Jump to content

Կուկուտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուկուտա
Կուկուտա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ՀամայնքNorte de Santander Department?
Հիմնադրված էհունիսի 17, 1733 թ.
Մակերես1176 կմ²
ԲԾՄ320±1 մետր
Բնակչություն806 378 մարդ (2023)[1]
Պաշտոնական կայքcucuta-nortedesantander.gov.co
Կուկուտա (Կոլումբիա)##
Կուկուտա (Կոլումբիա)

Կուկուտա (իսպ.՝ Cúcuta, [ˈkukuta] ( ), պաշտոնական անունը Սան Խոսե դե Կուկուտա), Կոլումբիայի վարչական բաժանումներից մեկը, Նորտ դե Սանտանդերի մայրաքաղաքը և Կուկուտայի մետրոպոլիտենի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է համանուն հովտում, Կոլումբիայի Անդերի արևելյան լեռնաշղթայի ստորոտին, Վենեսուելայի հետ սահմանին։ Ընդգրկում է մոտավորապես 1119 կմ2 տարածք, քաղաքային տարածքը՝ 64 կմ² (բաժանված 10 համայնքների) և գյուղական տարածքը՝ 1055 կմ2 (բաժանված 10 ավանների)։ Քաղաքն ունի 777,106 բնակիչ, որով այն դառնում է ամենաբնակեցված վարչական բաժանումը և երկրի վեցերորդ քաղաքը բնակչության թվով։ Նմանապես, նրա մետրոպոլիայի տարածքը (որում ընդգրկված են Վիլլա դել Ռոսարիո, Լոս Պատիոս, Էլ Զուլիա, Սան Կայետանո և Պուերտո Սանտանդեր համայնքներից) ունի մոտ 1.046.347 բնակչություն[2]։

Կուկուտան հիմնադրվել է որպես ծխական քաղաք 1733 թվականի հունիսի 17-ին Սան Խոսե դե Գուասիմալես անունով տարածքում գտնվող Պամպլոնայի բնակիչ Խուանա Ռանգել դե Կուելյարի կողմից՝ որպես սպիտակամորթ և տարբեր ռասսաների պատկանող տեղացիների նախաձեռնության մի մաս՝ առանձնանալ իրենց համայնքից։ Ավելի ուշ անունը փոխվեց Սան Խոսե դե Կուկուտա ի պատիվ տարածաշրջանի բնիկ ժողովրդի[3]։ Իր հիմնադրման օրվանից՝ 18-րդ դարում և իսպանական փոխարքայության ողջ ընթացքում, ծխական համայնքը հաստատվել է որպես Կոլումբիայի Արևելքի և Իսպանական Ամերիկայի ամենակարևոր բնակավայրերից մեկը[4][5][6]` ստանալով 1792 թվականին Չարլզ IV թագավորի կողմից «Շատ ազնվական, քաջարի և հավատարիմ գյուղի» տիտղոսը[7]։

Քաղաքը Նորտ դե Սանտերդերի քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, գեղարվեստական, մշակութային, սպորտային և զբոսաշրջային էպիկենտրոնն է և, իր հերթին, հանդիսանում է Կոլումբիա-Վենեսուելա սահմանի ամենակարևոր քաղաքային բնակավայրը Վենեսուելայի Սան Կրիստոբալ քաղաքի հետ միասին։ Շնորհիվ իր առևտրային դինամիկայի և պատմական կարևորության՝ այս քաղաքը մեծ դեր է ունեցել Կոլումբիայի և Վենեսուելայի ժամանակակից պետությունների հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների մեջ։ Այստեղ տեղի են ունեցել մի շարք պատմական իրադարձություններ, ինչպիսիք են՝ 1813 թվականի Կուկուտայի ճակատամարտը,1821 թվականի Կուկուտայի Կոնգրեսի նիստը Վիլլա դե Ռոսարիոյում, վելի ուշ Կոլումբիայի և Վենեսուելայի միջև 1941 թվականի Սահմանափակումների պայմանագրի ստորագրումը, 1959 թվականի Տոնչալայի դաշնագիրը[8], 2008 թվականի «Խաղաղություն առանց սահմանների» բարեգործական համերգները և 2019 թվականի «Վենեսուելայի օգնությունը ուղիղ եթերում»։ Այն նաև նշանակալի դեր է խաղացել Կոլումբիայից Վենեսուելա ներգաղթի ժամանակ և վերջերս դարձել է Վենեսուելայի միգրացիոն ճգնաժամի կարևորագույն կետերից մեկը[9][10][11][12]։

Որպես Նորտ դե Սանտանդերի մայրաքաղաք՝ Կուկուտայում տեղակայված են գերատեսչական կարգի հիմնական կառավարական մարմինները, ինչպիսիք են կառավարությունը, ասամբլեան, Գերագույն դատարանը, դատական շրջանը,վարչական դատարանը[13]:Կուկուտան ճանապարհով կապված է Բոգոտայի, Բուկարամանգայի, Վալեդուպարի, Կարթագենա դե Ինդիասի, իսկ սահմանով Վենեսուելայի հետ։ Կուկուտայի օդային ուղևորությունները ապահովում է Camilo Daza միջազգային օդանավակայանը, իսկ վերգետնյա ուղևորություները the Central de Transportes de Cúcuta կազմակերպությունը։

Կուկուտայի առաջատար համալսարանը Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտանդերի համալսարանն է՝ Արևելյան Կոլումբիայի կարևորագույն համալսարաններից մեկը[14]։ Այն ունի նաև տեղական և ազգային համբավ ունեցող այլ համալսարաններ, ինչպիսիք են Պամպլոնայի համալսարանը, FESC-ը, Կոլումբիայի անվճար հիմունքներով համալսարանը, Սիմոն Բոլիվարի համալսարանը, Սանտանդերի համալսարանը, Սեինթ Թոմաս համալսարանը և այլն։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը ստեղծվել է Ամերիկայում գտնվող գրեթե բոլոր իսպանական ծագում ունեցող անունների ձուլումից։ Օրինակ՝ Սան Խոսե(մայրցամաքում ամենալայն տարածում ունեցող անուններից մեկը, շնորհիվ Իսպանիայում Սան Խոսեի պաշտամունքին) ի պատիվ Սբ․ Ջոզեֆին։ Կուկուտա անվանումը վերցվել է ի պատիվ իսպանական տարածքներում բնակվող հնդիկ ժողովրդի և ներկայացնոմ է Մոտիլոն-Բարի բնիկ ժողովրդին, ովքեր բնակեցրել են տարածքը մինչ դրա նվաճումը[15]։ Իրենց մայրենի լեզվում Կուկուտան նշանակում է Գոբլինի տուն[16]։ Քաղաքը հայտնի էր որպես Սան Խոսե դե Գուասիմալես 1733-793 թվականներին[17], այնուհետև փոխվեց ներկայիս անունով։

Քաղաքի զինանշանն ունի լեգենդ, որն ասում է «Muy Noble, Valerosa y Leal Villa de San José de Cúcuta», թարգմանաբար՝ Սան Խոսե դե Կուկուտան շատ ազնվական, խիզախ և հավատարիմ գյուղ է, տիտղոս, որը նրան շնորհվել է թագավորական կարգով Իսպանիայի թագավոր Չարլզ IV-ի կողմից՝ ի պատիվ դարավերջի իր աշխատասեր որդիներին։ Դա հնարավոր դարձավ Թագավորական Լսարանի իրավաբան Խոսե Մարիա Մալդոնայի օգնությամբ, ով պատասխանատու էր փոխարքայական Ժոզե Մանուել դե Էզպելետայի առջև օրինական կերպով ներկայացնելու գյուղի տիտղոսը քաղաքի բնակիչների անունից[15]։

Քաղաքն ունի «Հյուսիսի մարգարիտ», «Սահմանի դարպաս», «Կանաչ քաղաք», «Ծառերի քաղաք», «Կոլումբիայի բասկետբոլի մայրաքաղաք» մականունները[18]։

Կուկուտան ի սկզբանե եղել է նախաիսպանական բնակավայր։ Այն վստահվել է Սեբաստիան Լորենցոյին Պեդրո դե Ուրսուայի կողմից 1550 թվականին:Խուանա Ռանգել դե Կուելարը հիմնադրել է Կուկուտան 1733 թվականի հունիսի 17-ին և նվիրաբերել ևս 782 հեկտար (1930 ակր)։ Գյուղը, որը կենտրոնացած էր եկեղեցու շուրջ, զգալիորեն աճեց իր ռազմավարական առևտրային դիրքի շնորհիվ և ի վերջո դարձավ քաղաք[19]։

Քաղաքում տեղի են ունեցել մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք կերտել են Կոլումբիան որպես անկախ հանրապետություն։ Այդ իրադարձություններից մեկը 1821 թվականի Կոնգրեսն էր, որտեղ գրվեց և հաստատվեց Կուկուտայի Սահմանադրությունը։ Այս սահմանադրությամբ ստեղծվեց Մեծ Կոլումբիան՝ երկիր, որն ընդգրկում է ներկայիս Կոլումբիայի, Վենեսուելայի, Էկվադորի և Պանամայի տարածքները։ Քաղաքը պահպանում է այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել այս պատմական իրադարձությունները՝ Կուկուտայի պատմական եկեղեցին, Սանտանդերի տունը և Մեծ Կոլումբիայի այգին։

Որպես Կուկուտայի ճակատամարտի վայր (փետրվարի 28, 1813), քաղաքը Սիմոն Բոլիվարի գլխավորած Հիացմունքի արշավի սկիզբն էր։ Այս քարոզարշավը հանգեցրեց Վենեսուելայի անկախությանը։

16-րդ դար. Եվրոպական առաջին ներխուժումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Սանտենդերի տարածքներում առաջին եվրոպացին գերմանացի զավթիչ Ամբրոսիո Ալֆինգերն էր, ով եկել էր Սանտա Անա դե Կորոյից (Վենեսուելա) 1530 թվականին արկածախնդիրների զորքով և ներխուժել Սանտա Մարտայի նորաստեղծ նահանգապետարանի չուսումնասիրված արևելյան շրջան։

Ալֆինգերը, փնտրելով Էլ Դորադոն, հասավ Մագդալենա գետի երկայնքով Տամալամեկ կոչվող բնիկ ցեղերի բնակավայրերի տարածք՝ կռվելով և ջախջախելով մի քանի ցեղերի։ Ալֆինգերը ի վերջո սպանվեց ներկայիս Չինակոտայի ծայրամասում՝ Չիմիլայի և Չիտարերոյի հետ ճակատամարտում։ Մահացած Ալֆինգերին հաջորդեց Ֆեդրո Սենտ Մարտինը՝ ստանձնելով զորքերի հրամանատարությունը, հետո վերադարձավ Կորո՝ անցնելով Կուկուտայի տարածքով։

Կուկուտա, 19-րդ դար

1541 թվականին Էրնան Պերես դե Կեսադան հասավ Չինակոտայի տարածք, բայց ստիպված եղավ ետ դառնալ նույն թվականին՝ բնիկ ժողովրդի դիմադրության պատճառով։ Դրանից կարճ ժամանակ անց Ալֆոնսո Պերես դե Տոլոսան լքեց Էլ Տոկույոն (Վենեսուելա) և գնաց Սալազար դե Լաս Պալմաս՝ Կուկուտայի միջով, բայց նաև ստիպված եղավ հետ վերադառնալ այն բանից հետո, երբ կորցրեց բազմաթիվ զինվորներ բնիկների հետ բախումների ժամանակ։

1549 թվականին իսպանական զորքերը՝ Պեդրո դե Ուրսուայի և Օրթուն Վելասկոյի հրամանատարությամբ, ներխուժեցին Հյուսիսային Սանտանդեր և հասան Պամպլոնայի հովիտ։ Ի պատիվ իսպանական Պամպլոնա քաղաքի՝ իսպանացիները հիմնեցին Պամպլոնա քաղաքը Կոլումբիայում։ Շուտով նոր քաղաքը գրավեց բազմաթիվ մարդկանց՝ իր հաճելի կլիմայի և տարածաշրջանում հայտնաբերված ոսկու հանքերի պատճառով։ Հետագա արշավախմբերը լքեցին այս քաղաքը և ավարտեցին Հյուսիսային Սանտանդերի ներկայիս տարածքի նվաճումը։

Դիեգո դե Մոնտեսի գլխավորած արշավախումբը հիմնեց Սալազար քաղաքը, սակայն այն շուտով ավերվեց հնդիկ Սիներայի կողմից։ 1583 թվականին քաղաքը վերակառուցվել է Ալոնսո Էստեբան Ռանգելի (Կուկուտայի հիմնադրի նախապապ) կողմից՝ տեղաբնակների կողմից նոր հարձակումների դեպքում դրա պաշտպանության համար ավելի հարմար վայրում։

Երկրորդ արշավախումբը, որը ղեկավարում էր կապիտան Ֆրանցիսկո Ֆերնանդես դե Կոնտրերասը, հասավ Հակարիտամա բնիկ ցեղի հողերը և 1572 թվականի հուլիսի 26-ին հիմնեց Օկանյա քաղաքը՝ այն անվանելով «Սանտա Անա դե Հակարի»։ Նրա գործընկերներից ոմանք այն անվանել են Նոր Մադրիդ, իսկ մյուսները՝ Օկանիայի Սանտա Անա։ Հաջորդ տարի Անտոնիո Օրոզկոն՝ Ֆերնանդեսի ենթահանձնաժողովի անդամ, հիմնեց Թեորամա քաղաքը, մինչդեռ Ավգուստինյան եղբայրները մենաստան հիմնեցին ներկայիս Չինակոտա քաղաքում։

17-րդ դար․ Հիմնադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ուղևորությունը քաղաքի կենտրոնով, որտեղ գտնվում են Սուրբ Հովսեփի տաճարը, Կառավարության պալատը և Բոլիվարի հուշարձանը, վերադառձնում է մեր նախնիների պատմական արմատներին»։
— Էլ Էսպեկտադոր

17-րդ դարի սկզբին Կուկուտայի հովտի մեծ մասը պատկանում էր կապիտան Քրիստոֆեր դե Արակե Պոնսե դե Լեոնին։ Հողամասը ժառանգության միջոցով փոխանցվել է նրա որդուն՝ Ֆերնանդո Արակե Պոնսե դե Լեոնին, ով ամբողջ տարածքի սեփականատերն էր Կուկուտայի հովտից մինչև Սան Խոսե գյուղը, որը գտնվում է Սան Ֆաուստինո քաղաքի իրավասության տակ։ Այս դաշտերը 1630 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Մերիդա նահանգի նահանգապետի կողմից նվիրաբերվել էին հին Արաքային։

Մոտիլոն բնիկ խմբի դիմադրությունը սպիտակամորթների նկատմամբ, ովքեր տնտեսական հավակնություններով տիրում և վերահսկում էին հովիտը, հիմնական գործոնն էր «Սան Խոսե» անունով կաթոլիկ ծխական համայնքի ստեղծման հարցում։ Խուանա Ռանգել դե Կուելյարը 1733 թվականի հունիսի 17-ին նվիրաբերել է 782 հեկտար (1930 ակր)՝ իսպանացի ընտանիքների համար եկեղեցի և հող կառուցելու համար։ Այսօր այս տարածքը Սան Լուիսի հարեւանությամբ է։

19-րդ դար․ Հիմնական իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկուտայի ճակատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնգրեսի տաճար կամ Պատմական Տաճար, Վիլլա դել Ռոսարիո

Կուկուտայի ճակատամարտը իսպանական-ամերիկյան անկախության պատերազմների կարևոր իրադարձություններից մեկն էր՝ պայմանավորված Կոլումբիայի և Վենեսուելայի անկախացման գործում ունեցած դերով։ Այս ճակատամարտը Սիմոն Բոլիվարի արշավի սկիզբն էր[20]։ 1813 թվականի փետրվարի 28-ին Բոլիվարը գրավեց քաղաքը ճակատամարտից հետո, որը տևեց առավոտյան ժամը 9:00-ից մինչև կեսօր։ Մոտ 400 մարդ Բոլիվարի գլխավորությամբ կռվել է 800 զինվորների դեմ, որոնց գլխավորում էր իսպանացի գեներալ Ռամոն Կորեան։ Բոլիվարի ուժերը հաղորդել են երկու զոհի և 14 վիրավորի մասին, մինչդեռ ռոյալիստները հայտնել են 20 սպանվածի և 40 վիրավորի մասին[21]։ Հաղթանակը ազատեց Կուկուտա քաղաքը և հանգեցրեց Հիացական քարոզարշավին[22]։

Այնուհետև գնդապետ Սիմոն Բոլիվարը մեծ հարձակում սկսեց իսպանական զորքերի դեմ, որոնք գտնվում էին Մագդալենա գետի արևելյան ափին և արագորեն հասան մեծ հաղթանակների։ Սրանք ստիպեցին նրան ճանապարհորդել՝ ազատագրելու Կուկուտայի հովիտը, որը գտնվում էր թագավորական գնդապետ Ռամոն Կորրեայի հրամանատարության ներքո։

Կուկուտայի Կոնգրես

[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականի օգոստոսի 30-ին Կուկուտայի համագումարը տեղի ունեցավ Վիլլա դել Ռոսարիո քաղաքի (այսօր Կուկուտայի մաս) եկեղեցում, որն այսօր հայտնի է որպես «Կուկուտայի պատմական տաճար»։ Կոնգրեսը հիմնադրվել է Անտոնիո Նարինոյի կողմից, որի մասնակիցներն էին Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտենդերը, Սիմոն Բոլիվարը և Իսպանիայից անկախանալու համար իսպանական Ամերիկայի պայքարի այլ առաջնորդներ։

Այս կոնգրեսի հիմնական նպատակն էր միավորել Նոր Գրանադայի (Կոլումբիա և Պանամա) և Վենեսուելայի տարածքները և այդպիսով ստեղծել հսկայական պետություն, որը հայտնի կդառնա որպես Կոլումբիայի Հանրապետություն (Մեծ Կոլումբիա)։ Այնուհետև Էկվադորը միացավ Մեծ Կոլումբիային։

1821 թվականի հոկտեմբերի 3-ի առավոտյան ժամը 11-ին Սիմոն Բոլիվարը մտավ ժողովի սենյակ՝ եկեղեցու սրբարան։ Նա նստեց Կոնգրեսի նախագահի կողքին և երդվեց որպես նորաստեղծ Կոլումբիայի Հանրապետության նախագահ։

Կուկուտայի երկրաշարժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականի մայիսի 18-ին Կուկուտան զգալիորեն ավերվել է Կուկուտայի երկրաշարժից, որը նաև հայտնի է որպես «Անդերի երկրաշարժ»։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 11:15, այն ավերել է Վիլլա դել Ռոսարիոն, Սան Անտոնիո դել Տաչիրան և Կապաչոն, լրջորեն վնասել է վենեսուելական Սան Կրիստոբալ, Լա Մուլատա, Ռուբիո, Միքելենա, Լա Գրիտա և Կոլոն բնակավայրերը (ի թիվս այլոց), զգացվել է նաև Բոգոտայում և Կարակասում։

Արդյունաբերական հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1910 թվական Կուկուտայի երկաթուղի

19-րդ դարում երկաթուղու կառուցումը քաղաքում արդյունաբերական հեղափոխություն առաջացրեց։ Երկաթուղին ուներ չորս ուղղություն՝ հյուսիս, արևելք, հարավ և արևմուտք[23]։ Հյուսիսային ուղղությունը կառուցվել է 1878-1888 թվականներին և միացրել Կուկուտան Պուերտո Սանտենդերի և Վենեսուելայի հետ։ Արևելյան և հարավային ուղղությունների շինարարությունը սկսվել է 1878 թվականին։ Հարավային ճյուղը կապվում էր Կոլումբիայի Պամպլոնայի հետ և ավարտվում Էլ Դիամանտեում։ Արևմտյան ուղղությունը չի կառուցվել տնտեսական խնդիրների պատճառով։ Երկաթուղային ընկերությունը սնանկացել և փակվել է 1960 թվականին[24]։

Քաղաքի պատմական շինություններից շատերը գտնվում են Մեծ Կոլումբիայի այգում, ներառյալ Սանտենդերի տունը, պատմական եկեղեցին և պատմական թամարինդը։ Այս բոլորը լավ պահպանված են[25]։

Կլիմա և աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Հյուսիսային Սանտենդերի դեպարտամենտի արևելյան մասում, Կորդիլերայի արևելյան մասում, Վենեսուելայի հետ սահմանին մոտ։ Քաղաքի տարածքը կազմում է 110 կմ², իսկ բարձրությունը՝ 320 մետր ծովի մակարդակից։

Կուկուտայի և Նորտ դե Սանտենդերի գետերն են Պամպլոնիտան, Գուարամիտոն, Սան Միգելը և Զուլիան[26]։

Պամպլոնիտա գետը հատում է Նորտ դե Սանտենդեր դեպարտամենտը։

Կոմունաներ

(Գոտիներ)

Փոքր քաղաքներ Բնակավայրեր
  • Կենտրոն
  • Կենտրոնական արևելք
  • Հարավ - արևելք
  • Արևելք
  • Հյուսիս - արևելք
  • Հյուսիս
  • Հյուսիս - արևմուտք
  • Արևմուտք
  • Հարավ - արևմուտք
  • Ակվակլարա
  • Բանկո դե Արենա
  • Լա Բուենա Էսպերանզա
  • Էլ Սոլտադո
  • Պուերտո Վիլյամիզար
  • Ռիկատո
  • Սբ․ Ֆաուստին
  • Սբ․ Պեդրո
  • Գուարամիտո
  • Էլ Պալմարիտո
  • Արայանե
  • Բոկոնո
  • Ալտո Վիենտո
  • Կարմեն
  • Պորտիկո
  • Ռոդեո
  • Խարրա
  • Պուերտո Լեոն
  • Նոր Պուերտո
Կուկուտայի քարտեզներ
Արբանյակային քարտեզ Քաղաքային քարտեզ

Կուկուտան ունի արևադարձային սավաննա կլիմա, որը մոտ է տաք կիսաչորային կլիմային:Միջին ջերմաստիճանը 27,6 °C կամ 81,7 °F է; կեսօրից հետո առավելագույն ջերմաստիճանը մոտ 32 °C կամ 89,6 °F է։ Կտրուկ հակադրություն կա խոնավ և չոր սեզոնի միջև։ Ամենաչոր ամիսներն են հունվարը, փետրվարը, հունիսը և հուլիսը, ամենախոնավն՝ ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներն են։ Հունիսը և հուլիսը սովորաբար ունենում են հաճախակի թույլ տեղումներ և մառախուղ, մինչդեռ օգոստոսը արևոտ է և քամոտ։ Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 900 միլիմետր կամ 35 դյույմ։

Կուկուտա (Կամիլո Դազայի միջազգային օդանավակայան) 1981–2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.5
(101.3)
38.5
(101.3)
39.0
(102.2)
40.5
(104.9)
41.0
(105.8)
40.5
(104.9)
41.0
(105.8)
42.5
(108.5)
42.5
(108.5)
39.6
(103.3)
38.0
(100.4)
40.5
(104.9)
42.5
(108.5)
Միջին բարձր °C (°F) 30.3
(86.5)
30.8
(87.4)
31.1
(88)
31.5
(88.7)
32.8
(91)
32.9
(91.2)
33.0
(91.4)
33.9
(93)
34.0
(93.2)
32.7
(90.9)
31.2
(88.2)
30.1
(86.2)
32.0
(89.6)
Միջին օրական °C (°F) 25.8
(78.4)
26.3
(79.3)
26.7
(80.1)
27.0
(80.6)
27.8
(82)
28.1
(82.6)
28.0
(82.4)
28.5
(83.3)
28.4
(83.1)
27.4
(81.3)
26.5
(79.7)
25.8
(78.4)
27.2
(81)
Միջին ցածր °C (°F) 21.3
(70.3)
21.8
(71.2)
22.3
(72.1)
22.7
(72.9)
23.4
(74.1)
23.9
(75)
23.6
(74.5)
23.7
(74.7)
23.3
(73.9)
22.7
(72.9)
22.4
(72.3)
21.7
(71.1)
22.7
(72.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 16.6
(61.9)
16.0
(60.8)
18.0
(64.4)
18.0
(64.4)
18.0
(64.4)
17.4
(63.3)
18.4
(65.1)
18.0
(64.4)
18.6
(65.5)
18.0
(64.4)
17.6
(63.7)
16.8
(62.2)
16.0
(60.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 51.2
(2.016)
42.8
(1.685)
68.3
(2.689)
114.1
(4.492)
85.0
(3.346)
40.2
(1.583)
39.2
(1.543)
45.9
(1.807)
68.2
(2.685)
137.6
(5.417)
131.7
(5.185)
80.1
(3.154)
904.3
(35.602)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 7 7 9 11 13 13 15 12 13 15 13 10 138
% խոնավություն 76 74 75 76 71 64 62 61 65 72 78 79 71
Միջին ամսական արևային ժամ 201.5 169.5 151.9 144.0 179.8 180.0 204.6 217.0 201.0 195.3 189.0 195.3 2228,9
Միջին օրական արևային ժամ 6.5 6.0 4.9 4.8 5.8 6.0 6.6 7.0 6.7 6.3 6.3 6.3 6.1
աղբյուր: Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales[27][28][29]

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին քաղաքի (ներկայիս կենտրոնի) տեղագրությունը երկրաշարժից առաջ. 1863 թվական

Հին քաղաքի (ներկայիս կենտրոնի) տեղագրությունը երկրաշարժից առաջ. 1863 թ.։

Կուկուտայի կենտրոնը, քաղաքի միջուկը, դասավորված է որպես ցանց, որը եկել է Իսպանիայից գաղութատիրության ժամանակներում և բարեփոխվել Ֆրանցիսկո Անդրադե Տրոկոնիսի կողմից 1875 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, որտեղ Սանտենդեր այգին էր քաղաքի սկիզբը։ Ավելի քան 300 թաղամասեր կազմում են քաղաքային ցանցը։ Ավելի աղքատ թաղամասերը հյուսիսում, հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում են, որոնցից շատերը լքված են։ Միջին խավն ապրում է հիմնականում կենտրոնական և արևելյան շրջաններում։

Օդոնոմիա, փողոցների անունների պատմական և լեզվաբանական ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր փողոցները (իսպ․՝Calles) ձգվում են արևելքից արևմուտք՝ ուղղահայաց քաղաքի արևմտյան բլուրներին, որոնց համարակալումը հյուսիսից հարավ ավելանում է՝ սկսած 1-ին փողոցից։

Մյուս կողմից, հիմնական փողոցները (իսպ.՝ avenidas) ձգվում են հարավից հյուսիս՝ բլուրներին զուգահեռ՝ սկսած Զրո պողոտայից։ Զրո պողոտայից արևմուտք գտնվող պողոտաները մեծացնում են իրենց համարակալումը արևելքից արևմուտք, իսկ Զրո պողոտայից դեպի արևելք ավելացնում են համարակալումը արևմուտքից արևելք՝ ավելացնելով նաև «E» (Este-ից, արևելք) ցուցիչը (օրինակ՝ 1st Avenue E, 2nd),Պողոտա E և այլն)։

Խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի դրոշը, ներառյալ զինանշանը, որը ուժի մեջ է մտել հրամանագրով:

Հյուսիսային Սանտենդերի կարմիր և սև դրոշն առաջին անգամ ցուցադրվել է 1928 թվականին, երբ Կալիում անցկացվեցին առաջին ազգային օլիմպիական խաղերը։ Այնուամենայնիվ, Կուկուտայի դրոշը[30] չէր օրինականացվել մինչև քաղաքապետ Կարլոս Ա. Ռանգելը 1988 թվականի մայիսի 3-ին հրապարակեց 106 հրամանագիրը։

Սև հատվածը ներկայացնում է տարածքի տակ թաքնված հարուստ ռեսուրսները, ինչպես նաև տեղի բնակչության պոտենցիալ հնարավորությունները, իսկ կարմիր հատվածը ներկայացնում է անկախության հերոսների զոհաբերությունները և քաղաքի վերակառուցման համար պատասխանատու մարդկանց համառությունը:.[31]

Կուկուտայի զինանշանը[30] ընդունվել է 1958 թվականի փետրվարի 3-ին 032 հրամանագրով Հյուսիսային Սանտենդերի պատմության ակադեմիայի պահանջից հետո։ Վահանը դասական ձև ունի և կրում է Կառլոս IV կայսրի թագավորական հրամանագրով քաղաքին շնորհված տիտղոսը՝ շատ ազնվական, քաջարի և հավատարիմ քաղաք Սան Խոսե Կուկուտա։

Վերին մասում պատկերված են քաղաքի հիմնադիր Խուանա Ռանգելի Կուելյարի ձեռքերը, ով հողեր է նվիրաբերել քաղաքի հիմնադրման համար 1733 թվականի հունիսի 17-ին։ Դրանք հինգ արծաթագույն և կարմիր նշաններ են՝ գլանաձև, ոսկեգույնի վրա պատկերված։

Զինանշան

Վահանի ստորին մասում պատկերված են այն զենքերը, որոնք Ազգային Կոնգրեսը ընդունել է Կոլումբիայի համար 1821 թվականի հոկտեմբերի 6-ի օրենքով՝ Վիլլա դել Ռոսարիոյում կայացած իր հանդիպման ժամանակ։ Կենտրոնում նիզակներն են, որոնք նշված են X-երով և մի շարք աղեղներ և նետեր՝ կապված եռագույն ժապավենով։ Նիզակները ներկայացնում են հռոմեական հյուպատոսների հատկանիշները՝ X-ը կյանքի կամ մահվան իրավունքի խորհրդանիշն է, աղեղն ու նետերը՝ նախաիսպանական բնիկ ժողովրդի խորհրդանիշներն են։

Կուկուտայի օրհներգը[30] օրինականացվել է 1984 թվականի փետրվարի 8-ի 039 հրամանագրով քաղաքապետ Լուիս Վիսենտեի կողմից։ Երգի խոսքերը գրել է հայր Մանուել Գրիլո Մարտինեսը, իսկ երաժշտությունը՝ վարպետ Պաբլո Տարազոնա Պրադան։ Այն ընտրվել է որպես Կուկուտայի օրհներգ Զուլիմայի թատրոնում կայացած մրցույթում միաձայն քվեարկությամբ։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքի տարածքում, որն ընդգրկում է Վիլլա դել Ռոսարիո, Լոս Պատիոս, Էլ Զուլիա, Սան Կայետանո և Պուերտո Սանտենդեր վարչական տարածքները, ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 830,000 մարդ։ Սա արևելյան Կոլումբիայի ամենամեծ քաղաքն է և յոթերորդը Կոլումբիայում՝ Բարանկիլլայից, Բուկարամանգայից և Կարթագենայից հետո։

Կուկուտայի բնակչություն
Կուկուտայի բնակչությունը 1964-2006 թվականներին Անդերի գլխավոր քաղաքների բնակչությունը

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտենդեր

Շատ նշանավոր կոլումբիացիներ Կուկուտայից են՝

  • Խ․ Ռոդրիգես, ֆուտբոլիստ,
  • Կոլումբիայի առաջին նախագահ Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտենդերը, հայտնի որպես «օրենքների մարդ»,
  • Վիրջիլիո Բարկո, Կոլումբիայի նախկին նախագահ,
  • Ֆաբիոլա Զուլուագան՝ կոլումբիացի ամենահաջողակ թենիսիստուհին[32],
  • Հայր Ռաֆայել Գարսիա Հերերոսը,
  • Էլիաս Մ. Սոտո, դասական երաժիշտ,
  • Մարինո Վարգաս Վիլալտա, քաղաքացիական առաջնորդ և գործարար, ով 1950-ական և 1960-ական թվականներին եղել է տեղական հայտնի ֆուտբոլային թիմի՝ Կուկուտա Դեպորտիվոյի նախագահը,
  • Ալբերտո Վիլամիզար, նախկին կոնգրեսական և դեսպան Ինդոնեզիայում, Նիդեռլանդներում և Կուբայում, Կոլումբիայի առաջին «առևանգող թագավորը», և Լուիս Կառլոս Գալանի «Նոր լիբերալիզմ» շարժման առաջատար քաղաքական գործիչ։

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկուտայի ներկայիս քաղաքապետը Դոնամարիս Ռամիրես-Պարիս Լոբոն է, ով ընտրվել է 2011–2015 թվականներին։ Նա ներկայացնում էր Partido Verde-ն և հավաքել ձայների մոտավորապես 43%-ը կամ 98588 ձայն[33]։

Քաղաքը կառավարվում է իշխանության երեք ճյուղերով՝ գործադիր իշխանություն՝ ի դեմս քաղաքապետի և նրա գերատեսչությունների, օրենսդիր իշխանությունը՝ ի դեմս քաղաքային խորհրդի և դատական իշխանությունը, որը ձևավորվում է տրիբունալների և վերահսկողության բազմաթիվ այլ օրգանների կողմից։ Քաղաքապետն ընտրվում է 4 տարի ժամկետով և ղեկավարում է վարչակազմի յուրաքանչյուր ղեկավարի ընտրությունը։ Քաղաքային խորհուրդը ձևավորվում է 19 ներկայացուցիչների կողմից, որոնք ընտրվում են չորս տարով համաժողովրդական քվեարկությամբ։ Նրանք հաստատում կամ մերժում են քաղաքապետի կողմից տրված յուրաքանչյուր հրամանը և օրենքներ են կազմում կամ ուղղում քաղաքի վերաբերյալ։

Որպես Նորտ դե Սանտենդերի մայրաքաղաք՝ Կուկուտայում տեղակայված են Կուկուտայի մետրոպոլիտեն տարածքի դեպարտամենտի դահլիճը և քաղաքապետարանը, ինչպես նաև Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտանդեր Արդարադատության պալատը։

Քաղաքը բաժանված է 10 տեղանքների (կոմունաների)։ Կուկուտայի մետրոպոլիտեն տարածքը ձևավորված է Կուկուտայից (որպես գլխավոր քաղաք), Վիլլա դել Ռոսարիոյից, Լոս Պատիոսից, Սան Կայետանոյից, Էլ Զուլիայից և Պուերտո Սանտենդերից։

Քաղաքականությունը Կուկուտայում չի սահմանվում մեկ քաղաքական շարժումով։ Նախկին մրցակիցների թվում էին Կոլումբիայի Լիբերալ կուսակցությունը և Կոլումբիայի Պահպանողական կուսակցությունը։ Այսօր քաղաքական դաշտը կիսում են բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, որոնցից ոչ մեկը մեծամասնության աջակցություն չի ստանում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկար Կուկուտայից, 2006 թվական
Բնակարանաշինություն, 2010 թվական։ Ամբողջ քաղաքը մեծ զարգացում է ապրում:

Քաղաքը աչքի է ընկնում երկկողմանի առևտրով և արդյունաբերությամբ։ Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին նրա գտնվելը հնարավոր է դարձրել ամուր կապեր հաստատելը Վենեսուելայի Սան Կրիստոբալ քաղաքի, Տաչիրայի հետ[34]։

Քաղաքի Ազատ Գոտին[35] ամենաակտիվն է երկրում գտնվող բոլոր քաղաքներից և ամենաակտիվներից մեկն ամբողջ Լատինական Ամերիկայում, հիմնականում այն պատճառով է, որ Վենեսուելան Կոլումբիայի երկրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է։

Առավել զարգացած են կաթնամթերքի, շինարարության, տեքստիլ, կոշիկի, կաշվի արդյունաբերությունը։ Քաղաքը ցեմենտի առաջատար արտադրողն է, և նրա կավի և քարե իրերի արդյունաբերությունը լավագույն համբավն ունի ազգային մակարդակում՝ իր բարձր որակով։ Ածխի արդյունահանումը նույնպես կարևոր դեր է խաղում տեղական տնտեսության մեջ։ Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտենդերի համալսարանը Կուկուտայում, Կոլումբիայի ազգային համալսարանը Բոգոտայում և Կոլումբիայի մանկավարժական և տեխնոլոգիական համալսարանը Տունջայում միակն են երկրում, որոնք ապահովում են հանքարդյունաբերության և ճարտարագիտության կարիերան։

Պեսոն քաղաքում պաշտոնական և միակ օրինական վճարման արժույթն է։ Վենեսուելային հարևանության պատճառով բոլիվարն ընդունվում էր առևտրային հաստատությունների ճնշող մեծամասնության կողմից մինչև վենեսուելական արժույթի արագ արժեզրկումը սկսվեց 2013 թվականի ճգնաժամից հետո։

ԱՄՆ-Կոլումբիա ազատ առևտրի համաձայնագրի ազդեցությունը Կուկուտայի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիան ԱՄՆ-ի հետ ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր Վենեսուելայի ընդդիմության դեմ։ Չնայած այս հակազդեցությանը, Վենեսուելայի արդյունաբերությունները կառուցում են իրենց ենթակառուցվածքը Կուկուտայում՝ իրենց արտադրանքը Միացյալ Նահանգներ արտահանելու համար՝ գրանցելով իրենց արտադրանքը, իբրև կոլումբիական,այս ռազմավարությունը թույլ է տալիս նրանց արտահանել առանց որոշակի մաքսատուրքեր վճարելու։ Այդ պատճառով ակնկալվում է, որ Կուկուտան կդառնա արդյունաբերական քաղաք[36]։

Կոլումբիայի օրենսդրությունը նախատեսում է հարկային արտոնություններ Վենեսուելայի ներմուծման համար Zona Franca-ի միջոցով, ինչը, զուգորդված Կուկուտայի և Մարակաիբոյի միջև ավտոմայրուղու կապի հետ, մեծացնում է Մարակաիբոյից Կոլումբիա արտահանման հնարավորությունը[37]։

Հեռահաղորդակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հեռահաղորդակցության ծառայությունները ներառում են վճարովի հեռախոսներ, WiMAX անլար ցանցեր[38], և բջջային հեռախոսների ցանցեր (GSM, CDMA և TDMA):Telecom Colombia-ն առաջարկում է տեղական, ազգային և միջազգային հեռախոսային և լայնաշերտ ADSL ինտերնետի ծառայություններ։ Բջջային հեռախոսակապի երեք օպերատոր կա՝ Comcel, Movistar և Tigo:

Քաղաքից դուրս ճանապարհորդելու համար կա «Terminal de Transportes» կոչվող ավտոբուսի կայան (կփոխարինվի նորով), Կամիլո Դազա միջազգային օդանավակայանը (Կոլումբիա) և Խուան Վիսենտե Գոմեսի միջազգային օդանավակայանը (Վենեսուելա)։ Ութսուն տարի առաջ քաղաքն ուներ «Կուկուտայի երկաթուղի», որը կապվում էր Վենեսուելայի հետ։

Հասարակական տրանսպորտի հիմնական ձևերն են ավտոբուսը և տաքսիները։ Բացի այդ, Ազգային ծրագիրն ունի զանգվածային տարանցման համակարգ կառուցելու նախագիծ՝ «Մետրոբուս» (Կուկուտա) անվան տակ։

Բուկարամանգա տանող մայրուղին (վերանորոգվել է 2007 թվականի հունվարին)[39] կապում է Կուկուտան Բոգոտայի, Մեդելինի և Կալիի հետ։ Օկանյա տանող մայրուղին քաղաքը կապում է Բարանկիլայի, Կարթագենայի և Սանտա Մարտայի հետ, իսկ Սան Կրիստոբալ տանող մայրուղին այն կապում է Կարակասի հետ։

Քաղաքն ունի բազմաթիվ կամուրջներ՝

  • Սան Ռաֆայել կամուրջ - Կամրջի պաշտոնական անվանումն է «Բենիտո Էրնանդես Բուստոս»,
  • Տրոկոնիս կամուրջ - քաղաքը կապում է Լոս Պատիոսի քաղաքապետարանի հետ,
  • Էլիաս Մ․ Սոտո - վերակառուցվել և երկարացվել է մինչև 6 ռելս,
  • Սան Լուիսի կամուրջ – ներմուծված է Անգլիայից,
  • Ռաֆայել Գարսիա դարբինների կամուրջ - Արևելյան օղակաձև ճանապարհի մի մասը։

Կառուցվում են վեց վերգետնյա անցումներ։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրազմուս Մեոզ համալսարանական հիվանդանոց, քաղաքի գլխավոր բժշկական կենտրոն։

1993 թվականի 100-րդ օրենքը Կոլումբիայում առողջապահական կարգավորող օրենք է, որը կարգավորվում է Սոցիալական պաշտպանության նախարարության կողմից։ Կուկուտայում և Հյուսիսային Սանտենդերում առողջությունը կառավարվում է համապատասխանաբար Առողջապահության քաղաքային ինստիտուտի (IMSALUD) և տեղական Առողջապահության վարչության կողմից։ Սուբյեկտները, ինչպիսիք են Կոլումբիայի Կարմիր Խաչը, Կոլումբիայի քաղաքացիական պաշտպանությունը (արտակարգ իրավիճակների, աղետների և բնական աղետների դեպքում) և Կոլումբիայի ընտանեկան բարեկեցության ինստիտուտը (ICBF), սոցիալական պաշտպանության համակարգի մաս են կազմում։

Քաղաքն ունի հետևյալ հանրային առողջապահական հաստատությունները (կամ Պետական սոցիալական ձեռնարկությունները՝ ESE Erasmus University Hospital Meoz, ESE Francisco de Paula Santander[40] (Կլինիկական սոցիալական ապահովություն), ESE CardioNeuroPulmonar Rehabilitation Center, ESE Hospital of Los Patios և ESE: Վիլլա դել Ռոսարիոյի հիվանդանոց. Մասնավոր առողջապահական կենտրոնները ներառում են՝ Սան Խոսե կլինիկան, Հյուսիսային կլինիկան, Կլինիկա Սանտա Անա, Առյուծների կլինիկան, Սամարիանի կլինիկան և Պրոֆամիլիան (սեռական և վերարտադրողական առողջություն)։

Վերոհիշյալ սուբյեկտները Առողջապահության նախարարությանը և Առողջապահության նախարարության քաղաքապետարանին առընթեր առողջապահական ծառայություններ մատուցող հաստատությունների ցանցի մի մասն են։ Erasmus Hospital Meoz-ն ունի չորրորդ մակարդակի սանդղակ և մասնագիտացած է խիստ բարդ վիրահատությունների կատարման մեջ, ինչպիսիք են փոխպատվաստումները և վերաիմպլանտացիաները։ Բացի այդ, այն առաջարկում է առողջապահական ծառայություններ, որոնք բաշխված են քաղաքի տարբեր թաղամասերում, որոնք առնչվում են տարբեր աստիճանի բարդության։ Քաղաքն ունի մեծ թվով առողջապահական կազմակերպություններ (SPE), ինչպիսիք են Colsanitas-ը, SaludCoop-ը, Cafesalud-ը և այլն։

  • Մարիա Ռեինայի դպրոց
  • Սագրադոս Կորասոնես դպրոց
  • Էլ Կարմեն Թերեզիանոյի դպրոց
  • Սբ․ Թերեզայի դպրոց
  • Սան Խոսե դե Կալասանզի դպրոց
  • Սան Խոսեի քոլեջ
  • Առևտրի ազգային տեխնիկական ինստիտուտի դպրոց
  • Սալեզյան քոլեջ
  • Իսպանա-ամերիկյան դպրոց
  • Լա Սայե քոլեջ
  • Սբ․ պահապան հրեշտակի դպրոց
  • Ակոանդեսի դպրոց
  • Լոս Ալմենդրոս գիմնազիայի դպրոց
  • Դոմինգո Սավիո գիմնազիայի դպրոց
  • Կարդենալ Սանչայի դպրոց
  • Մերսեդես Աբրեգոյի անվան տեխնիկական ինստիտուտի դպրոց
  • Լոնդոնի երկլեզու ինստիտուտ
  • Սան Խոսե դե Պերալտա կոոպերատիվ դպրոց
  • Անդյան երկլեզու դպրոց
  • Խուան Ատալայայի ինտեգրված դպրոց
  • INEM José Eusebio Caro դպրոց
  • Քաղաքային դպրոց
  • Սան Խոսե դե Կուկուտայի ​​դպրոց
  • Էբենեզեր քոլեջ
  • Comfanorte դպրոց
  • Էլ Բոսկեի գիմնազիայի դպրոց
  • Միացյալ Գիլդիայի դպրոց

Համալսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական համալսարաններ

  • Պաուլա Սանտենդերի անվան դպրոց
  • Պամպլոնայի համալսարան
  • Սանտենդերի տեխնոլոգիական համալսարան

Մասնավոր համալսարաններ

  • Կոլումբիայի ազատության համալսարան
  • Սանտենդերի համալսարան
  • Անտոնիո Նարինիոյի անվան համալսարան
  • Սիմոն Բոլիվարի անվան համալսարան

Մարդկանց համախմբող սպորտաձևը ֆուտբոլն է, թեև բասկետբոլը, վոլեյբոլը և չմուշկասահքը նույնպես տարածված են։ Cúcuta Deportivo-ն, որը վերջերս նահանջել է առաջին դիվիզիոն, քաղաքի գլխավոր պրոֆեսիոնալ թիմն է և իրենց տեղական հանդիպումներն անցկացնում է General Santander մարզադաշտում։ Թիմը հաղթեց իր առաջին առաջնությունը 2006-ի սեզոնում և նշանակալի ու հիշվող մասնակցություն ունեցավ 2007-ի Copa Libertadores-ում, երբ նրանք հասան կիսաեզրափակիչ և պարտվեցին բազմակի չեմպիոն Բոկա Խունիորսին։ Այդ տարվանից միայն Կոլումբիայի մեկ այլ թիմ է հասել հեղինակավոր մրցույթի կիսաեզրափակիչ (2016 թվականին «Ատլետիկո Նասիոնալը Մեդելինից»)։ Քաղաքի այլ պրոֆեսիոնալ թիմեր են Norte de Santander (բասկետբոլի թիմ) և ֆուտզալի Cucuta Niza թիմը։ Երկու թիմերն էլ խաղում են «Կոլիզեո Տոտո Էրնանդես» մարզադաշտում։

Քաղաքը հյուրընկալել է Կոլումբիայի XIX ազգային խաղերը 2012 թվականին[41], որն օգնեց արդիականացնել բազմաթիվ սպորտային վայրեր, ինչպիսիք են Coliseo Toto Hernández-ը։ Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Կուկուտան կլինի 2016 թվականի ՖԻՖԱ-յի աշխարհի գավաթի անցկացման վայրերից մեկը[42], իրադարձություն, որը նշվում է չորս տարին մեկ անգամ։

Վերջին զարգացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը վերջերս զարգացել է պատմականորեն աննախադեպ արագությամբ։ Սա ներառում է վեց վերգետնյա անցումների, կոնվենցիայի կենտրոնի, նոր ավտոբուսային տերմինալի, «Մետրոբուս» կոչվող նոր Ինտեգրված զանգվածային տրանսպորտային համակարգի կառուցում, պետական դպրոցների արդիականացում, քաղաքի կենտրոնի նորացում և «General Santander» մարզադաշտի հզորության կրկնապատկում։

Ակնկալվում է, որ նոր արդյունաբերություններ կգան Վենեսուելայից, որոնք իրենց գործարանները կտեղակայեն Կուկուտայում՝ արտահանելու համար Կոլումբիայի և Միացյալ Նահանգների միջև առևտրի խթանման համաձայնագրի միջոցով[43]։

Հեռավորությունը այլ քաղաքներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի քաղաքներ

  • Պամպլոնա – 68 կիլոmetres (42 mi)
  • Օկանիա – 132 կիլոmetres (82 mi)
  • Բուկարամանգա – 148 կիլոmetres (92 mi)
  • Բարանկաբերմեխա – 254 կիլոmetres (158 mi)
  • Թունջա – 440 կիլոmetres (273 mi)
  • Բոգոտա – 570 կիլոmetres (354 mi)
  • Մանիզեյլս – 700 կիլոmetres (435 mi)
  • Արմենիա – 716 կիլոmetres (445 mi)
  • Պերեիրա – 742 կիլոmetres (461 mi)
  • Մեդելին – 591 կիլոmetres (367 mi)
  • Մոնտերիա – 589 կիլոmetres (366 mi)
  • Կարթագենա – 589 կիլոmetres (366 mi)
  • Բարանկիյա – 579 կիլոmetres (360 mi)
  • Սանտիագո դե Կալի – 900 կիլոmetres (559 mi)

Վենեսուելայի քաղաքներ

  • Սան Կրիստոբալ – 57 կիլոmetres (35 mi)
  • Մերիդա – 238 կիլոmetres (148 mi)
  • Մարակաիբո – 474 կիլոmetres (295 mi)
  • Բարինաս – 349 կիլոmetres (217 mi)
  • Ակարիգուա – 517 կիլոmetres (321 mi)
  • Վալենսիա – 683 կիլոmetres (424 mi)
  • Կարակաս – 821 կիլոmetres (510 mi)

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնական հուշարձաններն են՝

  • Կուկուտայի ճակատամարտի հուշարձան,
  • Կուկուտայի ​​հիմնադիր Ժոան Ռանգել դե Կուելարի հուշարձանը,
  • Կամիլո Դազայի հուշարձանը Կամիլո Դազայի միջազգային օդանավակայանում։

Քաղաքի հիմնական զբոսայգիներն են՝

  • Սանտեդերի այգի (իսպաներեն՝ Parque Santander), քաղաքի գլխավոր այգին, որը գտնվում է քաղաքապետարանի դիմաց,
  • Քոլոն այգի (իսպաներեն՝ Parque Colón), կառուցված Քրիստափոր Կոլումբոսի պատվին (իսպաներեն՝ Cristobal Colón),
  • Սիմոն Բոլիվարի այգի (իսպաներեն՝ Parque Simón Bolivar), որը կառուցվել է Սիմոն Բոլիվարի պատվին և նվիրաբերվել է Կուկուտայում Վենեսուելայի հյուպատոսության կողմից։

Կանաչապատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկուտան ավելի շատ կանաչ գոտիներ ունի, քան Կոլումբիայի շատ քաղաքներ։ Ոմանք քաղաքը անվանում են քաղաքային թոքեր՝ իր կանաչապատման և աղտոտվածության բացակայության պատճառով։ Cucuteños-ը և օտարերկրացիների լեգեոնը, ովքեր վերակառուցեցին քաղաքը 1875 թվականի երկրաշարժից հետո, ինժեներ Ֆրանսիսկո դե Պաուլա Անդրադե Տրոկոնիսի գլխավորությամբ, հանգեցրին քաղաքում կանաչապատման զարգացմանը։ Առաջին տնկված ծառերը կլեմոններն էին։ Շուտով դրանք փոխարինվեցին ակացիաներով, պերակոսներով և նշենիներով, որոնք զարդարում էին այգիներն ու ճանապարհների եզրերը։ Քաղաքի այս դիզայնի օրինակ է Լույսերի պողոտան (oití-ի, ficus-ի և cují-ի ծառերով), որը կազմում է բնական թունել և հիացնում երկրի մնացած մասի բնկիչներին և զբոսաշրջիկներին։

Արմավենիները տարածված են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սանտանդերի այգին, Մեծ Կոլումբիայի այգին, Հանրապետության բանկը և Նորտե դե Սանտանդերի դեպարտամենտի դահլիճը։

Մշակութային վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Կոլումբիայի այգի

Կուկուտան ունի մի քանի կարևոր մշակութային վայրեր, ինչպիսիք են Էդուարդո Կոտ Լամուսի ծննդավայրը, որը ազդեցիկ անձնավորություն է Նորտե դե Սանտանդերի և երկրի քաղաքականության մեջ քսաներորդ դարի առաջին կեսին, այս շենքը կառուցվել է 1877 թվականին[44]։ Կուկուտայի մեկ այլ պատմական վայր է Casa Torre de Reloj-ը, որը սկզբում ծառայել է որպես Compañía Electrica del Norte, իսկ ավելի ուշ որպես Մշակույթի տուն՝ ի հավելումն վարչության մշակույթի քարտուղարի[45]։ Մեկ այլ պատմական վայր է Palacio de la Cúpula Chata-ն, որը 1919 թվականի շինություն է, գմբեթի մի մասը Նյու Յորքից ուղարկվել է 1915 թվականի հունիսին[46]։ 1989 թվականին շենքի մի մասը տուժել է հրդեհից, ուստի 1990 թվականին Մարիա Թերեզա Վելա Վիչինիի նախագծի հիման վրա սկսվել է շենքի վերակառուցման նախագիծը[46]։

Միջազգային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.publimetro.co/co/noticias/2018/11/07/dane-tambien-se-descacho-la-poblacion-bogota-medellin-cali.html
  2. «Projections and retroprojections of the municipal population for the period 1985–2017 and 2018–2035 based on the CNPV 2018» (իսպաներեն). dane.gov.co. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  3. Rincón Guerrero, Amado Antonio; Villamizar Pabón, Silvano; Frerreira Esparza, Adriana (1998). Los pueblos del cacao: orígenes de los asentamientos urbanos en el oriente colombiano [The Cocoa Peoples: Origins of Urban Settlements in Eastern Colombia] (իսպաներեն). Universidad Industrial de Santander, Escuela de Historia. էջ 105-107. ISBN 978-958-9318-55-3.
  4. Gamboa, Jorge Augusto. «Cúcuta: ciudad comercial y fronteriza» [Cúcuta: commercial and border city]. banrepcultural.org (իսպաներեն). Red Cultural del Banco de la República. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. Blanco, Jacqueline (2007 թ․ նոյեմբերի 22). «De la Gran Colombia a la Nueva Granada, contexto histórico – político de la transición constitucional» [From Greater Colombia to New Granada, historical context - political transition of the Constitution]. Prolegómenos (իսպաներեն). Universidad Militar Nueva Granada. 10 (20): 71–87. doi:10.18359/prole.2535. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  6. «Campaña Admirable y guerra a muerte» [Admirable Campaign and war to the death] (PDF). quintadebolivar.gov.co (իսպաներեն). Casa Museo Quinta de Bolívar. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023-12-04-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  7. Ángel, Rafael Eduardo (1990). Historia de Cúcuta: la casa del duende [History of Cúcuta: the house of the goblin] (իսպաներեն). La Casa del Duende. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  8. Treaty of Tonchala. Cúcuta, November 6, 1959. (in Spanish)
  9. «EL PROCESO MIGRATORIO ENTRE COLOMBIA Y VENEZUELA (1989–2014): PRINCIPALES CAUSAS Y EFECTOS POLÍTICOS PARA LA INTEGRACIÓN ENTRE AMBOS PAÍSES» (PDF) (իսպաներեն).
  10. «Cómo la migración venezolana está cambiando la expansión urbana en Cúcuta, Colombia». blogs.worldbank.org (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  11. Ortiz, Fernando Mudarra y Orlando (2019 թ․ մարտի 23). «Opinión | Cúcuta, el epicentro de la emergencia migratoria de Venezuela». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  12. «Informe de investigación: Situación de migración procedente de Venezuela» (PDF) (իսպաներեն). Cruz Roja Colombiana. Retrieved June 21, 2021.
  13. «Mapa judicial de Colombia». Ramajudicial.gov.co (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  14. «Investigación de la UFPS llegó a Reino Unido» [UFPS investigation arrived in the UK] (իսպաներեն). La Opinión. 2020 թ․ մարտի 6.
  15. 15,0 15,1 «La fundación de Cúcuta, mito y realidad» [The Foundation of Cúcuta, myth and reality]. Laopinión.com.co (իսպաներեն). Diario La Opinión. 2020 թ․ հունիսի 21.
  16. Laguado Nieto, Omar Elías (2018 թ․ մայիսի 18). «KUKU-TA la Casa del Duende» [KUKU-TA the House of the Goblin]. asiescucuta.com (իսպաներեն). Así es Cúcuta. Արխիվացված է օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2024-02-28-ին.
  17. «San José de Guasimales, Valle de Cúcuta» (Digital). Portafolio. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  18. «Cúcuta is declared green municipality». La Opinión. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  19. «San José de Cúcuta». Norte de Santander. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 23-ին.
  20. «Admirable Campaign». Polar Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  21. «Admirable Campaign». Simón-Bolívar.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  22. «Campaña Admirable» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 11-ին.
  23. «Ferrocarril de Cúcuta» (իսպաներեն). Biblioteca Luis Ángel Arango. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 11-ին.
  24. «Especial 45 años». Diario La Opinión. Վերցված է 2007 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում) (es)
  25. «Centro Histórico Villa del Rosario» (իսպաներեն). Ministerio de Cultura de Colombia. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 15-ին.
  26. Ministerio del Medio Ambiente. «Colombia; Rio de Cucuta» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  27. «Promedios Climatológicos 1981–2010» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  28. «Promedios Climatológicos 1971–2000» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «Tiempo y Clima» (իսպաներեն). Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  30. 30,0 30,1 30,2 «Símbolos de Cúcuta». CúcutaNuestra.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 7-ին.
  31. «Decreto de la Bandera de Cúcuta (CO) – Wikisource». es.wikisource.org (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  32. Azapedia: Fabiola Zuluaga (es) asapedia.com Accessed October 15, 2006
  33. «Donamaris Ramírez, nuevo alcalde de Cúcuta». Vanguardia.com – Galvis Ramírez y Cía. S.A. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  34. Comunidad Andina de Naciones: Caracterización de la frontera Colombo-Venezolana Արխիվացված Դեկտեմբեր 16, 2007 Wayback Machine. Documentos informativos. Enlace revisado el 3 de junio de 2008.
  35. Proexport Colombia – Zonas Francas Արխիվացված Սեպտեմբեր 27, 2007 Wayback Machine
  36. COLFTA. «Cúcuta quiere sacarle jugo al TLC» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  37. ANDI. «Zona Franca» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  38. Peña, Javier (2006 թ․ հոկտեմբերի 27). «Masificarán Internet Inalámbrico en Cúcuta» (իսպաներեն). CucutaNuestra.com. Վերցված է 2007 թ․ փետրվարի 19-ին.
  39. Peña, Javier (2006 թ․ հոկտեմբերի 31). «Avanza Plan 2500» (իսպաներեն). CucutaNuestra.com. Վերցված է 2007 թ․ փետրվարի 19-ին.
  40. «Fundaciones de ciudades y poblaciones». Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.(չաշխատող հղում)
  41. «Cucuta si sera sede de los Juegos Nacionales». Somoslarevista. 2010 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  42. «Copa Mundial de Futsal de la FIFA se jugará en Colombia en 2016». fcf.com.co/. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  43. «Comite Empresarial: TLC» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  44. «Los patrimonios de Cúcuta en el recorrido 'A cielo Abierto'». La Opinión (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 5-ին.
  45. Cúcuta a través de la fotografía: crónica fotográfica de la ciudad durante los siglos XIX y XX (իսպաներեն). Cámara de Comercio de Cúcuta. 2000. ISBN 978-958-96120-1-9.
  46. 46,0 46,1 «Archivo de la Gobernación Departamental de Norte de Santander». Censo-Guía de Archivos de España y Hispanoamérica. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին.
  47. «Cúcuta, la ciudad fronteriza hermanada con Zaragoza». Heraldo de Aragón (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]