Jump to content

Կոնիլ դե լա Ֆրոնտերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնիլ դե լա Ֆրոնտերա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ41 ± 1 մետր
Մակերես88,51 կմ²
Մասն էQ100593624?[1], Q107553373?[2] և La Janda?[3]
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Կոնիլ դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Conil de la Frontera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 87 կմ² տարածք։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 43 կիլոմետր է։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 22 427[4]։ Ամռան ամիսներին բնակչության թիվը հասնում է 110 հազարի[5]. մանրավազ, հիանալի լողափերի շնորհիվ ամառային հանգստի լավ վայր լինելով՝ Կոնիլ դե լա Ֆրանտերան հրապուրում - գրավում է հազարավոր մարդկանց ինչպես Իսպանիայի տարբեր մասերից, այնպես էլ արտասահմանյան երկրներից (հիմնականում Գերմանիայից)։ Վեց լողափերը՝ Պլայա լա Ֆոնտանիլիան (Playa La Fontanilla), Պլայա Էլ Ռոկեոն (Playa El Roqueo1936 թվականի իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակներից մնացած բունկերով, Պլայա Ֆուենտե դել Գալիոն (Playa Fuente del Gallo), Պլայա Պունտա Լեխոսը (Playa Punta Lejos), Պլայա Կալա դել Ասեիտեն (Playa Cala del Aceite) և Պլայա լոս Բատելեսը (Playa los Bateles) ընկած են Ատլանտյան օվկիանոսի ափին։ Դրանցից ամենաերկարը և ամենամարդաշատը Պլայա լոս Բատելեսն է։

Այսպիսով՝ քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավում են գյուղատնտեսությունն ու ձկնարդյունաբերությունը։

Յուրաքանչյուր ուրբաթ կարելի է այցելել Ավիդա դե լա Մուզիկա (Avda. de la Música) փողոցի վրա գտնվող շուկան, որ պատմամշակութային հուշարձան է, և գնել հուշանվերներ, հագուստ, մրգեղեն, ձկնեղեն...

Քաղաքի համայնապատկերը

Անվանի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խոսե Վելարդե Յուստի - բանաստեղծ
  • Ֆրանսիսկո Խոսե Մարիա դել Սագրադո Կորասոն դե Խեսուս Ալբա Մեդինա (Պակո Ալբա) - կառնավալի հեղինակ
  • Մարկոս Ռամիրես - մոտոարշավորդ[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնիլ դե լա Ֆրոնտերա» հոդվածին։