Համայնքի ներգրավվածություն
Համայնքի ներգրավվածություն, այն կազմակերպված միջոցառումներն ու ջանքերը, որոնք ուղղված են համայնքի կարիքները բավարարելուն և կյանքի որակի բարելավմանը։
Բնորոշ հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամավորությունը, որը մարդասիրական ՀԿ-ների կամ կրոնական խմբերի նախագծերին անձնական ժամանակ տրամադրելն է, համայնքի ներգրավվածության ձև է[1]։ Այդպիսի ներգրավվածությունն ընդհանուր առմամբ պայմանավորված է սոցիալական արդարության արժեքներով և իդեալներով[2]։ Համայնքի ներգրավվածություն կարող է համարվել կամավորությունը սննդի բանկերում, անօթևանների ապաստարաններում, մասնակցությունն անհետաձգելի օգնության ծրագրերին, թաղամասերի մաքրման ծրագրերին և այլն[3][4][5]։
Այն նաև սահմանվում է որպես «հարաբերությունների դինամիկ գործընթաց, որը հեշտացնում է հաղորդակցությունը, փոխազդեցությունը, ներգրավվածությունը և փոխանակումը կազմակերպության ու համայնքի միջև՝ մի շարք սոցիալական և կազմակերպչական արդյունքների հասնելու համար»[6]։ Որպես հայեցակարգ՝ ներգրավվածությունն իր մեջ ներառում է կապի, փոխազդեցության, մասնակցության և ներգրավվածության հատկանիշներ, որոնք նախատեսված են անհատական, կազմակերպչական կամ սոցիալական մակարդակներում արդյունքներ գրանցելու համար[7]։ Ընթացիկ հետազոտություններն ընդունում են ներգրավվածության սոցիալական բնույթը։ Համայնքի ներգրավվածությունը ծառայում է որպես համայնքների և կազմակերպությունների միջև հարաբերությունների ամրապնդման համապարփակ մոտեցում։ Այն բնութագրվում է էթիկական, ռեֆլեկտիվ գործելակերպով և սոցիալական պատասխանատվությամբ ու նպատակ ունի ոչ միայն ավելի խորը պատկերացում կազմել համայնքի կարիքների, տեսակետների և ակնկալիքների մասին, այլև ակտիվորեն արձագանքել դրանց[8][9]։ Որպեսզի գիտական հետազոտություններն ազդեցություն ունենան, անհրաժեշտ է համայնքի անդամների ներգրավվածությունը՝ հատկապես այնպիսի հետազոտություններում, որոնք վերաբերում են բնակչության առողջությանն ու բարեկեցությանը[10][11]։ Հրամայական է, որ հետազոտողները կիրառեն համայնքի կողմից ընդունված մոտեցումներ, որտեղ համայնքի անդամները[12], կազմակերպությունները և հետազոտողները միասին կաշխատեն՝ խնդիրները վեր հանելու, համատեղ լուծումներ գտնելու և քաղաքականության մեջ փոփոխություններ առաջարկելու համար[13]։
Համայնքի ներգրավվածությունը երկխոսության վրա հիմնված համայնքակենտրոն դիրքորոշում է[14]։ Համայնքի ներգրավվածությունը համայնքի անդամներին հնարավորություն է տալիս ավելի համատեքստային ընկալել տարբեր իրավիճակներն ու խնդրո առարկաները, ինչպես նաև նպաստում է համայնքի անդամների միջև հարաբերությունների ամրապնդմանը[15][16]։ Համայնքի ներգրավվածության վերջնարդյունքը սոցիալական կապիտալն է և ավելի ամուր հարաբերությունները[17]։ Մինչ համայնքի կազմակերպումը զրոյից համայնքի ստեղծման գործընթացն է, համայնքի ներգրավվածությունը հիմնականում կենտրոնացած է փոփոխությունների գործընթացներին համայնքին ակտիվորեն ներգրավելու վրա՝ հատկապես, երբ առաջընթացը կանգ է առել կամ լճացել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Marie Weil, Michael S. Reisch, Mary L. Ohmer, The Handbook of Community Practice, SAGE Publications, USA, 2012, p. 169
- ↑ Nichole Georgeou, Neoliberalism, Development, and Aid Volunteering, Routledge, Abingdon-on-Thames, 2012, p. 103-105
- ↑ Cathryn Crosby, Frederick Brockmeier, Student Experiences and Educational Outcomes in Community Engagement for the 21st Century, IGI Global, USA, 2016, p. 45
- ↑ Paul A. Gaist, Igniting the Power of Community: The Role of CBOs and NGOs in Global Public Health, Springer, USA, 2009, p. 239
- ↑ Yves Beigbeder, The Role and Statuts of International Humanitarian Volunteers and Organizations: The Right and Duty to Humanitarian Assistance, Martinus Nijhoff Publishers, Belgium, 1991, p. 83
- ↑ Johnston, K. A. (2018). Toward a theory of social engagement. In K. A. Johnston & M. Taylor (Eds.), The Handbook of Communication Engagement (pp. 19-32). Hoboken, NJ: Wiley.
- ↑ Johnston, Kim A. (2010 թ․ մարտի 17). «Community Engagement: Exploring a Relational Approach to Consultation and Collaborative Practice in Australia» (PDF). Journal of Promotion Management (անգլերեն). 16 (1–2): 217–234. doi:10.1080/10496490903578550. ISSN 1049-6491. S2CID 167693206.
- ↑ Johnston, K. A. (2018). Engagement. In R. L. Heath (Ed.), Encyclopedia of Strategic Communication: Wiley
- ↑ Dada, Sara; McKay, Gillian; Mateus, Ana; Lees, Shelley (2019 թ․ դեկտեմբերի 11). «Lessons learned from engaging communities for Ebola vaccine trials in Sierra Leone: reciprocity, relatability, relationships and respect (the four R's)». BMC Public Health. 19 (1): 1665. doi:10.1186/s12889-019-7978-4. ISSN 1471-2458. PMC 6907283. PMID 31829223.
- ↑ Turin, Tanvir Chowdhury; Chowdhury, Nashit; Haque, Sarika; Rumana, Nahid; Rahman, Nafiza; Lasker, Mohammad A A (2021 թ․ օգոստոս). «Meaningful and deep community engagement efforts for pragmatic research and beyond: engaging with an immigrant/racialised community on equitable access to care». BMJ Global Health (անգլերեն). 6 (8): e006370. doi:10.1136/bmjgh-2021-006370. ISSN 2059-7908. PMC 8383879. PMID 34426405.
- ↑ Dada, Sara; Cocoman, Olive; Portela, Anayda; Brún, Aoife De; Bhattacharyya, Sanghita; Tunçalp, Özge; Jackson, Debra; Gilmore, Brynne (2023 թ․ փետրվարի 1). «What's in a name? Unpacking 'Community Blank' terminology in reproductive, maternal, newborn and child health: a scoping review». BMJ Global Health (անգլերեն). 8 (2): e009423. doi:10.1136/bmjgh-2022-009423. ISSN 2059-7908. PMC 9906186. PMID 36750272.
- ↑ Turin, Tanvir Chowdhury; Chowdhury, Nashit; Haque, Sarika; Rumana, Nahid; Rahman, Nafiza; Lasker, Mohammad A A (2021 թ․ դեկտեմբեր). «Involving im/migrant community members for knowledge co-creation: the greater the desired involvement, the greater the need for capacity building». BMJ Global Health (անգլերեն). 6 (12): e007602. doi:10.1136/bmjgh-2021-007602. ISSN 2059-7908. PMC 8718487. PMID 34969687.
- ↑ Turin, Tanvir Chowdhury; Chowdhury, Nashit; Rumana, Nahid; Lasker, Mohammad A. A.; Qasqas, Mahdi (2022 թ․ մարտ). «Partnering with organisations beyond academia through strategic collaboration for research and mobilisation in immigrant/ethnic-minority communities». BMJ Global Health. 7 (3): e008201. doi:10.1136/bmjgh-2021-008201. ISSN 2059-7908. PMC 8948381. PMID 35332054.
- ↑ Taylor, Maureen; Kent, Michael L. (2014 թ․ հոկտեմբերի 20). «Dialogic Engagement: Clarifying Foundational Concepts». Journal of Public Relations Research (անգլերեն). 26 (5): 384–398. doi:10.1080/1062726x.2014.956106. ISSN 1062-726X. S2CID 143995731.
- ↑ Johnston, K. A., & Lane, A. (2018). Building relational capital: The contribution of episodic and relational community engagement. Public Relation Review. doi:https://doi.org/10.1016/j.pubrev.2018.10.006
- ↑ Dada, Sara; De Brún, Aoife; Banda, Esther Namwaba; Bhattacharya, Sanghita; Mutunga, Zaccheous; Gilmore, Brynne (2022 թ․ սեպտեմբերի 12). «A realist review protocol on communications for community engagement in maternal and newborn health programmes in low- and middle-income countries». Systematic Reviews. 11 (1): 201. doi:10.1186/s13643-022-02061-9. ISSN 2046-4053. PMC 9465973. PMID 36096841.
- ↑ Johnston, K. A., & Lane, A. (2018). Building relational capital: The contribution of episodic and relational community engagement. Public Relation Review. doi:https://doi.org/10.1016/j.pubrev.2018.10.006