Կրակե գահ
Կրակե գահ անգլ.՝ The Throne of Fire | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի և արկածային |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ռիք Ռիորդան |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 2011 |
Տեսարան | Եգիպտոս |
Նկարազարդող | Ջոն Ռոկկո |
Հրատարակչություն | Hyperion Books և Disney Publishing Worldwide |
Հրատարակվել է | մայիսի 9, 2011 |
Շարք | The Kane Chronicles? |
Նախորդ | Կարմիր բուրգ |
«Կրակե գահ», հեղինակ Ռիք Ռիորդանի արկածային ֆենտեզի վեպը, որը հիմնված է եգիպտական դիցաբանության վրա։ Այն գրվել է 2011 թվականին, ինչպես «Աստվածների ժառանգորդներ» (The Cane Chronicles) սերիայի երկրորդ գիրք[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու ամերիկացի դպրոցականների՝ Քարտեր Քեյնի ու նրա քրոջ՝ Սեյդիի արկածները շարունակվում են. այս անգամ նրանք պետք է մարտահրավեր նետեն հզոր օձ Ապոֆիսին։ Բայց երկու դեռահասներ, որոնց մոգական ուժը բավականին փոքր է, չեն կարող հաղթել այդպիսի հզոր հակառակորդին։ Նրանք որոշում են դիմել արևի աստված Ռայի օգնությանը, բայց նրան դուաթից ազատելու համար պետք է գտնել Ռայի երեք ձեռագրերը, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Դրա հետ մեկտեղ նրանց հետապնդում են Կյանքի Տան մոգերն. այդպես նրանք կռվում էին փորձառու մոգերի և դևերի հետ, վստահում էին հին թշնամիներին։ Նրանք չէին սպասում, որ մեջքից հարված կստանան ընկերների կողմից ու կկռվեն աշխարհի ամենահզոր աստծո դեմ[1]։
Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարթեր Քեյն՝ 14-ամյա տղա, Հորի՝ երկնքի և պատերազմի աստծո մարմնավորումը։ Նրա մայրը մահացել էր, երբ նա յոթ ու կես տարեկան էր։ Իր կյանքը նա անց է կացրել հոր հետ ճամփորդելով, այդ իսկ պատճառով ընկերներ չունի։ Քարթերը Սեյդիի ավագ եղբայրն է։ Նա սիրահարված է Զիային։
- Սեյդի Քեյն՝ 12-ամյա աղջիկ, Իսիդայի՝ մոգության, կանացիության և մայրության աստվածուհու մարմնավորումը։ Նա վեց տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Ամբողջ կյանքը ապրել է Լոնդոնում տատիկի և պապիկի հետ։ Նա Քարթերի կրտսեր քույրն է։ Նա սիրահարված է Ուոլտին և Անուբիսին։
- Անուբիս՝ հին եգիպտական մահվան աստված։ Գլուխներից մեկում համբուրում է Սեյդիին, որպես ծննդյան նվեր։
- Ուոլտ՝ 16-ամյա տղա, որի վրա իր նախնի Թոթանհամոնի անեծքն է։ Նա սիրահարված է Սեյդիին։
- Զիա Ռաշիդ՝ 14-ամյա աղջիկ, Կյանքի տան մոգ։ Նեֆտիդայի նախկին տիրուհին։ Դամբարանից ազատվել է Քարթերի կողմից, որտեղ նրան նետել է իր նախկին ուսուցիչը։ Գրքի վերջում Ամոսի հետ ուղևորվում է Առաջին Նոմ։
- Ամոս Քեյն՝ Սեյդիի և Քարթերի հորեղբայրը։ Մեկնում է Առաջին Նոմ Սեթի մոլեգնությունից հետո բուժվելու համար։ Ուժով երկրորդն է ու զիջում է միայն քրմապետին՝ Միշել Դեժարդենին։ Գրքի վերջում ցանկանում է քրմապետ դառնալ։
- Բես՝ հին եգիպտական աստված։ Բաստի ընկերը, ով սիրահարված էր նրան։ Սեյդիին և Քարթերին օգնել է արթնացնել Ռային։ Գրքի վերջում զոհաբերում է իր Ռենը, որպեսզի Սեյդին և Քարթերը կարողանան արթնացնել Ռային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Throne of Fire — "Kane Chronicles"». Plugged In (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Kane Chronicles Ռիք Ռիորդանի խոսքերով (Disney: readriordan.com)
- Rick Riordan Myth Master Պինգվինի գրքերի հրապարակում (UK)
- Rick Riordan Internet Speculative Fiction Database-ում