Հայդարաբադ (քաղաք, Հնդկաստան)
Բնակավայր | ||
---|---|---|
Հայդարաբադ | ||
տելուգու՝ హైదరాబాద్ ուրդու՝ حیدر آباد | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Տելանգանա, Andhra Pradesh (1956–2014)?, Հայդարաբադ (նահանգ), Հայդարաբադ և Golconda Sultanate? | |
Հիմնադրված է | 1592[1] թ. | |
Մակերես | 650 կմ² | |
ԲԾՄ | 505±1 մետր | |
Պաշտոնական լեզու | տելուգու[2], Ուրդու[3] և անգլերեն | |
Բնակչություն | ▼9 305 000 մարդ (2016)[4] | |
Ժամային գոտի | UTC 5:30[5] | |
Հեռախոսային կոդ | 040 | |
Փոստային դասիչ | 500001 | |
Ավտոմոբիլային կոդ | TS09[6], TS10, TS11[6], TS12, TS13[6] և TS14 | |
Պաշտոնական կայք | ghmc.gov.in | |
| ||
Հայդարաբադ կամ Հայդերաբադ (ուրդու՝ حیدر آباد, անգլ.՝ Hyderabad, Հայդար-առյուծ), քաղաք հարավային Հնդկաստանում։ 1956 թվականից Անդհրա-Պրադեշ նահանգի մայրաքաղաքը, իսկ 2014 թվականից նաև Հնդկաստանի Թելանգանա 29-րդ նահանգի վարչական կենտրոն (նախկինում Թելանգանան Անդհրա-Պրադեշի մի մասն էր)[7]։
Հայդարաբադը Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ առավել երիտասարդ քաղաք է (XVI-XVII դարեր)։ Գտնվում է Մուսի գետի ափին (անգլ.՝ Musi River): Բնակչությունը կազմում է 3,69 մլն մարդ (2001 թվականի մարդահամարի համաձայն, ագլոմերացիաներում` շուրջ 6 մլն մարդ), բնակչության խտությունը 16 990 մարդ/կմ², մակերեսը` 650 կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է XVI-XVII դարերի սահմանագծին որպես Գոլկոնդի սութլանության մայրաքաղաք։ 1724-1956 թվականներին Հայդարաբադը եղել է Հայդարաբադի իշխանության մայրաքաղաք և նիզամների նստավայր։ 1956 թվականից եղել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը կառուցվել է մոնղոլական տիրակալների կողմից. բազմաթիվ գեղեցիկ պալատներ, մզկիթներ, դամբարաններ և բնակելի տներ վկայում են այդ մասին։ Հայդարաբադը Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ ավելի երիտասարդ քաղաք է։ Կառուցվել է 400 տարի առաջ Քուտբ շահերի մուսուլմանական դինաստիայի հինգերորդ սուլթան Մուհամմեդ Քուլիի (1565-1612) օրոք։ Քաղաքը կրում է արդարամիտ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի անունը, որը հայտնի է եղել Հայդար մականվամբ (առյուծ)։ Հայդարաբադը երբեմն անվանում են նաև «մարգարտյա քաղաք», քանի որ երկար տարիներ շարունակ այն հանդիսանում է տարբեր տեսակի մարգարիտներ գնելու վայր։
Հայդարաբադի իշխանությունը իսլամ դավանող նիզամի` Բահմանի սուլթանության գլխավորությամբ ձևավորվել է մինչև Մեծ Մողոլների կայսրության փլուզումը, 1724 թվականին։ Պատմա-մշակութային իմաստով իրավահաջորդն է Գոլկոնդի սուլթանության (1518-1687)[8]։
1798 թվականին Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը նիզամին ստիպեց, որ ստորագրի «սուբսիդային համաձայնագիր»[9][10], որով Հայդարաբադի իշխանությունը զրկվում էր արտաքին քաղաքականություն վարելու և ինքնապաշտպանության հնարավորությունից։ Բրիտանական իշխանության տակ գտնվելու ընթացքում Հայդարաբադը և Բերարը մի քանի վարչա-տարածքային փոփոխությունների են ենթարկվել։
1857 թվականի սիպայների ապստամբության ժամանակ Հայդարաբադը ապստամբներին չաջակցեց։ Այդ պատճառով քաղաքի իշխանությունը Բրիտանիայի կողմից ստացավ «հավատարիմ դաշնակից» պաշտոնական կարգավիճակ։
1947 թվականի օգոստոսի 15 -ին Բրիտանական պառլամենտն ընդունեց Հնդկաստանի անկախության և Բրիտանական Հնդկաստանը Հնդկական Միության (Union of India) և Պակիստանի դոմինիոնի բաժանելու մասին ակտ։ 1948 թվականին Հայդարաբադի իշխանությունը մտավ Հնդկական Միության կազմի մեջ։ 1950 թվականի հունվարի 26-ին առաջին սահմանադրության ընդունումով Հնդկական միությունը դարձավ Հնդկաստանի Հանրապետություն։
1956 թվականին Հնդկաստանն իրականացրել է իր ժամանակակից պատմության խոշորագույն ռեֆորմը` Նահանգների վերակազմավորման ակտը, որով գործնականում լիովին փոխվել է վարչա-տարածքային բաժանումը[11]։ Նահանգների վերակազմավորման հանձնաժողովի խորհրդով Հայդարաբադ նահանգը պետք է պահպանվեր որպես վարչական միավոր։ Սակայն նոյեմբերի 1-ին փոխվստահության համաձայնության արդյունքում Անդհրա նահանգը միացվեց թելուգախոս Հայդարաբադ նահանգի հետ և ձևավորվեց Անդհրա Պրադեշ նահանգը։ Նոր նահանգի մայրաքաղաքը դարձավ Հայդարաբադ քաղաքը։ Մարաթհալեզու հատվածը միացվեց Բոմբեյի նահանգին, կաննադախոս հատվածը` Մայսուր նահանգին[12]։
Անդհրա-Պրադեշ նահանգի վերակազմավորման մասին ակտ, 2014
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարի 14-ին Հնդկաստանի խորհրդարանը հաստատեց Անդհրա-Պրադեշ նահանգից 10 օկրուգներ առանձնացնելու և նոր նահանգ ստեղծելու օրինագիծը[13]։ Օրինագիծը բուռն քննարկումների առարկա էր դարձել։ Խորհրդարանի երեք ընդդիմադիր անդամներ բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխվեցին[14]։ Ի նշան օրինագծի դեմ բողոքի` 2014 թվականի փետրվարի 19-ին հրաժարական տվեց Անդրհրա Պրադեշ նահանգի վարչապետ Կիրան Կումար Ռեդին (Nallari Kiran Kumar Reddy)[15]։ 2014 թվականի հունիսի 2-ին Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուխերջիի հաստատումից հետո օրենքն ուժի մեջ մտավ. Թելանգանա նահանգը դարձավ Հնդկաստանի 29-րդ նահանգը, Հայդարաբադ մայրաքաղաքով[16]։
Ներկայումս Հայդարաբադը հանդիսանում է Հնդկաստանի երկու նահանգների` Անդհրա Պրադեշ և Թելանգանա մայրաքաղաք[17]։
Նահանգի բաժանման ընդդիմադիրները դժգոհում են, քանի որ Հայդարբադը, որտեղ տեղակայված են խոշոր տեխնոլոգիական և դեղագործական գլխամասային ընկերությունները, առնվազն 10 տարի լինելու է Անդհրա Պրադեշի և Թելանգանայի մայրաքաղաքը միաժամանակ։ Նրանք կարծում են, որ երկու նահանգների բաժանման հետևանքով այդ տարածքում բնակվող թելուգախոս ժողովուրդը կպառակտվի[7]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադի 650 կմ ² կազմող Մեծ մունիցիպալ կորպորացիայի բնակչությունը կազմում է 6.809.970 մարդ, դարձնելով այն մեծությամբ չորրորդը Հնդկաստանում[18]։ Քաղաքային ագլոմերացիայի ողջ բնակչությունը կազմում է 7,749,334 մարդ։ Քաղաքի բնակչությունը, ըստ 2001 թվականի մարդահամարի կազմել է 3.637.483 մարդ։ Քաղաքի գենդերային կազմը ըստ 2011 թվականի տվյալների կազմում է 945 կին և 1000 տղամարդ[19]։ Բնակչության զգալի մասն ապրում է ետնախորշերում։
Գրագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադում գիտության մակարդակը կազմում է բնակչության 82,96% (85.96% տղամարդիկ և 74.04% կանայք)։ Ետնախորշերի բնակչության գրագիտության մակարդակը, հավանաբար, շատ ավելի ցածր է։ Մեծ Հայդերաբադի բնակչության խտությունը կազմում է շուրջ 21 048 մարդ/կմ²[20]։
Կրոնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակիչների կրոնական կազմը բազմազան է.
- 50% - Մուսուլմաններ
- 44% - հնդիկներ
- 2.4% - ջայնիստներ
- 2% - բուդդիստներ
- 1% - քրիստոնյաներ։
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադում ամենատարածված լեզուներն են թելուգուն, ուրդուն և անգլերենը։ Բնակչության մի մասը խոսում է նաև հինդի, բենգալերեն, թամիլերեն, մարաթհի և այլ լեզուներով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադին բնորոշ է սավաննաների արևադարձային կլիման։ Տեղումների մեծ մասը լինում է անձրևոտ սեզոնի ընթացքում` հունիսից - սեպտեմբեր։ Իսկ Հայդարաբադի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1966 թվականի հունիսի 2-ին և կազմել է 45.5 °C։ Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1946 թվականի հունվարի 8-ին և կազմել է 8 °C։ 24 ժամերի ընթացքում տեղումների ամենաբարձր մակարդակն արձանագրվել 2000 թվականի օգոստոսի 24-ին և կազմել է 241.5 մմ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադը Հնդկաստանի արդյունաբերության և առևտրի կարևորագույն կենտրոններից մեկն է։ Զարգացած են թեթև (տեքստիլ և կաշվե), սննդի, ապակու, թղթի, ծխախոտի, և դեղագործական արդյունաբերությունը, մեքենաշինությունը (հիմնականում երկաթուղային, ինչպես նաև հաստոցաշինությունը և ծանր էլեկտրական սարքավորումների արտադրությունը)։ Զարգացած են արհեստները, ձեռքի աշխատանքը (գեղարվեստական ապրանքների, կենցաղային իրերի պատրաստումը)։ Հայդարաբադը համակարգչային արդյունաբերության կենտրոն է և մրցակցում է Բանդալորի հետ բարձր տեխնոլոգիաների մայրաքաղաք տիտղոսի համար։ Հայդարաբադը նաև Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի գիտահետազոտական և նախագծային կազմակերպությունների կենտրոններից մեկն է։
Քաղաքում տեղակայված են Հանքարդյունաբերության զարգացման ազգային ընկերությունը, Հայդարաբադի պետական բանկը և Կյանքի գարուն հիվանդանոցներ ընկերությունը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադի Ռաջիվ Գանդիի անվան միջազգային օդանավակայանը քաղաքի կենտրոնից 22 կմ հեռավորության վրա է գտնվում, Շամշաբադ արվարձանում։ Սա Հնդկաստանի վեց օդանավակայաններից ամենածանրաբեռնված և ամենաերկար թռիչքուղի ունեցող օդանավակայանն է[21]։
Հայդարաբադի օդանավակայանը 2010 թվականին Skytrax մասնավոր խորհրդատվական ընկերության կողմից ճանաչվել է սպասարկման որակով աշխարհում լավագույններից հինգերորդը` Սեուլի (Հարավային Կորեա), Սինգապուրի, Հոնկոնգի և Պեկինի օդանավակայաններից հետո[22][23]։ Օդանավակայանն իրականացնում է չվերթներ դեպի Բանդալոր, Չեննայ, Դելի, Ահմադաբադ, Մումբայ, Պունա, Դուբայ, Աբու Դաբի, Կալկաթա, Ջայպուր, Լաքհնաու, Կոչի, Մասկատ, Սինգապուր, Վարանասի, Բանգկոկ և այլ քաղաքներ։ Օդանավակայանը քաղաքի հետ կապվում է երեք գլխավոր ուղղություններով։
1870 թվականին Հայդարաբադն առաջին անգամ միացել է Հնդկաստանի երկաթուղային ցանցին[24]։ Հայդարաբադի երկաթուղային խոշորագույն կայարանը կոչվում է Սեկունդարաբադ։ Այստեղ գտնվում է Հնդկական երկաթգծերի հարավ-կենտրոնական գոտու գլխամասային գրասենյակը։ Քաղաքի սահմաններում գործող այլ խոշոր կայարաններից են Հայդարաբադ-Դեկանը, Կաչիգուդան և Բեգումետը[25]։
Քաղաքում կառուցվում է մետրոպոլիտեն, որի առաջին փուլը պլանավորվում է բացել 2017 թվականին։ Այն լինելու է երեք ուղղություններով և 71 կմ երկարությամբ։
Հայդարաբադով անցնում են ազգային ավտոմայրուղիները` NH-7, NH-9 և NH-202։ Քաղաքում գործող հասարակական տրանսպորտից ամենատարածվածը ավտոբուսն է, որի միջոցով իրար են կապվում Հայդարաբադի առանձին հատվածները։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոինդուստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի երեք խոշոր կինոարդյունաբերողներից մեկը գտնվում է Հայդարաբադում` Թոլլիվուդ (թելուգու լեզվով կինեմատոգրաֆ)[26][27]։ Քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թելուգու կինեմատոգրաֆի Ռամոջի խոշորագույն կինոստուդիան, որը գինեսի ռեկորդների գրքի մեջ գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ կինոստուդիա[28]։ Ամեն տարի Ռամոջի են այցելում միլիոնից ավելի զբոսաշջիկ[29]։
Հայդարաբադում է գտնվում աշխարհի ամենամեծ IMAX 3D էկրանով կինոթատրոնը[30]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադ քաղաքը հայտնի է.
- Մեքքա Մասջիդ մեծ մզկիթով (XVIII դար), որը կառուցվել է Մեքքայի հայտնի մզկիթի նմանությամբ
- Չարմինար դարպասներով («չորս մինարեթներ»), որոնք երբեմն անվանում են Արևելքի հաղթակամարներ,
- համալսարանական շենքերով (1918-1960-ական թվականներ), որոնց թվում են Հնդկական ենթամայրցամաքի ամենախոշոր և ամենահին բուհը` Օսմանյան համալսարանի շենքը (1918) և Հումանիտար գիտությունների քոլեջի խոշորագույն շենքը, որոնք կառուցվել են հնդսարացինոսյան ճարտարապետական ոճով
- թատրոնով (կառուվել է 1962 թվականին)
- Չոումահալա և Ֆալակնումա պալատներով (թելուգու` Պհալակունումա)։
- Հայդարաբադ քաղաքի սահմանին գտնվող Գոլկոնդա ամրոցով (XVII-XVIII դարեր), որը մի քանի դամբարաններ ունի։
Գոլկոնդի ֆորտը, որը գտնվում է բարձր բլրի գագաթին, հայտնի է ջրամղման յուրահատուկ համակարգով և լուսային շոուով, որը տեղի է ունենում ամեն երեկո (անգլերեն մեկնաբանություններով)։ Ֆորտից ոչ հեռու գտնվում են Կուտբշահ դինաստիայի (Քութբ շահեր) սուլթանների դամբարանները, ովքեր իշխել են Գոլկոնդում գրեթե 170 տարի շարունակ։ Սա բավականին բարդ շենքային համալիր է` կլոր գմբեթներով և նուրբ ճարտարապետությամբ։ Ճակատագրի հեգնանքով, դամբարաններից ամենահամեստը պատկանում է դինաստիայի հիմնադրին` Սուլթան Կուտուբ ուլ Մուլքին, ով ինքն է նախագծել և կառուցել այն իր համար իր կենդանության օրոք։ Համալիրի յուրահատկությունը նրանում է, որ այնտեղ համադրված են հնդկական, պարսկական, պատանական[31] ձևերը հնդպարսկական ճարտարապետական ոճերի հետ[32]։
Հայդարաբադի հիմնական տեսարժանությունների թվին են պատկանում նաև.
- Օրենսդիր ժողովի շենքը. քաղաքի ամենամեծ և տպավորիչ շինություններից է, որն իրենից ներկայացնում է երկու ճարտարապետական ոճերի` պարսկական և ռաջաստանյան ոճերի միաձուլում[33]
- Բիրլի գիտական կենտրոնը. Հնդկաստանի ամենահեղինակավոր հաստատություններից մեկը, որն իրենում ներառում է Բիրլի պլանետարիումը, գիտության թանգարանը, դինոզավրիումը[34]
- HITEC City. բազմաթիվ բարձր տեխնոլոգիական IT և ITES ընկերությունների տեղակայման վայրը[35]։ Հայդարաբադը մրցակցության մեջ է Բանդալորի հետ հնդկական սիլիկոնային հովիտ կոչվելու իրավունքի համար[27]
- Սուրբ Գևորգ եկեղեցին. քաղաքի քրիստոնեական հնագույն տաճարը
- Բիրլա Մանդիր. հնդկական տաճար, որը նվիրված է Վենկատեշվարա աստծուն և կառուցվել է 1976 թվականին։ Սակայն առավել հաճախվող վայրերից է և այն օրական ունենում է 8-10 հազար այցելու։
Ազգային պարկեր և թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադի թանգարաններից են.
- Սալար Ջունգի թանգարանը. թանգարանի հավաքածուն հիմնականում հովանավոր Յուսուֆ Ալի Խանն է ժողովել, ով առավելապես հայտնի է Սալար Ջունգ III (անգլ.՝ Salar Jung III (1889-1949))։ 1968 թվականին թանգարանն հայտարարվել է «ազգային նշանակության հաստատություն»[36]։ Մեծ գրադարանը թանգարանի անբաժան բաղկացուցիչ մասն է, որը պարունակում է 8000 ձեռագիր և 60 000 տպագիր գրքեր ուրդու, արաբերեն, պարսկերեն, սանսկրիտ, թելուգու, հինդի, անգլերեն և ուրիշ լեզուներով և ամենաբազմազան թեմաներով[37]։ Թանգարանի ներառում է հարավհնդկական բրոնզե, հնդկական քանդակագործության և մանածագործական, հնդկական մանրանկարների, փղոսկրյա իրերի, զենքի հավաքածուներ։ Թանգարանն ունի եգիպտական, սիրիական, չինական և ճապոնական արվեստի պատկերասրահներ, գեղանկարչության, ապակու և կահույքի եվրոպական հավաքածուններ։ Թանգարանը նաև հայտնի է պարսկական գորգերի իր հարուստ հավաքածուով, որտեղ ներկայացված են Իրանի գրեթե բոլոր հայտնի նախշերը[38]։
- Հնագիտական թանգարան (շենքը կառուցվել է հնդսարացինյան ոճով)։ Թանգարանում ներկայացված են բուդդայական շրջանի քանդակների հավաքածուներ, Չալուկյա և Վիջայանագար դինաստիաների ժամանակաշրջանի քանդակներ, ինչպես նաև եգիպտական մումիաներ, որոնք նվիրել են Հայդարաբադի յոթերորդ նիզամ Ասման Ալի Խանին[39].
Քաղաքն ունի մեծաքանակ պարկեր.
- Կենդանաբանական զբոսայգի (Ներուի կենդանաբանական զբոսայգի), որը Հնդկաստանում ամենամեծն է և Հարավային Ասիայում ամենամեծերից մեկն է[27][40]
- Մահավիր Հարինա Վանաստխալիի Ազգային պարկ, որը գտնվում է Հադարաբադից 15 կմ հեռավորության վրա։ Արգելոցը տեղակայված է 3,5 կազար ակր հողատարածի վրա, որտեղ հանգիստ շրջում են հազարավոր սև պտավոր եղնիկներ և այծքաղներ
- Բուսաբանական այգի, որտեղ կան դեղագործական և դեկորատիվ բույսերի, արժեքավոր ծառատեսակների և պտղատու ծառերի ավելի քան 600 տեսակներ[41]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադում գործում են 11 համալսարաններ, որոնցից 3-ը կենտրոնական համալսարաններ են, 2-ը "Deemed University" դասի համալսարաններ (Հնդկաստանում այդպես են անվանում այն համալսարանը, որը չունի իրեն առնթեր քոլեջներ և այլ ենթադաս կրթական հաստատություններ, ինչպես նաև օժտված չէ իր շրջանավարտներին սեփական կրթական աստիճաններ հատկացնելու իրավասություններով) և 6-ը նահանգային համալսարաններ[27]։
Առաջատար համալսարան է համարվում Օսմանյան համալսարան, որը դասվում է Հնդկաստանի բարձրագույն ուսումնական հնագույն յոթ հաստատությունների թվին և իր մեջներառում է 10 ֆակուլտետներ, 52 ամբիոններ և 500 քոլեջներ և կամպուսներ։ Այստեղ հասանելի են բոլոր տեսակի և մակարդակի կրթական աստիճանները` մասնագետի դիպշոմից մինչև հետդոկտորանտուրա[27][42]։
Հայդարաբադն ունի նաև 26 խոշոր ինստիտուտներ։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդարաբադում ծնված հայտնի մարդկանցից են.
- Շոբհա Նագի Ռեդդի (1968-2014) - հնդիկ կին քաղաքական գործիչ
- Սաթյա Նադելլա (ծնված 1967 փետրվարի 9-ին) - Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն 2014 թվականի փետրվարի 4-ից
- Միր Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ը (1886-1967), Հայդարաբադի վերջին Նիզամ, ըստ Ֆորբս ամսագրի 2008 թվականի հարուստների ցանկի` հինգերորդ ամենահարուստ մարդն է մարդկության պատմության մեջ իր US $ 210.8 մլրդ կարողությամբ[43][44]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ telangana-history-formation-of-hyderabad-state-1948-1956
- ↑ About Hyderabad
- ↑ Urdu is second official language now — The Hindu.
- ↑ http://www.demographia.com/db-worldua.pdf
- ↑ Time Zone in Hyderabad, Telangana, India
- ↑ 6,0 6,1 6,2 https://groww.in/rto/telangana/hyderabad
- ↑ 7,0 7,1 «В Индии появился новый штат, ставший по счету 29-м». Лента новостей (Москва). 02.06.2014.
- ↑ Telugu Literature and Culture of Qutub Shahi Dynasty. (Golconda)
- ↑ George Bruce Malleson: An Historical Sketch of the Native States of India in Subsidiary Alliance with the British Government, Longmans, Green, and co., 1875, ISBN 1-4021-8451-4
- ↑ Edward Ingram: Empire-Building and Empire-Builders: twelve studies, Routledge, 1995, ISBN 0-7146-4612-1
- ↑ STATES REORGANISATION ACT 1956. Նահանգների վերակազմավորման ակտի տեքստը (անգլ.)
- ↑ «Հայդարաբադի պաշտոնական կայք».
- ↑ «Telangana bill passed by upper house». Times of India. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Former Andhra CM Kiran Kumar Reddy floats Jai Samaikyandhra Party.
- ↑ «"Kiran Kumar Reddy resigns as Andhra CM and quits Congress Party"». IANS. news.biharprabha.com կայքում.
- ↑ «The Gazette of India : The Andhra Pradesh Reorganization Act, 2014 Sub-section» (PDF). 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Telangana is India’s 29th state as Rajya Sabha passes Bill amidst chaos
- ↑ «Cities having population 1 lakh and above» (PDF). censusindia. The Registrar General & Census Commissioner, India. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Hyderabad (Greater Hyderabad) City». Government of India. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Demography, Economy and Land Use Pattern» (PDF). Jawaharlal Nehru National Urban Renewal Mission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Delhi's new airstrip, touted India's longest, is just seventh». Thaindian News. 2008 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Hyderabad airport adjudged amongst top five in world». The Hindu. 2010 թ․ փետրվարի 17. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Skytrax Պաշտոնական կայք
- ↑ «HH the Nizam's Railway, Poosapally gorge». The British Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «History». src.indianrailways.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Hyderabad Film Industry (Tollywood)». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 «About Hyderabad». Bharat.
- ↑ «Largest film studio». Official Site of Guinness World Records.
- ↑ Gautam, Manish (2011 թ․ ապրիլի 26). «Ramoji film city». SlideShare.
- ↑ «10 of the world's most enjoyable movie theaters». CNN Travel. 2013 թ․ ապրիլի 21.
- ↑ Պատհաններ կամ պատաններ - փուշտունների հնդարիական անվանումը
- ↑ «Qutub Shahi Tombs». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ «Legislative Assembly». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ «Birla Planetarium». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ «HITEC City». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ «SJM to dig out artifacts' facts from state archives, at last». The Times of India (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Library». Official cite of Salarjung Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Galleries». Official cite of Salarjung Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «AP State Museum». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ Jump up ^ "Is Hyderabad zoo being shifted?". The Times of India. 4 December 2010. indiatimes.com. կայքում (անգլ.)
- ↑ «Botanical Garden». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ «Osmania University». Hyderabad, Andhra Pradesh, India.
- ↑ Rajesh Koul, Uttara, Dhaka (2010). «Richest Indian in history!».
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Top 10: Richest Men (of All Time)». inStash. 2010 օգոստոսի 31.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայդարաբադի տեսարժան վայրեր (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդարաբադ (քաղաք, Հնդկաստան)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 155)։ |