Կուկի ծովածոց (անգլ.՝ Cook Inlet ) կամ Կենայան ծովածոց, ծովածոց Ալյասկայի հարավային ափերում, Խաղաղ օվկիանոսում։ Ստացել է իր անվանումը Ջեյմս Կուկի պատվին, որը հետազոտել է այն 1778 թվականին։ Բաժանում է Կենայ թերակղզին մայրցամաքից։
Երկարությունը 370 կմ է, լայնությունը՝ 18-ից 111 կմ, խորությունը՝ 22-ից 78 մ։ Ծովածոցի հարավային ափերը բարձր են, խիստ կտրատված, իսկ հյուսիսայինը՝ ցածր։
Մակընթացությունները տեղի են ունենում օրը երկու անգամ և ջրի բարձրությունը հասնում է մինչև 12 մ։ Մակընթացության արագությունը հասնում է 15 կմ/ժ արագության[1][2]։ Խորքում այն բաժանվում է երկու թևի՝ Տուրնագեն և Նիք-Արմ։ Ծովածոց են թափվում Սուսիտնա, Մատանուսկա, Կասիլոֆ և Կնիք գետերը։ Ծովածոցի բարձունքին գտնվում է Անքորեջ նավահանգիստը՝ Ալյասկայի ամենաշատ բնակեցված քաղաքը։