Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցացման մասին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցացման մասին, համաձայնագիր Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ չհանդիսացող պետության միջև, որըով ձևավորվում են շրջանակներ կողմերի միջև համագործակցության համար։ Համագործակցության ոլորտները սովորաբար շոշափում են քաղաքական, առևտրային, սոցիալական, մշակութային կապերի զարգացումը և անվտանգության ամրապնդումը։ Նման համաձայնագրի համար անհրաժեշտ իրավական հիմքը ստեղծվել է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 217-րդ հոդվածով։
Ասոցացման մասին համաձայնագրի հնարավորությունը ընդգրկված էր Հռոմի պայմանագրում և Եվրոպական տնտեսական համայնքում որպես Մեծ Բրիտանիայի հետ Համայնքի հետագա համագործակցության ապահովման միջոց։ Եվրոպական տնտեսական համայնքի հետ ասոցացման համաձայնագիր կնքած առաջին պետություններն էին Հունաստանը և Թուրքիան 1960 թ.։
Եվրոպական միությունը սովորաբար կնքում է ասոցացման մասին համաձայնագրեր՝ քաղաքական, տնտեսական, առևտրային կամ դատական բարեփոխումների իրականացման պարտավորություն ստանձնելու դիմաց։ Դրանց դիմաց ասոցացված պետությունը կարող է ստանալ Եվրոպական միության որոշ կամ բոլոր շուկաներ, գյուղատնտեսական մթերքների շուկա առանց մաքսատուրքերի մուտք գործելու հնարավորություն և այլն, ինչպես նաև ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն։ Ասոցացման մասին համաձայնագիրը կարող է ներառել Եվրոպական միության և երրորդ երկրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Ասոցացման մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Եվրոպական միության անդամ բոլոր պետությունների կողմից։
Նորագույն պատմության մեջ նման համաձայնագրեր ստորագրվել են Եվրոպական միության երկու քաղաքականությունների շրջանակներում։ Դրանք են Կայունացման և ասոցացման գործընթացը և Եվրոպական հարևանության քաղաքականությունը։ Բալկանյան թերակղզու պետությունները մասնակցում են դրանցից առաջինին։ Երկրորդը տարածվում է Եվրոպական միության հարևան միջերկրածովյան պետությունների և Արևելյան Եվրոպայի (այդ թվում՝ Անդրկովկասի) պետությունների վրա, բացառությամբ Ռուսաստանի, որը պնդում է Ռուսաստանի և Եվրոպական միության համագործակցության ստեղծման վրա։ Սովորաբար ասոցացման մասին համաձայնագիր ստորագրած պետությունների հետ համագործակցությունը պակաս խորն է, քան Եվրոպական միության լիիրավ անդամների հետ։
Եվրոպական հարևանության քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական հարևանության քաղաքականությունը ներառում է համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ալժիրը, Բելառուսը, Եգիպտոսը, Թունիսը, Իսրայելը, Լիբանանը, Լիբիան, Հայաստանը, Հորդանանը, Մարոկկոն, Մոլդովան, Պաղեստինի Ինքնավարությունը, Ռուսաստանը (4 ընդհանուր տարածքների մասին պայմանագրի միջոցով), Սիրիան, Վրաստանը և Ուկրաինան։
Համաձայնագրեր Եվրոպական միության հետ ազատ առևտրի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբանիա — կայունացման և ասոցացման մասին համաձայնագիր (2009)
- Ալժիր — ասոցացման մասին համաձայնագիր (2005)
- Անդորրա — Եվրոպական մաքսային միություն (1991)
- Բոսնիա և Հերցեգովինա — կայունացման և ասոցացման մասին համաձայնագիր (2015)
- Եգիպտոս — ասոցացման մասին համաձայնագիր (2004)
- Թունիս — ասոցացման մասին համաձայնագիր (1998)
- Թուրքիա — Եվրոպական միության և Թուրքիայի միջև մաքսային միության մասին համաձայնագիր (1996)
- Իսլանդիա — Եվրոպական տնտեսական գոտի (1994)
- Իսրայել — ասոցացման մասին համաձայնագիր (2000)
- Լիբանան — ասոցացման մասին համաձայնագիր (2006)
- Լիխտենշտեյն — Եվրոպական տնտեսական գոտի (1994)
- Կանադա — ասոցացման մասին համաձայնագիր (2013)
- Կոսովոյի Հանրապետություն — կայունացման և ասոցացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 2015 թ., ենթակա է վավերացման)
- Հարավային Կորեա — ազատ առևտրի մասին համաձայնագիր (2011)
- Հարավաֆրիկյան Հանրապետություն — ասոցացման մասին համաձայնագիր (2000)
- Հորդանան — ասոցացման մասին համաձայնագիր (2002)
- Մակեդոնիայի Հանրապետություն — կայունացման և ասոցացման մասին համաձայնագիր (2001)
- Մարոկկո — ասոցացման մասին համաձայնագիր (2000)
- Մոլդովա - ասոցացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 2014 թ., ենթակա է վավերացման)
- Մեքսիկա — ասոցացման մասին համաձայնագիր (2000)
- Նորվեգիա — Եվրոպական տնտեսական գոտի (1994)
- Շվեյցարիա — ազատ առևտրի մասին համաձայնագիր (1973)
- Չեռնոգորիա — կայունացման և ասոցացման մասին համաձայնագիր (2010)
- Չիլի — ասոցացման մասին համաձայնագիր (2003)
- Պաղեստինի ինքնավարություն — ասոցացման մասին ժամանակավոր համաձայնագիր (1997)
- Սան Մարինո — Եվրոպական մաքսային միություն (2002)
- Սերբիա — կայունացման և ասոցացման մասին համաձայնագիր (2011)
- Վրաստան — ասոցացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 2014 թ., ենթակա է վավերացման)
- Ուկրաինա — ասոցացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 2014 թ., ենթակա է վավերացման, ժամանակավորապես կիրառվում է 2016 թ. հունվարի 1-ից)
- Ֆարերյան կղզիներ — որպես Դանիայի ինքնավար սուբյեկտ (1997)
Ներկայումս բանակցությունների փուլում գտնվող պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոլումբիա — ասոցացման մասին համաձայնագիր
- Էկվադոր — ասոցացման մասին համաձայնագիր
- Պերու — ասոցացման մասին համաձայնագիր
- Սաուդյան Արաբիա — ազատ առևտրի մասին համաձայնագիր
- Սիրիա — ասոցացման մասին համաձայնագիր
- Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետություններ — ազատ առևտրի մասին համաձայնագիր
- ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի անդամ պետություններ — ասոցացման մասին համաձայնագիր
- Կենտրոնական Ամերիկայի ընդհանուր շուկայի մասնակից երկրներ — ասոցացման մասին համաձայնագիր