Jump to content

Կոլոն թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլոն թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Արգենտինա[1]
Գտնվելու վայրըԲուենոս Այրես
Հիմնադրման ամսաթիվ1908
Անվանված էՔրիստափոր Կոլումբոս
ՃարտարապետLuca Pierotti?
Կայքteatrocolon.org.ar(իսպ.)
 Teatro Colón Վիքիպահեստում

Կոլոն թատրոն (իսպ.՝ Columbus Theatre), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող գլխավոր օպերային թատրոն։ Ըստ National Geographic-ի՝ աշխարհի 10 օպերային թատրոնների շարքում Կոլոն թատրոնը զբաղեցնում է 3-րդ տեղը[2] և համարվում է աշխարհի 5 լավագույն ակուստիկ համերգասրահներից մեկը[3]։ Մյուս համերգասրահներն են՝ Բեռլինի դրամատիկական թատրոնը, Վիեննայի երաժշտական ընկերակցությունը, Ամստերդամի Կոնսերտգեբաուն և Բոստոնի սիմֆոնիկ սրահը։

Ներկայիս Կոլոնը փոխարինել է 1857 թվականին բացված թատրոնին։ Ներկայիս թատրոնը բացվել է 1908 թվականի մայիսի 25-ին Վերդիի Աիդա օպերայով։ Կոլոն են այցելել ժամանակի առաջավոր երգիչներ ու օպերային ընկերություններ։

Հսկայական միջազգային հաջողությունից հետո թատրոնի անկումն ակնհայտ էր, և անհրաժեշտ էր զանգվածային վերանորոգման նոր ծրագիր։ 2005 թվականին սկսվեցին հուշարձանը վերականգնելու նախնական աշխատանքները, և 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի մայիս թատրոնը փակվել է վերանորոգման համար։ Վերաբացվել է 2010 թվականի մայիսի 24-ին 2010 թվականի համար նախատեսված ծրագրով[4]։

Առաջին Կոլոն թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլոն թատրոնը գիշերով
Բնօրինակ Կոլոն թատրոնը (ձախից), 1864 և հին Պլասա դե Մայոն, երկուսն էլ քանդվել են
Առաջին թատրոնը (ձախից) Պլասա դե Մայոյի դիմաց, 1881, լուսանկարը՝ Ալեքսանդր Ուիթքոմբի
1935 թվականի գալա պրեմիերա
Կոլոն թատրոն, 2010

Առաջին Կոլոն թատրոնը նախագծել է Չարլզ Պելեգրինին։ Շուրջ 30 տարի այն գործել է մեծ հաջողությամբ։ Թատրոնն ունեցել է 2500 նստատեղ, ինչպես նաև առանձին սրահ սգի մեջ գտնվող մարդկանց համար։ Այս թատրոնի շինարարությունը սկսվել է 1856 թվականին և ավարտվել 1857 թվականին, բացումը տեղի է ունեցել 1857 թվականի ապրիլի 27-ին Վերդիի Տրավիատա օպերայով, իտալական պրեմիերայից 4 տարի անց։

Այս թատրոնը փակվել է 1888 թվականի սեպտեմբերի 13-ին՝ տեղ տալով նոր բարելավված շենքին, որը բացվել է քսան տարի անց, Լիբերտադ փողոցում և նայում էր դեպի Պլասա դե Մայո հրապարակ։ Այդ ժամանակահատվածում 1890 թվականի ճգնաժամն ու դրա հետևանքները պատճառ հանդիսացան երկրորդ թատրոնի կառուցման դանդաղ ավարտի համար։

Մինչև ներկայիս Կոլոն թատրոնի շինարարությունը, օպերային ներկայացումները տեղի էին ունենում մի շարք թատրոններում, որոնցից առաջնային էին առաջին Կոլոն թատրոնը և Օպերային թատրոնը։ Օպերային թատրոնում հանդես եկող հիմնական ընկերությունը 1908 թվականին տեղափոխվեց Կոլոն թատրոն։ Խոշոր ընկերությունները հանդես էին գալիս նաև Պոլիտեամա և Կոլիսեո թատրոններում։

Ներկայիս Կոլոն թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը շրջապատված է 9 դե Խուլիո լայնարձակ պողոտայով (տեխնիկապես՝ Սերիտո փողոց), Լիբերտադ (հիմնական մուտք), Արտուրո Տոսկանինիի և Տուկուման փողոցներով[5]։ Այն գտնվում է քաղաքի սրտում՝ մի վայրում, որը նախկինում հատկացված էր Բուենոս Այրեսի Արևմտյան երկաթուղու «Plaza Parque» կայարանին։

Դահլիճը պայտաձև է, ունի 2487 նստատեղ (մի փոքր ավելի, քան Լոնդոնի Քովենտ Գարդենի օպերային թատրոնը), կանգնելու սենյակ 1000 հոգու համար և 20 մետր լայնությամբ, 15 մետր բարձրությամբ ու 20 մետր խորությամբ բեմահարթակ[6]։ Կոլոնի ակուստիկան այնքան լավ է, որ այն դասվում է աշխարհում 5 լավագույնների շարքում[3]։ Այս կարծիքի հետ համամիտ է եղել նաև Լուչիանո Պավարոտին[7]։

Բացում, հետագա պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն անունը կրող ներկայիս երկրորդ թատրոնը բացվել է 1908 թվականի մայիսի 25-ին, 20 տարի կառուցումից հետո[8]։ Բացմանը ներկայացվել է Աիդա օպերան Լուիջի Մանչինելլիի ղեկավարությամբ, Աիդայի դերում հանդես է եկել Ամեդեո Բասսին։ Երկրորդ ներկայացումը եղել է Ամբրուազ Թոմայի Համլետ օպերան (բարիտոն՝ Տիտտա Ռուֆֆո)[9]։ Բացման սեզոնին կատարվել են տասնյոթ օպերաներ հայտնի աստղերի կողմից՝ Ռուֆֆո, Ֆեոդոր Շալյապին, Անտոնիո Պաոլի։

Ներկայիս Կոլոն թատրոնի անկյունաքարը դրվել է 1889 թվականին ճարտարապետ Ֆրանչեսկո Տամբուրինի և նրա աշակերտ Վիտորիո Մեանոյի կողմից, որոնք թատրոնը նախագծել են իտալական ոճով։ Ֆինանսական դժվարությունները, տեղայնքի որոշումը, Տամբուրինի մահը, Մեանոյի սպանությունը, շինարարությունը ֆինանսավորող իտալացի գործարար Անջելո Ֆեռարիի մահը դանդաղեցրել են նոր թատրոնի կառուցման աշխատանքները։ Շինարարությունն ավարտվել է 1908 թվականին բելգիացի ճարտարապետ Խուլիո Դորմալի ղեկավարությամբ, ով որոշ փոփոխություններ է արել կառուցվածքում և կիրառել ձևավորման ֆրանսիական ոճ։ Շենքի ճակատային խորաքանդակների հեղինակը քանդակագործ Լուիջի Տրիչերոն է։

Թատրոնը բացվել է մայիսի 25-ին՝ Արգենտինայում Ազգային տոնի օրը, Վերդիի Աիդա օպերայի ներկայացմամբ։ Թատրոնը շատ արագ դարձավ աշխարհահռչակ օպերային վայր, որը մրցակցում էր Լա Սկալա և Մետրոպոլիտեն թատրոնների հետ՝ գրավելով աշխարհի լավագույն օպերային երգիչներին ու դիրիժորներին։

Արգենտինացի արտիստների և դասական երաժիշտների հետ մեկտեղ թատրոնում հանդես են եկել բալետի աստղերը, այդ թվում բալետի պարուհի Լիդա Մարտինոլին[10], ով թոշակի անցնելուց հետո զբաղվեց խորեոգրաֆիայով։ Նա մահացել է Սանտա Ֆեում։ 1971 թվականի ողբերգական ավիավթարից մահացել են բալետի պարողներ Նորմա Ֆոնտենլան և Խոսե Նեգլիան, որոնց հիշատակին թատրոնին հարակից Լավալե հրապարակում կանգնեցվել է հուշարձան։

Գերազանց ակուստիկայով և ժամանակակից բեմական հարթակով, թատրոնի ինտերիեր-դիզայնն առանձնանում է հարուստ կարմիր և ոսկե դեկորներով։ Գմբեթի կտավները 1966 թվականին նկարել է 20-րդ դարի նկարիչ Ռաուլ Սոլդին վերանորոգման աշխատանքների ընթացքում։

Վերականգնում, 2005-2010

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին, պայմանավորված Արգենտինայում քաղաքական և տնտեսական հանգամանքներով, Կոլոն թատրոնը զգալիորեն տուժել է, սակայն սկսվել է դանդաղ վերականգնման ժամանակաշրջանը։ Թատրոնը ենթարկվել է զանգվածային փուլային ներքին և արտաքին վերափոխման, 2006 թվականի դեկտեմբերից թույլատրվել է իրականացնել ամբողջական վերանորոգում։

Ի սկզբանե «18-ամսյա, 25 միլիոն արժողությամբ, 500 աշխատողներով, 2008 թվականի մայիսին Աիդա օպերայի ներկայացմամբ բացումը արժեցավ 100 միլիոն, 1500 աշխատողներով, այդ թվում 130 պրոֆեսիոնալ ճարտարապետներ և ճարտարագետներ»[11]։ Բացի այդ 2011 թվականի բացման համար նախատեսվեց ստեղծել բացօթյա բեմ[11]։ Ի վերջո, վերանորոգվեց 60000 քառակուսի մետր։

Նախքան թատրոնի շենքի փակումը վերջին ներկայացումներից էին Կարապի լիճը սեպտեմբերի 30-ին Կոլոն թատրոնի բալետի խմբի և Բուենոս Այրեսի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ[12] և հոկտեմբերի 28-ին կայացած Բորիս Գոդունով օպերան[13]։

Նախքան 2005 թվականին փակվելը թատրոնում վերջին կատարումը նոյեմբերի 1-ին Մերսեդես Սոսայի կատարումն էր Արգենտինայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Պեդրո Իգնասիո Կալդերոնի խմբավարությամբ։

Ի սկզբանե, թատրոնի 100-ամյակի առթիվ, նախատեսվել էր այն վերաբացել 2008 թվականի մայիսի 25-ին, սակայն ուշացումները կանխեցին դա։ Թատրոնը վերաբացվել է 2010 թվականի մայիսի 24-ին 3D անիմացիոն գալա-համերգով՝ իր 102-ամյա հոբելյանի նախաշեմին և Արգենտինայի Մայիսյան հեղափոխության 200-ամյակին։ Բացմանը ներկայացվել են Չայկովսկու Կարապի լիճը և Պուչինիի Բոհեմ օպերայի 2-րդ գործողությունը։ 2010 թվականի մայիսի 6-ին ակուստիկան փորձարկելու համար աշխատակիցների, ճարտարապետների և վերանորոգման աշխատանքներում ներգրավվածների համար կայացել է փակ համերգ[14]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Caamaño, Roberto. Historia del Teatro Colón, Vol I-III, Cinetea, Buenos Aires, 1969.
  • Ferro, Valenti. Las voces del Teatro Colón, Buenos Aires, 1982
  • Garland, Marguerite. Mas allá del gran telón. Buenos Aires, 1990
  • Hoos, Monica, El Teatro Colón, 2003, ISBN 978-987-9479-03-2
  • Lynn, Karyl Charna, "Restoration Drama", Opera Now, (London) Sept/Oct 2010, pp. 28–30
  • Matera, J. H., Teatro Colón Años de gloria 1908–1958, Buenos Aires, 1958. ML1717.8.B9 T4
  • Moyano, Julia. Teatro Colon A telon abierto. ISBN 987-97920-0-9
  • Pollini, Margarita. Palco, cazuela y paraíso. Las historias más insólitas del Teatro Colón. 2002
  • Sessa, Aldo, Manuel Mujica Láinez, Vida y gloria del Teatro Colón. 1983. ISBN 978-950-9140-01-1
  • Sessa, Aldo. El mágico mundo del Teatro Colón. 1995. ISBN 950-9140-22-8
  • Sessa, Aldo. ALMAS, ANGELES Y DUENDES DEL TEATRO COLON, ISBN 978-950-9140-50-9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. La Nacion, Senor Director: Las Mejores Cartas de Lectores Publicadas En 1997 — P. 162. — ISBN 950-852-136-8
  2. "Top 10: Opera Houses" on travel.nationalgeographic.com. Retrieved 14 April 2014
  3. 3,0 3,1 Long, Marshall, "What is So Special About Shoebox Halls? Envelopment, Envelopment, Envelopment" Արխիվացված 2017-08-08 Wayback Machine, Acoustics Today, April 2009, pp.21–25.
  4. Robert Turnbull, "An Operatic Drama Performed Mostly Offstage", New York Times, 16 June 2010 Retrieved 10 Nov 2010
  5. «History of the Colón Theatre (in English)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  6. «Official website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  7. Luciano Pavarotti's reaction to the acoustics in Lynn, p.30: The theatre's "acoustics (have) the greatest defect: its acoustics are perfect! Imagine what this signifies for the singer: if one sings something bad, one notices immediately"
  8. History of the Teatro Colón from haciendoelcolon.buenosaires.gob.ar (in Spanish) Արխիվացված 2017-05-23 Wayback Machine Retrieved 9 Nov 2010
  9. Teatro Colon website (in Spanish)
  10. The Music Magazine/Musical Courier. 1953. էջ xv.
  11. 11,0 11,1 Lynn, p. 29
  12. «Official Schedule for September 2006». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  13. «Official Schedule for October 2006». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  14. Daniel Fernández Quinti (2010 թ․ մայիսի 7). «Probaron que la acústica del Teatro Colón está intacta». Clarín (Buenos Aires). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է հուլիսի 5, 2010 (in Spanish)-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլոն թատրոն» հոդվածին։