Jump to content

Կնուտ Հոքոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնուտ Հոքոնսոն
 
Ծննդյան օր 1208
Վախճանի օր 1261[1]
Վախճանի վայր Բերգեն, Նորվեգիա
Թաղված Բերգենի տաճար
Քաղաքացիություն Նորվեգիա
Հայր Haakon the Crazy?
Մայր Kristina Nilsdotter?
Զավակներ Rangdid Knutsdatter?

Կնուտ Հոքոնսոն (1208 - 1261[1], Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի յարլ, 1226 - 1227 թվականներին թագավորական գահի հավակնորդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարլ Հոկոն Խելագարի և շվեդ ազնվականուհի Քրիստինա Նիկոլասդոթերի միակ զավակը։ Հութորմ I Սիգուրդսոն թագավորի ժամանակ նրա հայրը եղել է նորվեգական զորքերի հրամանատար և պետության խնամակալ։ Կնուտ մայրական կողմից Շվեդիայի Էրիկ IX Սուրբ թագավորի ծոռաը։

1214 թվականին հոր՝ Հոկոնի մահվանից հետո, Կնուտի մայրը՝ Քրիստինան, իր մանկահասակ զավակի հետ մեկնում է Շվեդիա (Վեստերգյոտլանդ), որտեղ ամուսնանում է ազնվական Էսկիլ Մագնուսի հետ։

1226 թվականին Սիգրուդ Րիբունգի մահից հետո Կնուտը բագլերների կողմից ներկայացվում է որպես թագավորական գահի հավակնորդ։ Այնուամենայնիվ բագլերները շուտով թագավորական զորքի կողմից պարտություն կրեցին։ 1227 թվականին Կնուտը հրաժարվեց թագավորական գահի նկատմամբ հավակնություններից և կնքեց խաղաղության համաձայնագիր Նորվեգիայի Հակոն IV թագավորի հետ։ Նույն թվականին նա ամուսնացավ յարլ Սքուլե Բորդսոնի երկրորդ դստեր Ինգրիդի հետ։

1239-1240 թվականներին նրա աներոջ՝ Սքուլեի ապստամբության ժամանակ Կնուտը պահպանեց թագավորի նկատմամբ հավատարմությունը, ինչի համար էլ թագավորը նրան շնորհեց յարլի տիտղոս։

Հետագայում էլ Կնուտը պահպանեց յարլի տիտղոսը, որը գործնականում նրան դարձրեց երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը թագավորից և նրա որդիներից հետո։

1261 թվականի սեպտեմբերին Կնուտը Մագնուս VI-ի թագադրման ժամանակ անձամբ մատուցեց նորվեգական թագը վերջինիս։ Նույն թվականին մահացավ և հյուղարկավորվեց Բերգենի տաճարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vigfusson, Gudbrand (editor) Sturlunga Saga /Oxford: Clarendon Press. 1878/ (անգլերեն)