21 - 1970 հոկտեմբերի 9) նրա ավագ որդին էր։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիզամի դստրերը ավանդաբար ամուսնացել են Փայջահ ընտանիքի որդիների հետ։ Այս ընտանիքը պատկանում էր Սուննիների աղանդին և երկրորդ Նիզամի ժամանակից սկսած նրանք եղել են Նիզամի անձնական թիկնապահները[15]։
Նիզամների պալատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասաֆ Ջահերը հեղինակավոր շինարարներ էին։ Նիզամների կառուցած պալատներից են.
Այլ տեսարժան վայրերը ներառում Հայդարաբադի Գերագույն Դատարան, Սիթի քոլեջ, Հանրային այգիները, որոնք նաև հայտնի են որպես Բագհ է Աամ, Ջուբիլի հոլլ, Ասաֆիա գրադարան, Վեհաժողովի շենք, Նիլոուֆեր հիվանդանոց, Օսմանիա արվեստի քոլեջը և Օսմանիա բժշկական քոլեջ նշանավոր կառույցները։
Նիզամներին դուր է եկել Եվրոպական ճարտարապետական ոճը և ստեղծագործել են եվրոպական ավանդույթները համադրելով հնդկական և իսլամական ձևերի և մոտիվների հետ։
Դինաստիայի ավարտ և վերջին նիզամի իրավասության ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին Հնդկաստանի անկախությունից հետո Հայդարաբադի նիզամն ի սկզբանե որոշել էր չմիանալ ո ՛չ Հնդկաստանին, ո ՛չ Պակիստանին։ Ավելի ուշ նա Հայդարաբադը հայտարարեց ազատ անկախ ինքնիշխան պետություն, սակայն Հնդկաստանի կառավարությունը, ձգտելով վերջ տալ Նիզամի բնակչության մեկուսացմանը, հրաժարվեց ընդունել այդ որոշումը՝ պատճատաբանելով, որ Հայդարաբադը բոլոր կողմերից շրջապատված է Հնդկաստանով և չունի ելք դեպի ծով։
Պոլո օպերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանին միանալու Նիզամին համոզելու երկարատև փորձերից հետո Հնդկաստանի կառավարությունն ի վերջո սկսեց ռազմական գործողություններ՝ նրա նկատմամբ իրականացնելով իշխանությունը տապալելու «Պոլո օպերացիան»։
1948 թվականի սեպտեմբերի 13-ին Հնդկական բանակը ներխուժեց նիզամի իշխանական պետություն։ Նիզամի մեծաքանակ, բայց անպատրաստ զորքը չկարողացավ դիմակայել հնդկական բանակին և ջախջախվեց։ 1948 թվականի սեպտեմբերի 17-ին Նիզամը հանձնեց իր զորքերը, նույն օրը նա հեռարձակեց այդ նորությունը Պետական ռադիո ցանցի միջոցով։ Նիզամը ստիպված էր ընդունել Հնդկաստանի նոր հանրապետությանը միանալու փաստը։
Ասաֆ Ջահ դինաստիայի իշխանության ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականի սեպտեմբերի 17-ին վերջին նիզամ Ասաֆ Ջահ VII-ի գահից հրաժարումով նշանավորվեց դինաստիայի հավակնությունների ավարտը։ Ավարտվեց Ասաֆ Ջահ դինաստիայի 235-ամյա իշխանությունը, որը տարածվում էր հյուսիսից Մալվայից ընդհուպ մինչև հարավ՝ Տիրուչիրապպալլի[16]։
Միր Օսման Ալի Խանը, վերջին նիզամը, մահացել է 1967 թվականի փետրվարի 24-ին, ուրբաթ օրը։ Բոլոր Նիզամները թաղված են արքայական գերեզմանատանը՝ Հայդարաբադի Մեքքա մզկիթում՝ Չարմինարից ոչ հեռու, բացառությամբ վերջին նիզամի՝ Միր Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ի, ով ցանկացել էր թաղված լինել մոր կողքին, Ջուդի մզկիթի գերեզմանատանը, Կոթի թագավորի Պալատի առջև, ինչպես հատու էր ժամանակի և տարածաշրջանի իշխանավորներին։
Նիզամ անունը կրող վայրեր, կառույցներ և առարկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիզամաբադ, քաղաք և շրջան Թելանգանա նահանգում
- Ջամիա Նիզամիա համալսարան
- Նիզամ քոլեջ
- Նիզամի թանգարան
- Նիզամի երաշխավորված պետական երկաթուղի
- Նիզամի բժշկական գիտությունների ինստիտուտ
- Նիզամների թանկարժեք քարեր
- Նիզամ (ադամանդ)
- Նիզամ Սագար ամբարտակ
- HMAS Nizam (G38) Թագավորական Ավստրալիական ռազմա-ծովային նավն անվանվել է Նիզամ իշխանի անունով, որը ֆինանսապես օգնել է շինարարությանը
- Նիզամիա աստղադիտարան
- Նիզամ ակումբ
- Նիզամների Պատմություն[17]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mohan Guruswamy (2002 թ․ սեպտեմբերի 14). «HYDERABAD 1948 REVISITED –– WAS KASHMIR A MISTAKE? THERE ONCE WAS A HYDERABAD!». New Delhi. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 31-ին.
- ↑ 2,0 2,1 «Richest Indian in history!». Daily Star (United Kingdom). 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Top 10: Richest Men (of All Time)». inStash. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Dictionary of Battles and Sieges: P-Z». google.com.pk.
- ↑ «The State at War in South Asia». google.com.pk.
- ↑ Nath Sen, Sailendra. «Anglo-Maratha Relations, 1785-96, Volume 2». google.co.in.
- ↑ «Hyderabad Rulers with their Coinage details». Chiefacoins.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Official Website of Indian Army». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Hyderabad on the Net». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Hyderabad:silver jubilee durbar». Time (magazine). 1937 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Jewel in the crown: a palace fit for a Nizam». The Guardian. 2011 թ․ փետրվարի 20. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ History of the rupee
- ↑ Mahmood Bin, Muhammad (1999). A policeman ponders: memories and melodies of a varied life. A.P.H.Publishing Corporation. էջ 19. ISBN 978-81-7648-026-0.
- ↑ Rann Singh, Mann (1996). Tribes of India:ongoing challenges. MD Publication Pvt Ltd. էջ 310. ISBN 81-7533-007-4.
- ↑ HYDERABAD. BRIEF HISTORY
- ↑ T.V. Sivanandan (2005 թ․ սեպտեմբերի 14). «When the Indian Army liberated thousands». The Hindu.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասաֆ Ջահի տոհմի ծագումնաբանական ծառ և լուսանկարներ Արխիվացված 2016-02-29 Wayback Machine
- Հայդարաբադի նիզամների մանրամասն ծագումնաբանություն
- Հազվագյուտ, գունավոր կադրեր 1967 թվականին Հադարաբադի 8-րդ նիզամի միավորման արարողությունից (YouTube)
- Քվինսլենդի համալսարան
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Briggs, Henry George (1861). The Nizam: His History and Relations With the British Government, Volume 1. London: Bernard Quaritch.
- Hastings, Fraser (1865). Our Faithful Ally, the Nizam. London: Smith, Elder & Co.
- Lynton, Harriet Ronken; Rajan, Mohini (1974). The Days of the Beloved. University of California Press. ISBN 0-520-02442-7.
- Lynton, Harriet Ronken; Rajan, Mohini. The Days of the Beloved. Berkeley University Press.
- Nayeem, M. A. Mughal Administration of Deccan Under Nizamul Mulk Asaf Jah, 1720–48 A.D. Indian Council of Historical Research, University of Pune, Dept. of History.
- Ranga, Reddy A. (2003). The state of Rayalaseema. Naurang Rai, Mittal Publication. էջ 5. ISBN 978-81-7099-814-3.
- P.V, Kate (1987). Marathwada Under the Nizams, 1724–1948. Mittal Publications. էջեր 23–47. ISBN 81-7099-017-3.
- Regani, Sarojini (1988) [First published 1963]. Nizam-British Relations, 1724–1857. New Delhi: Concept Publishing Company. ISBN 978-81-7022-195-1.
- Zubrzycki, John (2006). The Last Nizam: An Indian Prince in the Australian Outback. Australia: Pan Macmillan. ISBN 978-0-330-42321-2.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայդարաբադի նիզամ կատեգորիայում։ |