Համաշխարհային սերմնապահեստարան
Համաշխարհային սերմնապահեստարան կամ Սվալբարդ համաշխարհային սերմնապահեստարան (նորվ.՝ globalt sikkerhetshvelv for frø på Svalbard) Շպիցբերգեն կղզում գտնվող թունել-պահեստարան, որտեղ ապահով պահվում են հիմնական գյուղատնտեսական կուլտուրաների սերմերի օրինակները։ Սերմապահեստարանի բացումը տեղի է ունեցել 2008 թվականին։ Ներկայումս այնտեղ պահվում է ավելի քան 770.000 հատուկ տեսակ սերմեր[1]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային գենային բանկը՝ տնկանյութի սերմնապահեստարանի կառուցումը սկսել է 2006 թվականի հունիսի 19-ին ՄԱԿ-ի հովանու ներքո։ Նպատակն է աշխարհում հայտնի բոլոր գյուղատնտեսական կուլտուրաների սերմերի պահպանումը։ Նախագիծը իրականացվում է Նորվեգիայի միջոցներով։ Ծախսվել է 9 մլն ԱՄՆ դոլար[2]։ Յուրաքանչյուր երկիր ստացել է իր մեկուսամասը։ Այս պահեստարանի նպատակն է, մեծագույն աղետից հետո, երբ բուսականությունը կվերանա, հնարավոր է երկրագնդի ցանկացած կետում նոր բուսականություն աճեցնել։ Պահոցի տարածքը կարող է ապահովել 4,5 մլն տեսակ սերմի պահպանումը։
Այսօր աշխարհում կա ավելի քան 1400 սերմնապահեստարան, սակայն դրանց գերակշիռ մասը տեղակայված են քաղաքականապես անկայուն տարածաշրջաններում, իսկ Շպիցբերգենը ընտրվել է հավերժական սառածության և կղզեխմբի փոքր տեկտոնական ակտիվության պատճառով[1]։
Կառույցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերմնապահեստարանը կառուցված է լեռան մեջ 120 մետր խորությամբ, ծովի մակարդակից 130 մետր բարձրության վրա Լոնգյիր ավանում։ Պահոցը ունի պայթյունակայուն դռներ և շլյուզային խցեր։ Սառեցման համակարգը, որն աշխատում է տեղական հումքով՝ ածուխով ապահովում է սերմերի պահպանումը; Նպաստում է նաև հավերժական սառածությունը, եթե հովացման համակարգը շարքից դուրս գա, ապա միայն մի քանի շաբաթ հետո ջերմաստիճանը չի գերազանցի -3 °C աստիճանը։ Սերմերը փակ ծրարներում են, որոնք իրենց հերթին չորստակ պլաստիկով են փաթեթավորված, որոնք էլ մետաղական դարակներում գտնվող արկղերում են։ Ցածր ջերմաստիճանը (−18 °C) ր թթվածնի սահմանափակ մուտքը ապահովում են նյութափոխանակության ցածր ակտիվություն և դանդաղեցնում են սերմերի ծերացումը[3]։ Անվտանգությունն էլ ապահովված է տեսախցիկների հատուկ համակարգի միջոցով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սերմերը արկղերի մեջ
-
պահոցի մուտքի տոնական լուսավորությունը բացման օրը
-
Պահեստի մանրակերտը
-
պահեստի դարակները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Սվալբարդ՝ համաշխարհային սերմնապահեստարան(չաշխատող հղում)
- ↑ В Норвегии создают «Ноев ковчег» для семян (ռուս.)
- ↑ Всемирное хранилище семян. Короткие заметки Արխիվացված 2012-11-08 Wayback Machine (ռուս.)