Jump to content

Կոդոմո նո հի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոդոմո նո հի

Տեսակpublic holiday in Japan?, պետական տոն և Երեխաների համաշխարհային օր
ԵնթադասՈսկե շաբաթ
ԱմսաթիվՄայիսի 5
Տոնվում է Ճապոնիա
ՆախորդGreenery Day?

Կոդոմո նո հի (ճապ.՝ 子供の日, Երեխաների օր), ճապոնական ազգային տոն, նշվում է ամեն տարի մայիսի 5-ին, համարվում է «Ոսկյա շաբաթվա» մաս, ստացել է ազգայն տոնի կարգավիճակ 1948 թվականին։

Տոնի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում տոնն անվանվել է Տանհո նո սեքու (ճապ.՝ 端午の節句, ձիու առաջին օրվա տոն) և նշվել է լուսնային կամ չինական օրացույցի հինգերորդ լուսնի հինգերորդ օրը[1]։ Տոնն այլ կերպ կոչվում է նաև Սյոբու նո սեքի՝ հիրիկների տոն։ Հիրիկ ծաղիկը խորհրդանշում է քաջություն և հաջողություն։

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը այդ տոնն անվանել են «Տղաների օր»։ Ներկայիս ժամանակահատվածում տոնը հայտնի է «Երեխաների օր» անվանումով։ 1948 թվականին Ճապոնիայի կառավարությունն իր հրամանով հաստատել է ազգային տոնի կարգավիճակը[2]։

Տոնի հետ կապված ավանդույթներ կապված

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեխաների տոնից» առաջ ճապոնական ընտանիքները տան դիմաց ձողի վրա կախում են կաինոբորի՝ գունավոր դրոշներ գետածածանի տեսքով. դրոշների քանակը կախված ընտանիքի տղաների քանակից։ Ճապոնիայում գետածածանը համարվում է դիմացկունության և քաջության խորհրդանիշ, որը կարող է լողալ անգամ ամենահզոր հոսանքների դեմ։

Կանաչ մահուդով ծածկված հատուկ դարակի վրա ցուցադրվում են գոգացու նինգյո տիկնիկներ՝ ճապոնական ավանդական տիկնիկներ, որ ներկայացնում են զինված սամուրայներ։

Երեխաների օրը նշում են ամբողջ ընտանիքով, ավանդաբար կատարվում են հատուկ երգեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nussbaum, Louis Frédéric and Käthe Roth. (2005). Japan Encyclopedia. Cambridge: Harvard University Press. 978-0-674-01753-5; OCLC 48943301, p. 948
  2. Kigawa, Michiyo. «Kodomo no hi: Children's Day Celebration». About Japan: A Teacher's Resource (ամերիկյան անգլերեն). Japan Society. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]