Կոնստանտին Գենիչ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1978 (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1995-1996
1997 1998 1999-2001 2001 2002 2002-2005 1995-2005 | Ամբողջ կարիերայի ընթացքում |
22 (2) 32 (5) 14 (3) 84 (29) 12 (2) 57 (9) 221 (50) | |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կոնստանտին Միխայլովիչ Գենիչ (ռուսերեն՝ Константин Миха́йлович Ге́нич, հունվարի 3, 1978, Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆուտբոլային լրագրող, ռուսական ՆՏՎ Պլյուս հեռուստաալիքի հաղորդավար, նախկին ֆուտբոլիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլ խաղալ սկսել է «Դինամո» ակումբի դպրոցում, որտեղ ստացել է ոտքի կրկնակի կոտրվածք։ 9 տարեկանում Գենիչը տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դպրոց[1]։ Սկսեց խաղալ Երրորդ լիգայում. «Մոնոլիտ» ակումբում։ Կայքերից մեկում նշվում է, որ 1995 թ. նա խաղացել է «Լյուբերցի» ակումբում, սակայն Գենիչն այդ ամենը հերքում է[2]։
Չընդգրկվելով «Սպարտակ» ակումբի հիմնական կազմում, ֆուտբոլիստը 1998 թ. մրցաշրջանն անցկացնում է լատվիական «Վենտսպիլս» ակումբի կազմում։ Այնուհետև վերադառնում է Ռուսաստան ու 2, 5 մրցաշրջան խաղում Խիմկիի կազմում։ 2000 թ. Խիմկիի հետ կարողացել է դուրս գալ Առաջին դիվիզիոն։ 2001 թ. մրցաշրջանն ավարտում է Պսկով-747 ակումբում։ 2 անգամ անհաջող կերպով փորձել է պայմանագիր կնքել Ռուսաստանի Բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբների՝ Սատուրնի (1999-2000 մրցաշրջան) և Տորպեդոյի (2000-2001 մրցաշրջան) հետ[3]։
2002 թ. առաջին կեսը խաղում է «Մաքքաբի Ահի» ակումբում, իսկ հետո տեղափոխվում Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ամկար»։ 2003 թ. նոյեմբերի 1-ին խփում է հաղթական գնդակը, երբ իր թիմը մրցում էր «Ֆակել» ակումբի հետ։ Այդ գնդակը Ամկարին իրավունք տվեց մասնակցելու Պրեմիեր լիգայում։ Սակայն Տուլա քաղաքի թիմի՝ Արսենալի հետ անցկացրած ընկերական հանդիպման ժամանակ Գենիչը ստանում է ծանր վնասվածք ու այլևս չի կարողանում օգնել իր թիմին։ 2006 թ. ֆուտբոլիստը որոշում է կայացնում կարիերան ավարտելու մասին։
2006 թ.-ից նա աշխատում է որպես լրագրող և ՆՏՎ Պլյուս հեռուստաալիքի հաղորդավար։
2012 թ. դեկտեմբերից սկսած Գենիչը կանխատեսումներ է անում ֆուտբոլի խաղերի վերաբերյալ «Рейтинг Букмекеров» նախագծի շրջանակներում[4]։
2013 թ. օգոստոսի 14-ին Գենիչը հրավիրվեց Առաջին ալիք մեկնաբանելու Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որտեղ Ռուսաստանի ընտրանին մրցում էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Константин Генич: "Ну да, бывало судья подмигивал и говорил: «Падай в штрафной»
- ↑ [1]
- ↑ Константин ГЕНИЧ: ХОЧУ СТАТЬ ТОРПЕДОВЦЕМ(չաշխատող հղում)
- ↑ «Блог Константина Генича с прогнозами на футбол». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ @GenichK