Պարսկական սկյուռ (լատին․՝ Sciurus anomalus), սկյուռանմանների ընտանիքի սկյուռների ցեղի կրծող կենդանի։ Հայաստանում տարածված է հյուսիսարևելյան անտառներում (700-1900 մ բարձրներում)։
Մարմնի երկարությունը՝ մինչև 260 մմէ, պոչինը՝ 170 մմ Պոչը խավոտ է, տակի մասում՝ 2 կողմի «սանրված»։ Հետևի ոտքերը զգալի երկար են առջևիններից, թաթերը հնգամատ են՝ կոր, սուր ճանկերով։ Ականջների ծայրերն առանց վրձնիկի են։ Մորթին փափուկ է, լավորակ։ Մեջքի մասը գորշամոխրագույն է, դեպի ներքև՝ գորշասև, փորը՝ վառ ժանգագույն։
Սնվում է զանազան ընկույզներով, կորիզներով, ծառերի ու թփերի մատղաշ, կանաչ մասերով, պտուղներով, հատապտուղներով, սնկերով։ Կուտակում է կերի մեծ պաշար (ձմռան և վաղ գարնան համար), պահում է բներում, արմատների միջև, ժայռաճեղքերում և այլն։ Գործունյա է ցերեկը, ձմռանը՝ օրվա 2-րդ կեսին։
Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 4 ձագ։ Մորթին ունի տնտեսագործական նշանակություն։ Համաճարակաբան, նշանակությունն ուսումնասիրված չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։