Jump to content

Կոլոմենսկոյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբարձման եկեղեցի
Church of the Ascension, Kolomenskoye*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ ii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 55°40′10″ հս․ լ. 37°40′08″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1994  (18֊րդ նստաշրջան)
Համար 634
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 634
ռուս..անգլ..ֆր.

Կոլոմոնսկոյե, գյուղ (1960 թվականից՝ Մոսկվա քաղաքի տարածքում), նախկինում՝ ցարական դաստակերտ, 16— 17 դդ. ճարտարապետական անսամբլ։ Հիշատակվում է 1339 թվականից։ Կոլոմոնսկոյեում է ռուսական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը՝ Համբարձման եկեղեցին (1532 թ․, աղյուսաշեն, սպիտակ քարե մանրամասներով, մոտ 60 մ բարձրությամբ)։ Կենտրոնակազմ, վերձիգ համաչափություններով կառույցն ընդգրկում է ստորին հարակից հաջորդաբար բարձրացող խաչաձև և ութնիստ հատվածքներով ծավալներ ու ավարտվում հարթ գլխիկով պսակված, բարձր, վրանաձև ծածկով։ Կոլոմոնսկոյեի համալիրի կազմում են XVI—XVII դդ. կառույցներ։

1667—1671 թվականներին Կոլոմոնսկոյեում կառուցվել է փայտե պալատ, որը զարդարված է եղել ճոխ փորագրություններով և որմնանկարներով։ Խարխլված կառույցը 1768 թվականին քանդվել է։ 1923 թվականից Կոլոմոնսկոյեն պետական պատմական թանգարանի մասնաճյուղ է (այստեղ են տեղափոխված XVII դ. փայտի ճարտարապետական լավագույն նմուշներ, XVII— XX դդ. դեկորատիվ արվեստի հավաքածու)։

1971 թվականից թանգարան-արգելանոց է (ընդգրկում է նաև Դյակովսկոյե քաղաքատեղին)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլոմենսկոյե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 515