Jump to content

Կրետեի ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրետեի ռազմագործողություն
Թվականհունիսի 1, 1941
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Վայր1941, մայիսի 20հունիսի 1 (13 օր)
Արդյունք«Աքսիսի» ուժերի հաղթանակ[1]
Հակառակորդներ
Հունաստան Հունաստանի թագավորություն
Հունաստան Հունաստանի ռազմածովային ուժեր
Դաշնակիցներ՝
Միացյալ Թագավորություն Բրիտանական կայսրություն
Ավստրալիա Ավստրալիա
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Իտալիա Իտալիա
Գերմանիա Նացիստական Գերմանիա
Հրամանատարներ
Նոր Զելանդիա Բեռնարդ ՖրեյբերգԵրրորդ Ռայխ Կուրտ Շտուդենտ
Կողմերի ուժեր
«Դաշնակից ուժեր»
  • Մեծ Բրիտանիա`
    15,000
  • Հունաստան`
    11,451
  • Ավստրալիա`
    7,100
  • Նոր Զելանդիա`
    6,700
  • Ընդհանուր՝ 40,000–61,800 (10,000 զինվոր առանց մարտունակության)
«Աքսիս առանցք»
  • Երրորդ Ռայխ՝
    14,000 պարաշյուտիստ-դեսանտավոր
  • 15 000 լեռնագնաց հեծելազորային (Ամբողջ Հունաստանում նրանց թիվը կազմում էր 29,000, սակայն կղզի կարողացան հասնել միայն 22 040-ը)
  • 280 ռմբակոծիչ ինքնաթիռ
  • 150 վայրասլաց ռմբակոծիչ
  • 180 կործանիչ
  • 500 տրանսպորտ
  • 80 սավառնակ
  • Իտալիա
  • 2,700 դեսանտավոր
  • Հունաստան
  • 500 (Ավելի քան 500 հույն խաղաղ բնակիչներ դարձել են իտալա-գերմանական բանակի անդամ)
  • Ռազմական կորուստներ
    Հունաստան և դաշնակիցներ
    • 4 123 անհայտ մահացած
    • 17,479 գերեվարված
    • 4 հածանավ և 6 էսկադրոնային ականակիր

    Վնասներ

    • 4 ականանավ
    • 2 ռազմանավ
    • 2 էսկադրոնային ականակիր
    • 1 հրետանավակ
    Առանցիկ ուժեր
  • 1500 մահացած
  • 1759 անհետ կորած
  • 2000 վիրավորված
  • 284 Լյուֆտվաֆեի վնասված կամ կործանված ինքնաթիռ
  • Վնասներ

    • 1 իտալական կործանիչ
    • 1 իտալական ականանավ
    Ընդհանուր կորուստներ

    Կրետեի ռազմագործողություն (գերմ.՝ Luftlandeschlacht um Kreta, հուն․՝ Μάχη της Κρήτης, անգլ.՝ Battle of Crete), հայտնի է նաև որպես «Մերկուրի» ռազմական օպերացիա, Հունաստանի Կրետե կղզում տեղի ունեցող ռազմական գործողությունների շղթա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

    Այն սկսվել է 1941 թվականի մայիսի 20-ին առավոտյան, այն բանից հետո, երբ Նացիստական Գերմանիայի Լյուֆտվաֆեն օդից ռազմախուժեց Կրետե կղզի։

    Հունական զորքերի հետ մեկտեղ կղզում կռվում էին նաև դաշնակիցների (Բրիտանական կայսրություն, Ավստրալիա, Նոր Զելանդիա) ուժերը, ինչպես նաև Կրետեի խաղաղ բնակչությունը։ Մարտերի առաջին օրը գերմանական զորքերը ունեցան խոշոր կորուստներ, որը դաշնակիցներին բերեց այն կարծիքի, որ նրանք կարող են հեշտությամբ հաղթել ռազմախուժմանը։ Հաջորդ օրը դաշնակիցները թույլ տվեցին ռազմավարական տատանումներ, որը ստիպեց Գերմանիային սկսել հարձակողական գործողություններ։

    արդյունքում՝ Կրետեի արևմտյան հատվածը ընկավ, իսկ Մալեմե փոքրիկ գյուղը գերմանացիների համար վերածվեց ռազմաօդային հենակետի։ Ամրապնդվելով Կրետեի արևմուտքում` գերմանացիներին հաջողվեց հարձակվել տարբեր ուղղություններով։ Այս ընթացքում Կրետեի հույն բնակչության մի մասը տարհանվեցին բրիտանական թագավորական նավատորմի միջոցով, իսկ մյուս մասը հանձնվեցին Աքսիսի զինվորներին կամ միացան Կրետեի դիմադրությանը։

    Կրետեի համար մղվող պայքարը գերմանական Ֆալշիրմյեգերի՝ ռազմաօդային դեսանտային ուժերին հանդիպած առաջին դեպքն էր, երբ դաշնակից ուժերը իրականացրեցին հատուկ հետախուզական գործողություններ, ինչպես նաև, երբ գերմանական ներխուժմանը հզոր դիմադրություն ցույց տվեցին տեղի խաղաղ բնակիչները։ Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը ռազմագործողության արդյունքում հասկացավ, որ դաշնակիցների դեմ ռազմական գործողություններում նպատակահարմար չէ օգտագործել հատուկ դեսանտայիններին՝ որպես ռազմաօդային գրոհյիններ։ արդյունքում՝ հետագա մարտերի ժամանակ գերմանա-իտալական բանակի դեսանտայինները սկսեցին կռվել որպես ցամաքային զորատեսակ։ Ի հակառակ սրա, դաշնակիցները սկսեցին վերազինել օդա-գրոհային և հրթիռա-հրետանային գնդերը։

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. Ստեֆեն, Մարտին (1988), Երկրորդ համաշխարհային պատերազմի ծովային ճակատամարտեր, vol. 2, Ինստիտուտի հրատարակչություն, էջ 53, ISBN 1-55750-758-9