Կրծոսկրաանրակապտկաձև մկան
Կրծոսկրաանրակապտկաձև մկան | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և chiral muscle organ type? |
Ենթադաս | superficial muscle of neck?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | muscle of neck? |
Զարկերակ | occipital artery?, superior thyroid artery? և inferior thyroid artery? |
Նյարդայնացած | Anterior ramus of sixth cervical nerve?[2], spinal part of the accessory nerve?[2] և Anterior ramus of third cervical nerve?[2] |
Foundational Model of Anatomy | 13407 |
Terminologia Anatomica 98 | A04.2.01.008 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3] |
Sternocleidomastoid muscles Վիքիպահեստում |
Կրծոսկրաանրակապտկաձև մկան, պարանոցի ամենամեծ և մակերեսային մկաններից է։ Մկանի հիմնական գործառույթը գլխի և պարանոցի շարժումների իրականացումն է։ Կրծոսկրաանրակապտկաձև մկանը նյարդավորվում է հավելյալ նյարդով։
Ստուգաբանություն և տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկանը ստացել է կրծոսկրաանրակապտկաձև անունը, քանի որ սկիզբ է առնում կրծոսկրի կոթից (sterno-), անրակից (cleido-) և ունի կպման կետ ծոծրակի պտկաձև ելունի վրա[4]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծոսկրաանրակապտկաձև մկանը սկիզբ է առնում երկու տեղից՝ կրծոսկրի կոթից և անրակից[4]։ Այն ուղվում է թեքորեն, դեպի ծոծրակոսկրի պտկաձև ելուն, բարակ ջլոնի միջոցով[4][5]։ Մկանը մեջտեղում հաստ է և նեղ, բարակ և լայն ծայրերում։
Կրծոսկրային գլուխը դիմացից ջլային է, հետևից՝ մկանային և սկիզբ է առնում կրծոսկրի կոթից։
Անրակային գլուխը կազմված է ապոնևրոտիկ թելերից և սկիզբ է առնում անրակի միջին երրորդականի վերին, ֆրոնտալ մակերեսից։
Երկու գլուխները անջատ են միմյանցից սկզբնամասերում և ձևավորում են եռանկյուն, սակայն ատիճանաբար ձուլվելով պարանոցի կեսից ներքև հատվածում՝ սռաջացնում են հաստ մկան, որը միանում է պտկաձև ելունին։
Նյարդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծոսկրաանրակապտկաձև մկանը նյարդավորվում է հավելյալ նյարդով[6][7], որը նյարդավորում է միայն շարժիչ մկանաթելերի։ Պարանոցային հյուսակը ապահովում է զագցող նյարդաթելերը, ներառյալ պրոպրիոցեպցիան, C2 և C3 ճյուղերից[6]։
Ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մկանի գործառույթը գլուխը հակառակ և թեք պտտելն է և պարանոցի շարժումների կատարումը[4]։ Երբ մկանի երկու կողմերը աշխատում են միաժամանակ, այն ձգում է պարանոցը։ Մկանի միակողմանի աշխատանքի դեպքում այն թեքում է գլուխը դեպի իր կողմ, իսկ դեմքը՝ հակառակ կողմ։
Այն նաև շնչառության լրացուցիչ մկան է՝ բարձրացնում է կրծքավանդակը, սանդղաձև մկանի հետ միասին։
Կրճատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծոսկրաանրակապտկաձև մկանի կծկման և թուլացման ազդակները գալիս են գանգային 11-րդ նյարդից՝ հավելյալ նյարդից։ Հավելյալ նյարդի կորիզը գտնվում է ողնուղեղի առաջային եղջյուրում, C1-C3 սահմանում։ Հավելյալ նյարդի նյարդաթելերը ուղվում են վերև և ծոծրակային մեծ անցքով մտնում գանգ։ Ներքին քնային զարկերակը անոթավորում է կրծոսկրաանրակապտկաձև մկանը և լայնաձև մկանը։ Ազդակի հավելյալ կորիղ հասնելուց հետո այն փոխանցվում է անրակում տեղակայված մկանաթելերի շարժիչ ծայրարմատներում։ Ացետիլխոլինը ձեռբազատվում է վեզիկուլներից և սինապտիկ ճեղք անցնելով միանում է հետսինապսային ռեցեպտորներին։ Ացետիլխոլինը հանգեցնում է հանգստի պոտենցիալի բարձրացմանը -55 մՎ-իվ, այդիսով մկանում առաջացնելով գործողութան պոտենցիալ։ Մկանաթելերում կան T- խողովակներ, որոնցով տեղի է ունենում գործողության պետենցիալի տարածում։ Սարկոպլազմային ցանցից ազատվում են կալցիումի իոններ, որը հանգեցնում է տրոպոնինի և տրոպոմիոզինը շարժմանը։ Արդյունքում կրծոսկրաանրակապտկաձև մկանը կծկվում է[8]։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծոսկրաանրակապտկաձև մկանը, լայնական մկանի հետ տեղակայված է ներքին փակեղի տակ։ Այն բաժանում է պարանոցը առաջային և հետին եռանկյունների և օգնում է որոշել անատոմիական գոյացությունների տեղագրությունը, օրինակ գլխի և պարանոցի ավշային հանգույցների[9]։
Շատ կարևոր անատոմիական կառուցվածքներ են հարում կրծոսկրաանրակապտկաձև մկանին։ Դրանցից են ընդհանուր քնային զարկերակը, հավելյալ նյարդը և բազկային հյուսակը։
Կլինիկական կարևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծոսկրաանրակապտկաձև մկանի հետազոտությունը կազմում է գանգուղեղային նյարդերի հետազոտության մի մաս։ Այն կարող ենք զգալ պարանոցի յուրաքանչյուր կողմում՝ գլուխը հակառակ կողմ թեքելիս[9]։
Մկանի կրծոսկրային և անրակային գլուխներով կազմված եռանկյունը ծառայում է որպես կենտրոնական երակակային կատետրի տեղադրման կամար կողմնորոշիչ գիծ։
Մկանների կծկումը առաջացնում է մի վիճակ, որը կոչվում է տորտիկոլիս կամ ծալված պարանոց և կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Այս վիճակով մարդիկ ունեն դեպի ախտահարված կողմը թեքված գլուխ։ Բուժումը ներառում է ֆիզիոթերապիայի վարժություններ, ախտահարված կողմի մկանները ձգելու և հակառակ կողմի մկանները ուժեղացնելու համար։ Բնածին տորտիկոլիսի պատճառները անհայտ են։ Կարող է առաջանալ ծննդաբերության ժամանակ՝ վնասվածքից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ 2,0 2,1 2,2 Palastanga N., Soames R. Anatomy and Human Movement Structure and Function 6th edition — 6 — 2012. — ISBN 978-0-7020-3553-1
- ↑ http://www.bartleby.com/107/111.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Robinson, June K; Anderson, E Ratcliffe (2005-01-01), Robinson, June K; Sengelmann, Roberta D; Hanke, C William; Siegel, Daniel Mark (eds.), «1. Skin Structure and Surgical Anatomy», Surgery of the Skin, Edinburgh: Mosby, էջեր 3–23, doi:10.1016/b978-0-323-02752-6.50006-7, ISBN 978-0-323-02752-6, Վերցված է 2020-11-06-ին
- ↑ Gray, John C.; Grimsby, Ola (2012-01-01), Donatelli, Robert A. (ed.), «5. Interrelationship of the Spine, Rib Cage, and Shoulder», Physical Therapy of the Shoulder (5th ed.), Saint Louis: Churchill Livingstone, էջեր 87–130, doi:10.1016/b978-1-4377-0740-3.00005-2, ISBN 978-1-4377-0740-3, Վերցված է 2020-11-20-ին
- ↑ 6,0 6,1 Taira, Takaomi (2015-01-01), Tubbs, R. Shane; Rizk, Elias; Shoja, Mohammadali M.; Loukas, Marios (eds.), «28. Peripheral Nerve Surgical Procedures for Cervical Dystonia», Nerves and Nerve Injuries, San Diego: Academic Press, էջեր 413–430, doi:10.1016/b978-0-12-802653-3.00077-4, ISBN 978-0-12-802653-3, Վերցված է 2020-11-06-ին
- ↑ Salyer, Steven W. (2007-01-01), Salyer, Steven W. (ed.), «9. Neurological Emergencies», Essential Emergency Medicine, Philadelphia: W.B. Saunders, էջեր 418–496, doi:10.1016/b978-141602971-7.10009-1, ISBN 978-1-4160-2971-7, Վերցված է 2020-11-06-ին
- ↑ Walker HK (1990). «64 Cranial Nerve XI: The Spinal Accessory Nerve». In Walker HK, Hall WD, Hurst JW (eds.). Clinical Methods: The History, Physical, and Laboratory Examinations (3rd ed.). Butterworths. ISBN 0-409-90077-X. PMID 21250228. NBK387.
- ↑ 9,0 9,1 Fehrenbach, Margaret J.; Herring, Susan W. (2012). Illustrated Anatomy of the Head and Neck. Elsevier. էջ 87. ISBN 978-1-4377-2419-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրծոսկրաանրակապտկաձև մկան» հոդվածին։ |
|