Jump to content

Կոնստրուկտոր (խաղալիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lego խորանարդիկներ՝ խաղի միջոցով զարգացնում են մտածողությունը
Հավաքածու Meccano No. 2 1970-ականներից

Կոնստրուկտոր՝ ստանդարտ դետալների հավաքածու, որոնցից կարելի է հավաքել տարբեր մոդելներ։ Պատրաստի մասերը բացառում են հատուկ մասերի պատրաստման համար անհրաժեշտ ժամանակը, ինչպես նաև չեն պահանջում հատուկ նախապատրաստություն՝ բարդ համակարգերի ստեղծման համար։ Կոնստրուկտորները օգտագործվում են ժամանակավոր մեխանիզմների կառուցման համար, ինչպես նաև որպես մանկական խաղալիքներ։

Ծագման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետաղական Կոնստրուկտոր՝ արտադրված ԽՍՀՄ-ում 1933 թվականին

Աշխարհում առաջին կոնստրուկտորներից մեկը համարվում է Անկերը, որը ստեղծվել է 1880 թվականին՝ գերմանացի ինժեներներ, ավիացիայի պիոներներ Օտտո և Գուստավ Լիլիենթալ եղբայրների կողմից։ Կոնստրուկտորը իրենից ներկայացնոիմ էր կվարցային ավազի, կավիճի և կտավատի յուղի խառնուրդից աղյուսներ, որպեսզի դրանցից հավաքեր շենքերի մոդելներ։ Գյուտարարները վաճառել են իրենց արտոնագիրը հայտնի գործարար Ադոլֆ Ռիխտերին, ով 1882 թվականին Anker-Steinbaukasten ապրանքանիշի ներքո արդյունաբերական արտադրությունը է սկսել Ռուդոլշտադտ (Գերմանիա) քաղաքում։

Առաջին մետաղական կոնստրուկտորը (Meccano) ստեղծվել է 1901 թվականին Ֆրենկ Հորնբիին (1863-1936) Լիվերպուլից (Մեծ Բրիտանիա)՝ անգլիացի գյուտարար, գործարար և քաղաքական գործիչ,ով չուներ ինժեներական կրթություն։ Հարուստացել է նրա հիմնադրած խաղալիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները շնորհի։

Սկզբում Ֆրենկ Հորնբիի գաղափարը՝ պատկերել ինժեներական նմուշներ փոքրացված տեսքով, իրականացվել է տղաների համար կոնստրուկտորի մանկական հավաքածուում։ Կոչվում էր «մեխանիկական ձեռնարկ սկսնակների համար», այն մետաղական էր և բաղկացած էր տարբեր հեծաններից, անկյունակներից, վրածածկներից, անիվներից, ճարմանդներից և այլ դետալներից։ Հավաքածուն ներառում էր նաև մանեկներ,հեղույսներ, պտուտակահան և մանեկադարձիչ, բայց չկար որևէ որոշակի սխեմաներ. յուրաքանչյուր երեխա կարող էր երևակայություն ցուցաբերել և ստեղծել մի ամբողջ քաղաք՝ կամուրջներով, ավտոմեքենաներով, ինքնաթիռներով և նույնիսկ թռչող ափսեներով։ 1926 թվականին հայտնվում են առաջին գունավոր դետալները՝ կարմիր և կանաչ։ 1970 թվականին կոնստրուկտորը համալրվել է էլեկտրական շարժիչով։ 1981 թվականին Ֆրանսիայում առաջին անգամ հայտնվում են պլաստիկից սկզբունքորեն նոր մոդելներ։

1932 թվականին Դանիայում ստեղծվել է կոնստրուկտորի նոր տեսակ, որը փայտից էր։ Պլաստիկից խորանարդը հայտնվել է 1958 թվականին։ Այսօր երեխաներին հասանելի են նոր մոդելներ՝ մագնիսական և էլեկտրոնային։ Մագնիսական կոնստրուկտորում մասերը կարող են իրար կցվել մագնիսի օգնությամբ։ Երեխաների համար մագնիսական կոնստրուկտորների արտադրության հիմնադիր է դարձել Mega Bloks կանադական ընկերությունը, որը հիմնադրվել է 1967 թվականին։ Նրա կողմից ստեղծվել է կոնստրուկտորի սկզբունքորեն նոր տեսակ, որը չուներ որոշակի սյուժե, այլ իրենից ներկայացնում էր աբստրակտ պատկեր, որից երեխան կարող էր անել այն ամենը, ինչ կցանկանար։ Ավելի ուշ մշակվել են «Կարիբյան ծովի ծովահենները» շարքը ՝ համանուն գեղարվեստական ֆիլմի հիմա վրա, «Վիշապներ», «Need for Speed» շարքի հիման վրա, որոնք ստեղծվել են համակարգչային խաղի հիման վրա և շատ ուրիշներ։ 2011 թվականին հայտնվում է «Smurfs» շարքը, որը համապատասխանում էր նույն տարում վարձույթում հայտնված «Սմուրֆիկներ» ֆիլմին։

Մանկական կոնստրուկտորները համարվում են ունիվերսալ ուսումնական ձեռնարկ, որը զարգացնում է մոտորիկան, մտածողությունը, հիշողություն, երևակայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ հմտություններ, որոնք օգտակար կլինեն երեխային ապագայում։ Հայտնի է, որ երեխայի զարգացման մակարդակը ուղղակիորեն կախված է ձեռքի մատների նուրբ շարժումների ձևավորման աստիճանից։ Մանուալ (ձեռքի) գործողությունների ազդեցությունը մարդու ուղեղի զարգացման վրա հայտնի էր դեռևս մ.թ.ա. 2–րդ դարում՝ Չինաստանում։

Փիլիսոփա Ի. Կանտ պնդում էր, որ «ձեռքը դա դուրս եկած մարդու ուղեղն է»։ Ձեռքերի զարգացման կապը ուղեղի զարգացման հետ հաստատում են ժամանակակից հետազոտությունները։ Ֆիզիոլոգները ցույց են տալիս, որ կա սերտ կապը ուղեղի մեծ կիսագնդերի և նյարդային վերջույթների միջև, որոնք տեղակայված են ձեռքերին և մատների բարձիկներին, ուստի ձեռքի մկանների հոգնածությունը առաջացնում է կենտրոնական նյարդային համակարգի արգելակում և հակառակը։ Այսինքն, երեխաների զարգացումը տեղի է ունենում մատների կինետիկ իմպուլսների ազդեցության տակ։ Մանր մոտորիկայի զարգացման բարձր մակարդակ ունեցող երեխան կարողանում է տրամաբանորեն դատողություններ անել, նրա մոտ բավական զարգացած են հիշողությունը, ուշադրությունը, կապակցված խոսքը[1]։ Հոգեբանները նշում են, որ երեխայի մտավոր ունակությունները սկսում են ձևավորվել շատ վաղ և ոչ թե ինքնստինքյան, այլ գործունեության ընդլայնման հետ մեկտեղ, այդ թվում' ընդհանուր շարժողական և ձեռքերի։ Ձեռքերի զարգացումը սերտորեն կապված է խոսքի և մտածողության զարգացման հետ[2]։

Մտածողության առաջին փուլը, որը բնորոշ է վաղ տարիքի երեխաներին, անվանում են արդյունավետ։ Նման մտածողությունը կարելի է անվանել «ձեռքի»՝ օբյեկտների շահարկման միջոցով երեխան սովորում են դրանց հատկությունները։ Դա նշանակում է, որ վաղ տարիքի երեխան բոլոր մտավոր խնդիրները լուծում է ձեռքերով։ Որքան շատ է երեխան փորձ, գործողությունների և փորձանմուշների պաշար կուտակում, այնքան ավելի արագ նա կանցնի երկրորդ՝ ակնառու — պատկերավոր փուլին, երբ գործողություն կկատարի ոչ թե իրերով, այլ դրանց պատկերով։ Այս փուլում երեխան խնդիր է լուծում, օրինակ, համապատասխան խորություններում ճիշտ տեղադրել մարմինները միանգամից, քանի որ փորձերը կատարվում է մտքում։ Երրորդ փուլը լեզվա-տրամաբանակն կամ վերացական մտածողությունն է։ Այստեղ նույնիսկ գործնական խնդիրները լուծվում են ոչ թե ձեռքերով, այլ մտքում։ Այսպիսով, մտածողության զարգացման սկիզբը սկսվում է ձեռքերից։ Ինչպես ասում էր ֆիզիոլոգ Ի.Պ. Պավլովը. «ձեռքերը սովորեցնում են գլխին, ապա ավելի իմաստուն գլուխը սովորեցնում է ձեռքերին, իսկ հմուտ ձեռքերը կրկին նպաստում է ուղեղի զարգացմանը»[3]։ Ստեղծագործական մտածողության զարգացման գործում ձեռքի աշխատանքի նշանակության մասին մանկավարժ Վ.Ա.Սուխոմլինսկի գրել է[4].

Երեխաների ունակությունների և տաղանդների ակունքներն իրենց մատների վրա են։ Մատներից, պատկերավոր ասած, գնում են բարակ թևիկներ, որոնք սնուցում են ստեղծագործական մտքի աղբյուրը։ Որքան ավելի շատ վստահություն և հնարամտություն կա մանկական ձեռքեր շարժումների մեջ, որքան նուրբ է ձեռքերի փոխազդեցություն աշխատանքային գործիքների հետ, որքան բարդ են այդ փոխազդեցության համար անհրաժեշտ շարժումները, այնքան ավելի վառ է մանկական միտքի ստեղծագործական տարրը, այնքան ավելի ճիշտ, ավելի նուրբ, ավելի բարդ շարժումներ է հարկավոր փոխազդեցության համար. որքան խորն է մտել ձեռքի փոխազդեցությունը բնության հետ, հասարակական աշխատանքի մեջ երեխայի հոգեևոր կյանքում, այնքան ավելի մեծ է դիտունակությունը, հետաքրքրասիրությունը, զգոնությունը, ուշադրությունը, երեխայի գործունեության մեջ հետազոտելու ունակությունը։

Կոնստրուկտորներն օգտագործում են զարգացման առանձնահատկություններով երեխաներին ուսուցանելու համար՝ աուտիկ սպեկտրի խանգարումների, Մանկական ուղեղային կաթվածի և այլն։ Օրինակ, դրական ազդեցություն է նկատվել նախագծման և ռոբաշինության խմբակային, ներառական և անհատական ուսուցման ժամանակ[5]։

Գենդերայի կատեգորիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի գիտնականների կողմից մանկական խաղասենյակների ուսումնասիրության ժամանակ[6] չի հայտնաբերել տարբերություններ գրքերի, երաժշտական գործիքների, տղաների և աղջիկների փափուկ խաղալիքների քանակի մեջ։ Բայց որոշ կատեգորիաների խաղալիքների մեջ հայտնաբերվել տպավորիչ տարբերություններ։ Այսպիսով, աղջիկները շատ տիկնիկներ, տիկնիկային կահույք, հագուստ, տիկնիկների խոհանոցային պարագաներ ունեին։ Տղաների խաղալիքների մեջ տարբեր տեսակի կառքեր կային, բայց ոչ մի աղջկա մոտ խաղալիք վագոն, գնացք, նավակ կամ մոտոցիկլ չի հայտնաբերվել։ 48 տղաներից միայն ութը ունեին մեկական տիկնիկ։

Նման դիտարկումներով արտադրողները փորձում են բացատրել աղջիկների և տղաների համար տարբեր կոնստրուկտորների ստեղծումը։ Աղջիկների համար նրանք սովորաբար ներառում են հետյալ սյուժետները՝ արքայադուստրերի պալատներ, կառքեր, տարբեր կենդանիների, առասպելական արարածներ։ Մանկական կոնստրուկտորները տղաների համար ներառում են նավեր, ռազմական տեխնիկա, ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, հրշեջ կայաններ, ոստիկանություն և շատ ուրիշներ։ Գունային դիզայնը կարող է նաև տարբեր լինել՝ կախված երեխայի սեռից։ Ամենից հաճախ, սեռային բաժանումը տեղի է ունենում միջին և ավագ տարիքային խմբերում. կրտսեր տարիքում նման տարանջատում չկա, նրանց համար, որպես կանոն, ստեղծվում են զարգացնող կոնստրուկտորները, հաճախ մրգերի, մարդուկների, բույսերի և այլ տեսքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Блыскина И. В. Методическое пособие для педагогов дошкольных образовательных учреждений. СПб.: «Детство-пресс»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Пернятин Д. Мелкая моторика. О важности развития
  3. Павлов И. П. Лекция о работе больших полушарий головного мозга. М., Академия медицинских наук СССР. 1952
  4. В. А. Сухомлинский. О воспитании. Москва, 1973
  5. Гагарина, Динара. «Робототехника для детей с особенностями развития: мнения экспертов». Занимательная робототехника (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Պավլոլ Լ.Վ. (2001). Գենդերայի սոցալականացումը մանկության տարիքից/ Գլուխ 4. Ինչ պետք է իմանան դաստիարակները, թե ինչպես են աղջիկները և տղաները սովորում « լինել կին և տղամարդ». Մուրմանսկ: Միլորի ՍՊԸ. էջեր 40–48.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստրուկտոր (խաղալիք)» հոդվածին։