Կոբի Բրայանտ
Կոբի Բրայանտ Kobe Bryant | |||||
Դիրքը | Պաշտպան | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 8,24 | ||||
Ի ծնե տրված անունը | Կոբի Բին Բրայանտ Kobe Bean Bryant | ||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 23, 1978[1][2] | ||||
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ | ||||
Մահացել է | հունվարի 26, 2020[3][4] (41 տարեկան) | ||||
Վախճանի վայրը | Կալաբասաս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 198 սմ | ||||
Քաշ | 93 կգ[5] | ||||
Դպրոց | Լոուեր Մերիոն (Արդմոր, Փենսիլվանիա) | ||||
Դրաֆթի տարի | 1996 / Ռաունդ` 1 / Ընտր.` 13-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Հորնեթս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Լոս Անջելես Լեյքերս (1996-2016) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Կոբի Բին Բրայանտ (անգլ.՝ Kobe Bean Bryant, օգոստոսի 23, 1978[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7] - հունվարի 26, 2020[3][4], Կալաբասաս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Մասնագիտական ողջ կարիերան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ Կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, 18 անգամ ճանաչվել է աստղ 1 անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ընդգրկվել «All-NBA» և 12 անգամ՝ «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։
Բրայանտն ունեցել է հաջող դպրոցական կարիերա՝ հանդես գալով «Լոուեր Մերիոն» ավագ դպրոցի բասկետբոլային թիմի կազմում, որտեղ ճանաչվել է երկրի լավագույն դպրոցական բասկետբոլիստը։ Ընտրվել է NBA-ի 1996 թվականի դրաֆթի 13-րդ ընտրությամբ՝ «Շառլոթ Հորնեթսի» կողմից և միանգամից վաճառվել «Լոս Անջելես Լեյքերսին», որտեղ էլ անցկացրել է 20-ամյա մարզական կարիերան։
34 տարեկան և 104 օրական հասակում, Բրայանտը դարձավ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ով հատել է կարիերայի 30000 միավորի սահմանը։ Հանդիսանում է նաև «Լեյքերսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ NBA-ում հանդես գալու երկրորդ տարուց սկսած ընտրվել է որպես NBA-ի բոլոր աստղերի խաղի հիմնական կազմի խաղացող, ընդ որում՝ բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի քառակի դափնեկիր է (2002, 2007, 2009, 2011)։
Հանդես է եկել Նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով ոսկե մեդալակիր 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում։
Զոհվել է 2020 թվականի հունվարի 26-ին, ուղղաթիռի վթարից, 13-ամյա դստեր՝ Ջիանայի և յոթ այլ անձանց հետ[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայանտը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Ընտանիքի ամենափոքր երեխան էր և միակ որդին։ Բրայանտը Ջոու "Ջելիբին" Բրայանտի՝ տեղի բասկետբոլային թիմի՝ Ֆիլադելֆիա Սիքսերսի նախկին խաղացող և Լոս Անջելես Սպարքսի գլխավոր մարզչի և Պամելա Կոքս Բրայանտի որդին է։ Ծնողներն իրենց միակ որդու անունը դրել են ի պատիվ ճապոնացի խոհարար Կոբիի, որին տեսել էին տեղի ռեստորաններից մեկում։ Բրայանտը դավանում է կաթոլիկ եկեղեցուն։ Երբ Բրայանտը 6 տարեկան էր, նրա հայրը NBA-ից տեղափոխվեց Իտալիա` պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու։ Հենց Իտալիայում է Բրայանտը սովորում իտալերեն և իսպաներեն խոսել։ Միայն ամռանն էր կարողանում մասնակցել NBA ամառային լիգային։
Բրայանտը սկսել է բասկետբոլ խաղալ 3 տարեկանից և մանկուց երկրպագել Լոս Անջելես Լեյքերսին։ Բրայանտի պապը ուղարկում էր Լեյքերսի խաղերի տեսաերիզները, որով Կոբին սովորում էր։ Վաղ տարիքում Բրայանտը սովորեց նաև խաղալ ֆուտբոլ։ Միլանի երկրպագուն է դեռ մանկուց։ 1991 թվականին հայրը վերջացնում է կարիերան և Բրայանտների ընտանիքը վերադառնում է ԱՄՆ։
Ավագ դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայանտն արժանացավ ազգային ճանաչման դեռևս ավագ դպրոցում` Lower Manion թիմի կազմում, որը գտնվում էր Ֆիլադելֆիայի արվարձանում՝ Արդմորում։ Բրայանտը խաղաց դպրոցի հիմնական կազմում, սակայն այդ տարին անհաջող էր նրանց համար(4 հաղթանակ, 20 պարտություն)։ Հաջորդ 3 տարիներին թիմը գրանցեց 77 հաղթանակ, 13 պարտություն, Բրայանտը այս շրջանում խաղում էր բոլոր 5 դիրքերում՝ կախված խաղային վիճակից։ Բրայանտը միջինը խաղում վաստակում էր 31.1 միավոր, 10.4 ռեբաունդ և 5, 2 փոխանցում։ Այս Ցուցանիշները նրան օգնեցին դառնալ Փենսիլվանիայի տարվա լավագույն բասկետբոլիստ։ Մրցաշրջանի ավարտից հետո նրա համար պայքար սկսեցին մի քանի համալսարաններ, որոնցից էին Դյուքը, Միչիգանը, Հյուսիսային Կառոլինան, Վիլլանովան և այլն։
Ադիդասի կազմակերպած ճամբարում Բրայանտը նորից փայլեց՝ դառնալով լավագույն խաղացող։ Այստեղ նա ծանոթացավ իր ապագա թիմակից Լամար Օդոմի հետ։ Հերթական մրցաշրջանում Բրայանտը օգնեց իր թիմին առաջին անգամ 53 տարվա ընթացքում դառնալ նահանգի չեմպիոն։ Բրայանտը միջինը խաղում վաստակում էր 30, 8 միավոր, 12 ռեբաունդ, 6, 5 փոխանցում, 4 գնդակի խլում, 3, 8 բլոք-շոթ, իսկ իր թիմը հաղթեց 31 խաղում և պարտվեց միայն 3-ում։ Իր ավագ դպրոցի կարիերայի ավարտին Կոբին՝ իր հավաքած 2883 միավորով, հարավարևելյան Փենսիլվանիայի բոլոր ժամանակների առաջատարն էր միավորներով, իր ետևում թողնելով 60-ականների լեգենդ Ուիլթ Չեմբեռլենին։
Ավագ դպրոցի տարիներին Կոբին արժանացավ նաև Նայսմիթի մրցանակին՝ որպես տարվա լավագույն դպրոցային խաղացող, Gatorade-ի մրցանակին՝ որպես ԱՄՆ տղամարդկանց հավաքականի լավագույն խաղացող, Mc Donald's-ի լավագույն ամերիկացի բասկետբոլիստ և այլ մրցանակների։ 2012 թվականին Բրայանտը ճանաչվեց Mc Donald's-ի բոլոր ժամանակներին մասնակցած լավագույն 35 խաղացողներից մեկը։ Այս ամենը նրան օգնեցին ընտրել իր ուզած համալսարանը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի ապրիլի 18-ին Բրայանտը ամուսնացել է մեքսիկացի 19-ամյա պարուհի Վանեսա Լեյնի հետ։ 2003 թվականին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Նատալյա Բրայանտը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 26-ին 41-ամյա Կոբի Բրայանտը զոհվել է օդային աղետում։
Բասկետբոլիստի 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը զոհվել է հոր հետ։ Նրանք ուղևորվելիս են եղել բասկետբոլային մարզման Բրայանտի հիմնած բասկետբոլային ակադեմիա, որը գտնվում է Մամբայում։
Sikorsky S76-ի ուղղաթիռի օդաչուն եղել է ամերիկահայ Արա Զոբայանը, որն ուղղաթիռի կործանվելուց առաջ, վերջին պահին կարողացել է շեղել ուղղաթիռի ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից։ Բրայանտի և նրա դստեր հետ վթարի հետևանքով ևս մեկ ընտանիքի երեք անդամ է մահացել։ Ուղղաթիռում են եղել Օրանժ Կոստա քոլեջի բեյսբոլի մարզիչ Ջոն Ալթոբելին, նրա կինը և դուստրը։ Զոհվածների թվում են նաև Կրիստինա Մոզերը` քոլեջի բասկետբոլային թիմի գլխավոր մարզչի օգնականը, ինչպես նաև Սարա Չեսթերը՝ իր դստեր հետ։
Կարիերան NBA-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]NBA Դրաֆթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայանտը NBA պատմության առաջին պաշտպանն է, ով ներկայացվել է NBA դրաֆթին միանգամից ավագ դպրոցից։ Նա 1996 NBA Draft-ի 13-րդ համարի ներքո հայտնվեց Շառլոտ Հորնեթսում։ Բրայանտի ներկայացուցիչ Արն Թելլեմը հիասթափված էր դրաֆթի արդյունքից, և հայտնեց, որ Կոբին ավելի լավ թիմի է արժանի։ Բարեբախտաբար մինչ դրաֆթը Շառլոտն իր մոտ հայտված խաղացողին համաձայնել էր վաճառել Լեյքերսին։ 1996 թվականի հուլիսի 1-ին Լեյքերսի մենեջեր Ջերրի Ուեսթը փոխանակեց իր կենտրոնական պաշտպան Վլադե Դիվացին Կոբիի հետ։
Առաջին 3 տարիներ(1996-1999)
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին տարում Բրայանտը հիմնականում դուրս էր գալիս փոխարինման՝ փոխարինելով հիմնական կազմի պաշտպաններ Էդդի Ջոնսին և Նիք Վան Էքսելին։ Կոբին դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցել է NBA-ի հանդիպմանը (18 տարեկան, 72 օրական, հետագայում ռեկորդը գերազանցել են 2 այլ բասկետբոլիստներ), ինչպես նաև խաղը հիմանական կազմում սկսած ամենաերիտասարդ խաղացողը (18 տարեկան, 158 օրական)։ Սկզբնական շրջանում Բրայանտը քիչ խաղաժամանակ էր ստանում (խաղում միջինը 15.5 րոպե)։ NBA All-Star weekend-ի ընթացքում Կոբին՝ հաղթելով Slam Dunk մրցույթում, դարձավ այս մրցույթի պատմության ամենաերիտասարդ խաղացողը (18 տարեկան)։ Այս ամենը նրան օգնեցին դառնալ NBA-ի սկսնակների երկրորդ հավաքականների անդամ։ Այնուամենայնիվ Բրայանտը ձախողեց մրցաշրջանի ավարտը՝ վրիպելով մի քանի բեկումնային նետումներ։
Իր երկրորդ մրցաշրջանում Բրայանտը ստացավ ավելի շատ խաղաժամանակ, որն օգնեց նրան ցույց տալ իր իրական ունակություններն ու տաղանդը։ Արդյունքում Բրայանտը կրկնապատկեց իր ցուցանիշները՝ խաղում միջինը 7, 6 միավորից հասցնելով 15, 4 միավորի։ Բրայանտը սկսեց խաղալ թեթև հարձակվողի դիրքում։ NBA լավագույն պահեստային մրցանակին ունեցավ 2-րդ արդյունքը և դարձավ NBA բոլոր աստղերի խաղի հիմնական կազմի ամենաերիտասարդ խաղացող։ Այդ խաղում նրան միացան իր թիմակիցներ Շաքիլ Օ'Նիլը, Էդդի Ջոնսը և Նիք Վան Էքսելը։ Դա 1983 թվականից առաջին անգամն էր, երբ NBA բոլոր աստղերի խաղին նույն թիմից մասնակցում են միանգամից 4 խաղացող։ Այս մրցաշրջանում Բրայանտը դարձավ ամենաարդյունավետ խաղացողը պահեստայինների շրջանում (15, 4 միավոր)։
1998-1999 մրցաշրջանում Կոբին ամրապնդվեց հիմնական կազմում։ Դա կապված էր Էդդի Ջոնսի և Նիք Վան Էքսելի՝ այլ թիմ տեղափոխվելու հետ։ Բրայանտը սկսեց կարճացված մրցաշրջանի բոլոր 50 խաղերը։ Հենց այդ տարում Բրայանտը ստորագրեց 6 տարվա պայմանագիր՝ 70 միլիոն դոլլար արժեղությամբ։ Չնայած իր երիտասարդ տարիքին, մասնագետները Բրայանտին սկսեցին համեմատել Մաջիք Ջոնսոնի և Մայքլ Ջեքսոնի հետ։ Այնուամենայնիվ, Փլեյ-օֆի կիսաեզրափակչում Լեյքերսը պարտվեց Սան Անտոնիո Սփուրսին։
NBA-ի եռակի չեմպիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայանտի և Լեյքերսի հաղթանակները վերսկսվեցին լեգենդար մարզիչ Ֆիլ Ջեքսոնի գալուստով։ Կոբին շարքային խաղացողից վերածվեց NBA-ի լավագույն հարձակողական պաշտպաններից մեկը՝ դառնալով միանգամից NBA տարվա հավաքականի, NBA բոլոր աստղերի և NBA լավագույն պաշտպանների անդամ։ Լեյքերսը՝ Բրայանտ-Շաքիլ լեգենդար զույգի գլխավորությամբ դարձավ գավաթի գլխավոր հավակնորդներից մեկը։ Ֆիլ Ջեքսոնը օգտագործեց եռանկյունաձև հարձակումը, որը նախկինում օգտագործել էր Չիկագո Բուլլսում՝ հաղթելով 6 տիտղոս (1991-1993, 1996-1998)։ Այս մարտավարությունը օգնեց Բրայանտ-Շաքիլ զույգին դառնալ լավագույնը NBA-ում և առաջնորդեց թիմին դեպի 3 անընդմեջ տիտղոսի (2000-2002)։
1999-2000 մրցաշրջանը Կոբին սկսեց ձեռքի վնասվածքով, որը ստացել էր Վաշինգտոն Վիզարդսի դեմ ընկերական խաղում։ Բրայանտի վերադարձը հաջող ստացվեց. Կոբին առաջընթաց գրանցեց իր բոլոր ցուցանիշներում, նա թիմում առաջատարն էր փոխանցումներով։ Բրայանտ-Շաքիլ զույգն այդ մրցաշրջանում առաջնորդեց Լեյքերսին 67 հաղթանակի, որը պատմության 5-րդ լավագույն արդյունքն է։ Սա օգնեց Շաք Օ'Նիլին դառնալ տարվա ամենաարժեքավոր խաղացողը, իսկ Կոբիին ընդգրկվել NBA-ի տարվա խորհրդանշական երկրորդ հավաքականում, ինչպես նաև NBA տարվա լավագույն պաշտպանների հավաքականում (պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով ընդգրկվել է այս կազմում)։ Փլեյ-օֆում Բրայանտն առանձնացավ մի քանի հիանալի խաղերով, ինչպիսին էր Արևմտյան Կոնֆերենվիայի եզրափակչի 7-րդ խաղում Պորտլանդ Թրեյլ Բլեզերսի դեմ խաղը (25մ, 11ռ, 7փ, 4բ)։ NBA եզրափակչում Լեյքերսը իր ուժերը պետք է չափեր Ինդիանա Պեյքերսի հետ։ Կոբին վնասեց իր ոտքը երկրորդ խաղում, սակայն վերադառնալով 4-րդ խաղում վաստակեց 22 միավոր երկրորդ խաղակեսում, առաջնորդեց իր թիմին դեպի հաղթանակ։ Կատարելով հաղթական նետումը Կոբին հաղթանակ պարգևեց 120-118 հաշվով։ Լեյքերսը հաղթելով 6ր-դ խաղում, նվաճեց 1988 թվականից առաջին տիտղոսը։
2000-2001 թվականներին Կոբիի վիճակագրությունը նույնն էր մնացել։ Բացառությամբ միավորների. Կոբին խաղում միջինը 22.5-ից հասցրել էր 28.5։ Այս ժամանակաշրջանում արդեն երևում էր Բրայանտի և Կոբիի տարաձայնությունները; Հերթական մրցաշրջանում Լեյքերսը հաղթեց միայն 56 խաղում։ Փլեյ-օֆում Լեյքերսը հեշտությամբ հաղթեց Պորտլանդ Թրեյլ Բլեզերսին, Սակրամենտո Քինգզին, Սան Անտոնիո Սփուրսին։ Չնայած եզրափակչի առաջին խաղում Ֆիլադելֆիա Սիքսերսից կրած պարտությանը, Լեյքերսը հաղթեց մյուս բոլոր խաղերում, պարգևելով Լոս Անջելեսին երկրորդ անընդմեջ տիտղոսը; Բրայանտը տարվա ամենաարժեքավոր խաղացող մրցանակը պարտվեց թիմակից Շաք Օ'Նիլին, Կոբին երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվեց NBA-ի տարվա խորհրդանշական երկրորդ հավաքականում, ինչպես նաև NBA տարվա լավագույն պաշտպանների հավաքականում։
2001-2002 մրցաշրջանում Կոբին մասնակցեց իր համար ռեկորդային 80 խաղի։ Միջինը խաղում նա վաստակում էր 25.2 միավոր, 5.5 ռեբաունդ, 5.5 փոխանցում։ Նա նաև իրականացնում էր իր նետումների 46.7%-ը։ Կոբիին ընդգրկվեց NBA-ի բոլոր աստղերի հավաքականում, NBA տարվա լավագույն պաշտպանների հավաքականում, ինչպես նաև, իր կարիերայում առաջին անգամ, NBA-ի տարվա խորհրդանշական առաջին հավաքականում։ Լեյքերսն ավարտեց մրցաշրջանը 58 հաղթանակով՝ գրավելով Խաղաղ դիվիզիոնում երկրորդ տեղը(զիջեց միայն Սակրամենտո Քինգզին)։
Դեպի եզրափակիչ ճանապարհին Լեյքերսը հաղթեց Պորտլանդին, Սան Անտոնիոյին, իսկ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում 7 խաղանոց եզրափակչում հաղթեց Սակրամենտո Քինգզին։ NBA-ի եզրափակչում՝ Նյու Ջերսիի դեմ, Կոբին միջինը խաղում վաստակում էր 26, 8 միավոր ` 51.4% նետումների ճշգրտությամբ, 5.8 ռեբաունդ, 5.3 փոխանցում։
Ձախողումների շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2003 թվականներին Կոբին խաղում միջինը վաստակում էր 30 միավոր և գրանցեց պատմական խաղաշարք` հավաքելով 40 կամ ավել միավոր 9 խաղ ամընդմեջ, որն օգնեց նրան փետրվար ամսում միջինը խաղում ունենալ 40.6 միավոր։ Բացի դրանից միջինը խաղում նա վաստակում էր 6.9 ռեբաունդ, 5.9 փոխանցում, 2.2 գնդակի խլում (մինչ այդ մրցաշրջանը կարիերայի ամենաբարձր ցուցանիշները)։ Կոբին հերթական անգամ ընդգրկվեց NBA-ի տարվա խորհրդանշական առաջին հավաքականում, ինչպես նաև NBA տարվա լավագույն պաշտպանների առաջին հավաքականում։ Թիմը հաղթեց 50 խաղում։ Փյեյ-օֆում Լեյքերսը հասավ մինչև կիսաեզրափակիչ և պարտվեց ապագա չեմպիոն Սան Անտոնիոյին։
Հաջորդ տարում Լեյքերսը պայմանագիր կնքեց լեգենդար բասկետբոլիստներ Կարլ Մելոունի և Գարի Պայտոնի հետ։ Մինչ հերթական մրցաշրջանի սկիզբը Բրայանտը ձերբակալվեց սեռական ոտնձգություններ կատարելու պատճառով։ Սա դարձավ սկզբնական խաղերի բացակայության պատճառ։ Կոբիի տնային խաղերին նախորդում էր դատական գործընթացը։ Մրցաշրջանի վերջին խաղում Կոբիի վերջին վայրկյաններին կատարած նետումը օգնեց հաղթել Պորտլենդ Թրեյլ Բլեզերսին և հաղթել Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնի տիտղոսը։ 4-րդ քառորդի ավարտից 1, 1 վայրկյան առաջ Կոբիի ճշգրիտ 3 միավորանոց նետումը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ 2-րդ քառորդում Կոբիի մեկ ուրիշ 3 միավորանոց նետումը պարգևեց Լեյքերսին հաղթանակ՝ 105-104 հաշվով։
Ունենալով հիանալի հիմնական կազմ (Օ' Նիլ, Մելոուն, Պեյտոն, Բրայանտ) Լեյքերսը հույս ուներ հաղթել եզրափակչում, սակայն պարտվեցին Դեթրոիթ Փիստոնսին՝ 4-1 հաշվով։ Պարտության մեջ քիչ չէր Կոբիի մեղքը, ով վաստակում էր 22.6 միավոր՝ 35.1% ճշգրտությամբ։ Սրան հաջորդեց Ֆիլ Ջեքսոնի հեռացումը թիմից, ինչպես նաև թիմի կարևորագույն խաղացող Շաքիլ Օ' Նիլի փոխանակումը Միայամի Հիթի միանգամից 3 խաղացողի հետ՝ Լամար Օդոմի, Քերոն Բաթլերի և Բռայան Գրանթի հետ։ Այնուամենայնիվ, Լոս Անջելեսի միակ լավ լուրն այդ տարում այն էր, որ Բրայանտը մերժել է Լոս Անջելեսի մյուս թիմի՝ Քլիպերսի առաջարկը և պայմանագիրը երկարաձգել Լեյքերսի հետ։
Ռեկորդների սահմանում և ձախողումներ Փլեյ-օֆում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004-2005 մրցաշրջանից առաջ Կոբիի հեղինակությունը կտրուկ ընկել էր՝ կապված նախորդ տարվա ձախողումների հետ։ Սրան ավելացավ նաև նախկին մարզչի թողարկած «The Last Season։ A Team in Search of Its Soul» գրքի մեջ Ֆիլը նրան անվանում է անսանձելի և անկառավարելի։ Լեյքերսի մարզչի առողջական խնդիրները վատ ազդեցություն ունեցան թիմի վրա։ Չնայած Կոբին երկրորդն էր լիգայի ռմբարկուների շարքում, սակայն թիմը գրանցեց 34 հաղթանակ- 48 պարտություն ցուցանիշը և բաց թողեց Փլեյ-օֆը։ Նրա գերաստղի վարկանիշը կտրուկ ընկավ մարզասերների շրջանում այն բանից հետո, երբ նա չընդգրկվեց NBA լավագույն պաշտպանների թիմում և բավարարվեց միայն NBA խորհրդանշական 3-րդ հավաքականում։
2005-2006 մրցաշրջանը Կոբիի անհատական լավագույն մրցաշրջաններից մեկն էր, եթե ոչ լավագույնը։ Ֆիլ Ջեքսոնի վերադարձը մեծ ազդեցություն ունեցավ թիմի վրա։ Լեյքերսը նորից ստացավ Փլեյ-օֆի ուղեգիր։ Վիճակագրորեն սա Բրայանտի լավագույն մրցաշրջանն էր։ 2005 թվականի դեկտեմբերի 20-ին Դալլաս Մավսի դեմ պայքարում Կոբիին փ քառորդում վաստակեց 62 միավոր ` 1 միավորով ավելի քան ամբողջ Դալլասի թիմը։ 2006 թվականի հունվարի 16-ին Միայամի Հիթի դեմ հանդիպմանը հեռուստադիտողներն ականատես եղան նախկին զույգի դիմակայությանը։ Սակայն Շաքը և Կոբին վերացրել էին իրենց խնդիրները, և խաղից դուրս մտերիմ ընկերներ էին։ Դա երևաց նաև փետրվարին տեղի ունեցած աստղերի խաղին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1000 և ավելի խաղի մասնակցած NBA բասկետբոլիստների ցանկ
- NBA-ի պատմության լավագույն 50 դիպուկահարների ցանկ
- 30000 և ավելի միավոր հավաքած NBA բասկետբոլիստների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/videos/_/id/110/kobe-bryant
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 The Guardian.com, The Guardian — 1999. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 CNN — NYC: 1980.
- ↑ «Профиль на NBA.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 6,0 6,1 http://espn.go.com/nba/player/photos/_/id/110/kobe-bryant
- ↑ 7,0 7,1 http://espn.go.com/nba/player/splits/_/id/110/kobe-bryant
- ↑ «NBA, sports worlds mourn the death of Kobe Bryant». ESPN.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբի Բրայանտ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Հունվարի 26 մահեր
- 2020 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Լեյքերսի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Չօգտագործվող համարներով NBA բասկետբոլիստներ
- Ավիավթարից զոհվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ