Կոմս
Կոմս (գերմ.՝ Graf), թագավորական պաշտոնատար անձ վաղ միջնադարում արևմտյան Եվրոպայում։ Տիտղոսը ծագել է 4-րդ դարում Հին Հռոմում և տրվում էր բարձր պաշտոնյաներին (օրինակ՝ comes sacrarum largitionum - գլխավոր հարկահան)։ Ֆրանկական թագավորությունում 6-րդ դարի երկրորդ կեսից գրաֆը կամ հաուգրաֆը իր տիրույթում (գերմ.` Gau 100 հոգանոց գյուղ հին գերմանացիների մոտ) ուներ վարչական, զինվորական և դատական իրավունքներ։ 877 թ. Կարլոս II Ճաղատի հրամանով կոմսի տիրույթներըն դարձան ժառանգական։
Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո՝ բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի)։
Ռուսաստանում տիտղոսը մտցվել է Պետրոս I-ի կողմից 1706 թ.: 19-րդ դարավերջում այստեղ արդեն կար 300 կոմսական տիտղոս։ Վերացվել է 1917 թ. նոյեմբերի 11-ին։ Այժմ Եվրոպայի մի քանի միապետական երկրներում կան անվանական կոմսություններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրլ - անգլիական կոմսերի տիտղոս
- Յարլ - տերմին, որից առաջացել է անգլիական կոմսերի տիտղոսը՝ earl
- Պֆալցգրաֆ
- Մարկգրաֆ
- Լանդգրաֆ
- Վիլդգրաֆ
- Ռաուգրաֆ
- Ֆրեյգրաֆ
- Բուրգգրաֆ
- Վիկոնտ
Գերմաներեն | Անգլերեն | Ծանոթագրություն |
---|---|---|
Markgraf | Margrave и (կրտսեր) Marquess կամ Marquis |
Mark: march (ճահիճ, սահմանային մարզ) Graf |
Pfalzgraf | Պալատինի կոմս կամ Palsgrave (հին անգլերեն) |
Pfalz (պալատ) Graf |
Reichsgraf | Կայսրության կոմս | Reich (Սրբազան Հռոմեական ) Կայսրություն Graf |
Landgraf | Landgrave | Land (երկիր, հող) Graf |
Freigraf | Free Count | allodial?) Graf; |
Gefürsteter Graf | Princely Count | Գերմանական «դառնալ Reichsfürst» բայը Graf |
Burggraf | Burgrave | Burg (ամրոց, տեղանք) Graf |
Rheingraf | Rhinegrave | Rhein (գետ Հռենոս) Graf |
Altgraf | Altgrave | Alt (ծեր) Graf (շատ հազվադեպ) |
Wildgraf | Wildgrave | Wild (որս կամ անբնակ վայր) Graf |
Raugraf | Raugrave | Rau (անբնակ վայր) Graf |
Vizegraf | Viscount | Vize = vice- (տեղակալ) Graf |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 549)։ |